Սննդաբանները նշել են ավելի արագ և լավ քնելու պարզ եղանակներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 12 2024
  • $
    396.06
  • RUBLE
    3.98
  • 411.07
WEATHER
+1.09 oC

Սննդաբանները նշել են ավելի արագ և լավ քնելու պարզ եղանակներ

21:02 12.09.2021

Ամերիկացի սննդաբանները նշել են ավելի արագ և ավելի լավ քնելու մի քանի պարզ ուղիներ: Նրանց առաջարկությունները հրապարակվել են Eat This, Not That!-ում։

Նախևառաջ սննդաբան Ջեննա Գորհեմը խորհուրդ է տալիս գիշերը հանգիստ քնել ցանկացողներին բաց չթողնել նախաճաշը: Նա խորհուրդ է տալիս առավոտյան ուտել չոր նախաճաշեր, որոնք հնարավորինս քիչ շաքար են պարունակում և պատրաստված են պարզ բաղադրիչներից:

«Նախաճաշը՝ շաքարի ցածր պարունակությամբ և բջջանյութի, օգտակար սպիտակուցների և ճարպերի բավարար քանակությամբ, լավագույն տարբերակն է  ողջ օրվա ընթացքում առույգության և արյան մեջ շաքարի մակարդակի պահպանման համար», – ասում է Գորհեմը:

Նաև, ըստ Գորհեմի, չպետք է չարաշահել ալկոհոլը երեկոյան. Սա բացասաբար է անդրադառնում արագ քնի փուլերի վրա, որոնք շատ կարևոր են լավ հանգստի համար: Բացի այդ, ալկոհոլը խաթարում է քնի և արթնության ռիթմերի համար պատասխանատու հորմոնի՝ մելատոնինի բնական արտադրությունը: Գորհեմը խորհուրդ է տալիս երեկոյան խմել ոչ ավելի, քան մեկ բաժակ գինի:

Նաև փորձագետները խորհուրդ են տալիս ընթրել քնելուց առնվազն 3-4 ժամ առաջ, քանի որ ուշ երեկոյան հագեցած սնունդը խաթարում է մելատոնինի արտադրությունը և ծանրաբեռնում օրգանիզմը, ինչը կարող է հանգեցնել նաև անքնության:

Սննդաբան Լորեն Հարիս-Փինքուսը հիշեցնում է, որ օրվա ընթացքում բավարար կալորիաներ չստանալը կարող է անքնության պատճառ դառնալ: «Մեր օրգանիզմը հաճախ շփոթում է քաղցը, ծարավը և հոգնածությունը: Հետևաբար, պետք է հավասարակշռված սնվել և օրվա ընթացքում բավականաչափ հեղուկ խմել՝ էներգիայով լի մնալու և քնի ցիկլերը չխաթարելու համար »,-խորհուրդ է տալիս Հարիս-Փինքուսը:

Բացի այդ, սննդաբան Քոլին Քրիստենսենը պնդում է, որ բջջանյութի ցածրպարունակությամբ սննդակարգերը հաճախ առաջացնում են մակերեսային, անհանգիստ քուն: Ավելի շատ բջջանյութ ստանալու հեշտ միջոցը սովորական հացն ու մակարոնեղենը ամբողջական հացահատիկով փոխարինելն է:

Քնելուց առաջ մասնաագետները խորհուրդ են տալիս սալորաչիր, քանի որ դրանք պարունակում են կալցիում, մագնեզիում և վիտամին B6, որոնք օգնում են մելատոնինի արտադրությանը: Բալը ևս պարունակում է մելատոնին: Քրիստենսենը խորհուրդ է տալիս քնելուց առաջ խմել առանց շաքարի 100% -անոց բալի հյութ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկ օրում գրանցվել է 12 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:27 26.12.2024

Մեկ օրում գրանցվել է 12 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 25-26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 107 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 31, թմրանյութի հայտնաբերման՝ 16, խարդախության՝ 10, համակարգչային հափշտակության` 9, ֆիզիկական ներգործության և անձնական ունեցվածքի գողության` 6-ական, մարմնական […] ...

Ադրբեջանի իշխանությունները բացասական առումով «հատուկ» վերաբերմունք են ցուցաբերում Ռուբեն Վարդանյանի նկատմամբ. Արտակ Բեգլարյան

12:15 26.12.2024

Ադրբեջանի իշխանությունները բացասական առումով «հատուկ» վերաբերմունք են ցուցաբերում Ռուբեն Վարդանյանի նկատմամբ. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանական իշխանությունները բացասական առումով «հատուկ» վերաբերմունք են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մեդիա կենտրոնում անցկացվող «Քաղաքական դատավարությունները Բաքվում. ի՞նչ է սպասվում Ռուբեն Վարդանյանին և Արցախի նախկին ղեկավարներին» թեմայով քննարկման ընթացքում ասաց Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։ «Բաքվում պահվող ռազմագերիների թիվը, որքան հասկանում եմ, […] ...

SHANTNEWS

12:00 26.12.2024

SHANTNEWS

Ինքնաթիռի կործանումը ղազախական կողմի հետ հետաքննում են Ադրբեջանը և Բրազիլիան

11:48 26.12.2024

Ինքնաթիռի կործանումը ղազախական կողմի հետ հետաքննում են Ադրբեջանը և Բրազիլիան

Ակտաու քաղաքի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննությունը վարում է Ղազախստանի ազգային հանձնաժողովը։ Հետաքննությանը նաև կմասնակցեն Ադրբեջանի և Բրազիլիայի ներկայացուցիչները։ Այս մասին հայտնել են Ղազախստանի տրանսպորտի նախարարությունում։ «Ղազախստան են ժամանել Ադրբեջանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի պետական ​​գործակալության պատվիրակությունը, ինչպես նաև Azerbaijan Airlines (AZAL) ավիաընկերության ներկայացուցիչները: Տեղում աշխատանքները  տարվում են Ադրբեջանի ավիացիոն իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ: […] ...

Ինչո՞ւ է «Միլանի» սեփականատերը Զլատան Իբրահիմովիչին նշանակել խորհրդականի պաշտոնում

11:35 26.12.2024

Ինչո՞ւ է «Միլանի» սեփականատերը Զլատան Իբրահիմովիչին նշանակել խորհրդականի պաշտոնում

Իտալական «Միլանի» սեփականատեր Ջերի Կարդինալեն բացատրել է, թե ինչու է որոշել ակումբի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչին նշանակել խորհրդականի պաշտոնում։ «Հանաբար, մարդկանց մեծ մասը կարծում են, թե այդ քայլը ցուցադրական էր, կամ մտածում են, թե ես հայտնի մարդկանց սիրող սեփականատեր եմ։ Ամեն ինչ հակառակն է։ Ես, պարզապես, փնտրում եմ այնպիսի մարդկանց, որոնք կարող են միայն օգուտ […] ...

Որպես անհետ կորած որոնվող տղամարդը հայտնաբերվել է

11:25 26.12.2024

Որպես անհետ կորած որոնվող տղամարդը հայտնաբերվել է

Նոյեմբերի 9-ին հաղորդվել էր 1985 թ. ծնված Ավագ Մանուկյանի անհետ կորելու մասին: Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է Արարատի մարզային քննչական վարչություն: ...

BACK_TO_TOP