Պետպատվերով բուժսպասարկման կարգը փոխվել է․ պլանային դեպքերն ու դժվարամատչելի հետազոտությունները կատարվում են հերթագրումով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Պետպատվերով բուժսպասարկման կարգը փոխվել է․ պլանային դեպքերն ու դժվարամատչելի հետազոտությունները կատարվում են հերթագրումով

18:55 09.09.2021

Առողջապահության նախարարությունը ժամանակավորապես դադարեցրել է  բժշկական կենտրոնների պլանային դեպքերով պետպատվերի ծառայությունների սպասարկումը։ Հիվանդներին առաջարկվում է հերթագրվել, իսկ հերթը կարող հասնել ամիսներ անց։ Սա վերաբերում է նաև ուղեգրերով բուժհաստատություն դիմած արտոնյալ խմբերի քաղաքացիներին։

«Գյումրի» ԲԿ-ում դժվարամատչելի հետազոտությունների համար  հերթագրման  տարբերակը գործել է մշտապես, բայց  վերջին մեկ ամսվա ընթացքում ուղեգրերով  կենտրոն դիմած բոլոր պլանային դեպքերի սպասարկումը մերժվում է: Ցուցակներում հերթագրումներ են կատարվում արդեն դեկտեմբեր ամսվա համար:

«Արդեն հերթագրվել է  740  մարդ դժվարամատչելի հետազոտություններ անցնելու համար։ Դժվարամատչելի համարվում են գաստրոսկոպիան, սրտի էխոգրաֆիան, դուպլեքս և ԿՏ հետազոտությունները։ Վիրահատությունների համար էլ այս պահին հերթագրվել է 37 հիվանդներ»,- նշել է «Գյումրի» ԲԿ-ի  ընդունարանի բուժքույր Ռիմա Հարությունյանը։

Սոցիալական խմբերի պետպատվերով՝ անվճար սպասարկումը չի դադարեցվել, նշում են բժշկական կենտրոնի պատասխանատուները, այլ, ելնելով  քաղաքացու առողջական վիճակի բնութագրից, առաջարկվում է ծառայությունների մատուցումը  որոշ ժամանակով հետաձգել։

«Փոխվել է սկզբունքը, ստացիոնար բուժման կարիք ունեցող, սակայն  պլանային հիվանդները ընդունվում են հերթագրման կարգով, հիվանդը պոլիկլինիկայի կամ ամբուլատորիայի ուղեգրով դիմում է կենտրոն, նրան  մասնագետները հետազոտում են։ Անհետաձգելի ցուցում չունենալու դեպքում, քաղաքացուն հերթագրում ենք»,- պարզաբանել է «Գյումրի» բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժանմունքի վարիչ Լիլիթ Սարգսյանը։

Անհետաձգելի դեպքերը, այդ թվում՝ վիրահատությունները, մնում են արտահերթ սպասարկման ցանկում, ինչը  արտոնություն ունեցող քաղաքացիների դեպքում անվճար է, իսկ մնացած  վիրահատությունները պլանավորում են ըստ բարդության ու հետազոտության արդյունքների ցուցումների: Կենտրոնին ամբողջ տարվա պետպատվերի համար հատկացված ֆինանսական միջոցները գրեթե սպառվել են, որոշ  հիվանդությունների ու հետազոտությունների գծող բուժհաստատությունը գերածախս էլ ունի։

«Գերակատարում ենք․ մինչև տարվա վերջ արդեն քիչ գումար է մնացել, սոցխմբերի համար տրամադրվել էր 390 միլիոն դրամ, մենք արդեն  կատարել ենք 370-375 միլիոնի պետպատվեր, մոտ 80 միլիոնի գերակատարում ունենք արդեն»,- ասել է «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը։

Համավարակի ընթացքում, երբ Covid բուժման կենտրոնի վերածվելուց հետո արգելվեցին պլանային վճարովի վիրահատությունները, նվազեցին բյուջեի մուտքերը: Այդ ընթացքում նախարարությունը նվազեցրել է նաև բուժհաստատությանը  հատկացվող  պետպատվերի բյուջեն։ ԲԿ-ում դիմելիությունն ավելացել է նաև բուժհաստատությունների միավորման հետևանքով, ըստ այդմ՝ նեղ մասնագիտական  ծառայություններն ու լաբորատոր գործիքային հետազոտություններն են ավելացել։

Անհետաձգելի բոլոր դժվարամատչելի հետազոտություններն ու վիրահատություններն առանց հետաձգումների, այս պահին էլ կենտրոնում մատուցվում են պետպատվերով, իսկ պլանային դեպքերը սոցիալական խմբերի համար մինչև տարեվերջ կմնան հերթագրման տարբերակով:

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Deltatelecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP