Ինչու՞ են վիճել արքայական ընտանիքի երկու եղբայրները՝ Ուիլյամն ու Հարրին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+8.09 oC

Ինչու՞ են վիճել արքայական ընտանիքի երկու եղբայրները՝ Ուիլյամն ու Հարրին

21:55 09.09.2021

Արքայական ընտանիքի երկու եղբայրները՝ Հարրին ու Ուիլյամը վիճել են 5 բառի պատճառով, որոնք Ուիլյամն ասել է Մեգան Մարքլի մասին:

Սասեքսի դքսի և դքսուհու մասին հրապարակված ոչ պաշտոնական Finding Freedom կոչվող կենսագրական գրքի հեղինակ, լրագրող և թագավորական ընտանիքի մասնագետ Կարոլին Դուրանը պատմել է, որ  արքայազն Հարրիի և նրա եղբոր միջև վեճը տեղի է ունեցել 2017 թվականի աշնանը, երբ Սասեքսի դուքսը հայտարարել էր Մեգան Մարքլի հետ նշանադրության  մասին, իսկ արքայազն Ուիլյամը կասկածի տակ էր դրել նրա ընտրությունը:

Պաշտոնական ընդունելություններից մեկի ժամանակ արքայազն Ուիլյամը Հարրիին մի կողմ էր տարել ու հարցրել. «Դու վստա՞հ ես դրանում»: Սասեքսի դքսին հարցը վիրավորական էր թվացել, նա կորցրել էր ինքնատիրապետումը և եղբորը մեղադրել «դեռ չսկսված հարաբերությունները քանդելու փորձի մեջ»:

Բացի այդ, Մեգան Մարքլի՝ Բրիտանիա ժամանելուց հետո, իբր, արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը նրան ընդունել են «ոչ այնքան սրտանց»: Մի լրագրողի հավաստիացմամբ՝ մինչ Մեգան Մարքլի հետ հանդիպումը, Հարրին պալատում իրեն անհարմար էր զգում «երրորդն ավելորդի» կարգավիճակում: Սակայն Մեգանն ամրապանդեց նրա ինքնավստահությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ արքայազն Հարրին վիրավորվել էր Եղիսաբեթ II-ից, երբ վերջինս առաջարկել էր, որ արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը տեղափոխվեն Վինձորի ամրոց՝ COVID-19 համաճարակի բռնկումից հետո: Բանն այն է, որ երկու տարի առաջ նա թույլ չէր տվել այնտեղ հաստատվել Սասեքսի դքսին և դքսուհուն, որոնք այն ժամանակ դեռ ապրում էին Մեծ Բրիտանիայում:

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հրաժարական տվեցին Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներից 2020 թվականի ապրիլի 1-ին: ԱՄՆ տեղափոխվելու, աշխատելու և բիզնես անելու համար նրանք հրաժարվեցին նաև թագավորական կոչումներից, պետական ​​ֆինանսավորումից և Sussex Royal ապրանքանիշից: Համաձայնագիր ստորագրելով Netflix վիդեո ծառայության հետ՝ զույգը ֆինանսական անկախություն ձեռք բերեց թագավորական ընտանիքից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անահիտ Մանասյանը Մարտունի համայնքի ղեկավարի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները

14:16 26.11.2024

Անահիտ Մանասյանը Մարտունի համայնքի ղեկավարի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ։ Քննարկվել են համայնքում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը: Իր խոսքում Պաշտպանն ընդգծել է մարզպետների, համայնքների ղեկավարների հետ արդյունավետ աշխատանքի կարևորությունը, ինչի արդյունքում արձանագրված մի շարք խնդիրներ կարող են ստանալ […] ...

Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր

14:04 26.11.2024

Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր

Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի բարելավել երևանցիների կյանքը՝ ներդնելով նոր տեխնոլոգիաներ և զարգացնելով մատուցվող ծառայությունները: ...

Ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

13:53 26.11.2024

Ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Հյուսիս-արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, իսկ լեռնային ու նախալեռնային գոտիներում ու Երևանի բարձրադիր հատվածում տեղումները լինելու են ձյան տեսքով։ «Հորդորում ենք հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,-նշված է Ոստիկանության հաղորդագրության մեջ։ ...

Վրաստանում նախագահական ընտրությունները նշանակվել են դեկտեմբերի 14-ին

13:48 26.11.2024

Վրաստանում նախագահական ընտրությունները նշանակվել են դեկտեմբերի 14-ին

Վրաստանում խորհրդարանը նախագահական ընտրությունները նշանակել է դեկտեմբերի 14-ին, իսկ նախագահի երդմնակալությունը՝ դեկտեմբերի 29-ին։ Որոշմանը հավանություն են տվել իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները 80 կողմ ձայներով։ Ընտրությունների երկրորդ փուլը (անհրաժեշտության դեպքում) նույնպես տեղի կունենա դեկտեմբերի 14-ին։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, կարևոր է, որ ընտրություններն ու երդմնակալությունը տեղի ունենան այս տարի, և որ նախագահի պաշտոնավարման ժամկետը […] ...

Լեհաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը

13:37 26.11.2024

Լեհաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կարևորեց Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նա նշեց, որ Լեհաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Դուդան անդրադարձավ տարածաշրջանում առկա անկայուն իրավիճակին՝ նշելով, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացվող ագրեսիան ազդեցություն է ունենում նաև Կովկասի վրա։ Նա ընդգծեց, որ […] ...

Օրենսդրական փոփոխությամբ տեսչական մարմինն իրեն վերապահված գործառույթներն առավել լիարժեք կիրականացնի

13:30 26.11.2024

Օրենսդրական փոփոխությամբ տեսչական մարմինն իրեն վերապահված գործառույթներն առավել լիարժեք կիրականացնի

Ընթացիկ տարվա սեպտեմբերի 27-ից ուժի մեջ է մտել «Հանրային առողջապահության մասին» օրենքը: Ուժը կորցրած է ճանաչվել «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքը, որի հիման վրա էլ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին վերապահված է պետական սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության իրականացումը: Օրենքի անցումային դրույթներով սահմանված է, որ մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելը «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության […] ...

BACK_TO_TOP