Սիրիայում զոհված օդաչուի մարմինը տեղափոխվել է Ռուսաստան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 04 2025
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+5.09 oC

Սիրիայում զոհված օդաչուի մարմինը տեղափոխվել է Ռուսաստան

17:52 06.02.2018

Սիրիայում զոհված օդաչուի մարմինը վերադարձվել է Ռուսաստան, փետրվարի 6-ին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարությունը: 

«Ռուսատանի ռազմական հետախուզությունը, թուրք գործընկերների հետ միասին, փետրվարի 3-ին Սիրիայում հերոսաբար զոհված օդաչու Ռոման Ֆիլիպովի մարմինը վերադարձրել են Ռուսաստանի դաշնություն: Մայորի հուղարկավորության արարողությունը, նրա ընտանիքի ցանկությամբ տեղի կունենա փետրվարի 8-ին Վորոնեժում»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Ինչպես տեղեկացրել էր SHANTNEWS-ը, փետրվարի 3-ին Սիրիայի հյուսիսում՝ Իդլիբ քաղաքի մոտակայքում, ռուսական ռազմական ինքնաթիռ էր խփվել: SU 25-ի օդաչուն ՌԴ ԶՈՒ մայոր Ռոման Ֆիլիպովը զոհվել էր՝ մարտի բռնվելով ահաբեկիչների հետ: Նրան այսօր հետմահու ՌԴ հերոսի կոչում է շնորհվել։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներ

23:59 12.04.2025

ՃՏՊ Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներ

Ապլիլի 12-ին, ժամը 18:15-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց տաճարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ […] ...

Ի՞նչ ներբերանգներ են երևում Թուրքիայի ներքաղաքական կյանքում

23:54 12.04.2025

Ի՞նչ ներբերանգներ են երևում Թուրքիայի ներքաղաքական կյանքում

Վերջին շաբաթներն ակտիվ էին Թուրքիայի ներքաղաքական կյանքում: Հիմա կարծես իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է, բայց ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում և ի՞նչ ազդեցություն կարող են դրանք ունենալ: Այս մասին հեռավար «Հորիզոնին» հարցազրույց է տվել Ստամբուլում գործող «Ակօս» պարբերականի խմբագիր Բագրատ Էստուքյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

Ենոքավան հնարավոր է հասնել հիմնանորոգված ճանապարհով. ՏԿԵ նախարարություն

23:47 12.04.2025

Ենոքավան հնարավոր է հասնել հիմնանորոգված ճանապարհով. ՏԿԵ նախարարություն

ՀՀ ՏԿԵ նախարարությունը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ Ենոքավան հնարավոր է հասնել հիմնանորոգված ճանապարհով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում

23:43 12.04.2025

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Ճանապարհը մշակվում է աղ-ավազով։ Վարորդներին հորդորում են լինել ուշադիր և չգերազանցել թույլատրելի արագությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ապամոնտաժվել են սյուների գովազդային վահանակները

23:37 12.04.2025

Ապամոնտաժվել են սյուների գովազդային վահանակները

Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ Թումանյան փողոցում ապամոնտաժվել են սյուների գովազդային վահանակները: «Երևանում պետք է ձևավորենք ավելի գեղեցիկ և մաքուր միջավայր՝ քաղաքի բնակիչների ու հյուրերի համար»,- նշվում է հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանավանում «Mercedes»-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը. տուժածներ չկան

23:26 12.04.2025

Ստեփանավանում «Mercedes»-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը. տուժածներ չկան

Ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 68-ամյա Սուրեն Ս.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանավան քաղաքից դեպի Տաշիր տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Դեպքի վայր ժամանած «Ստեփանավան» բժշկական […] ...

BACK_TO_TOP