Նազիկ Ամիրյանի գործով հարցաքննվել է վկաներից մեկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+8.09 oC

Նազիկ Ամիրյանի գործով հարցաքննվել է վկաներից մեկը

16:10 07.09.2021

Ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվում է Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը:

Հիշեցնենք՝  նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու և իրենց պատկանող երեք տներում պահելու, ինչպես նաև հափշտակություններ կատարելու համար:

Դատարանն անցել է վկաների հարցաքննությանը: Հարցաքննվել է Էջմիածնի բնակիչ, թոշակառու Ալբերտ Պետրոսյանը: Նա եղել է Էջմիածնի բնակիչ Պետրոս Թորոսյանի՝ «Պոդոսի»/մահացել է/ մտերիմ ընկերը:

Հիշեցնենք՝ ըստ քրեական գործի նյութերի՝ Մանվել Գրիգորյանը 2003 թվականին իր երկու ընկերների միջոցով խլել է Թորոսյանի կիսակառույց բենզալցակայանն ու այնտեղ գտնվող ամբողջ շինանյութը՝ միայն շինանյութի համար վճարելով 8000 դոլար, իսկ բենզալցակայանի համար ոչինչ չվճարելով:  Վկա Ալբերտ Պետրոսյանը նաև պատմել է, որ այդ ժամանակ Ռուսաստանից 5-6 օրով էր եկել հոր հուղարկավորությանը մասնակցելու նպատակով: Եվ այդ ընթացքում մի քանի անգամ Պետրոս Թորոսյանի երեխաներին ուղեկցել է դպրոց, քանի որ Թորոսյանը «նեղված էր», «մեջը վախ կար»:

«Պետրոսը  վեդրոյով բենզին է ծախել 90-ականներից, փորձել է իր ընտանիքի ապրուստն ապահովել ու վդրուգ ասում  են՝ էդ բենզակալոնկեն քոնը  չի»,- պատմել է վկան:

Դատարանում վկան չհիշեց մանրամասներ սուրբ Կարապետ մատուռի մոտ հնչած կրակոցների մասին, ինչի մասին, ի դեպ, նախաքննական ցուցմունքներում պատմել էր: Դատարանը հրապարակեց 2018 թվականին նախաքննական մարմնին տված ցուցմունքները, ըստ որոնց՝ վկան Թորոսյանից իմացել է, որ Ճուտ մականունով Գևորգ Այվազյանը և ևս մեկը 2004 թվականին Պետրոս Թորոսյանին տարել են մատուռի մոտ, կրակել են և սպառնացել:

Նշենք նաև, որ գործով անցնող 132 վկայից հարցաքննվել է արդեն 40-ը: Դատարանը որոշեց կրկին ծանուցել դատակոչի վկայի առաջին 40 անձանց, քանի որ նրանցից շատերը եկել են դատարան, սպասել ու գնացել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հովիկ Աղազարյանը հայտնեց, թե երբ որոշում կկայացնի պատգամավորական մանդատը վայր դնել-չդնելու վերաբերյալ

14:42 26.11.2024

Հովիկ Աղազարյանը հայտնեց, թե երբ որոշում կկայացնի պատգամավորական մանդատը վայր դնել-չդնելու վերաբերյալ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտնել է, թե երբ է որոշում կայացնելու պատգամավորական մանդատը վայր դնել-չդնելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Աղազարյանն անդրադարձել է հարցին, թե երբ է ի վերջո որոշում կայացնելու՝ հրաժարվելո՞ւ է մանդատից, թե՞ ոչ՝ հաշվի առնելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել […] ...

Կեղծել էին ստորագրությունը, յուրացրել թոշակը. Ախուրյանի համայնքային ոստիկանների բացահայտումը

14:35 26.11.2024

Կեղծել էին ստորագրությունը, յուրացրել թոշակը. Ախուրյանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում նոյեմբերի 11-ին ստացել էին տեղեկություն, որ փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին, օգտվելով մի թոշակառու կնոջ արտերկրում գտնվելու հանգամանքից, առանց նրա գիտության և թույլտվության, 2021 թվականին մի քանի անգամ կեղծել է նրա ստորագրությունը, ստացել և յուրացրել թոշակը` շուրջ 168 հազար դրամ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե: ...

ԵՄ երկրների՝ Նեթանյահուի դեմ ՄՔԴ հրամանը կատարելուց հրաժարվելը երկակի ստանդարտ է․ Բորել

14:27 26.11.2024

ԵՄ երկրների՝ Նեթանյահուի դեմ ՄՔԴ հրամանը կատարելուց հրաժարվելը երկակի ստանդարտ է․ Բորել

Եվրոպացիները պարտավոր են կատարել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ, հակառակ դեպքում դա կլինի եվրոպական երկակի ստանդարտների դրսեւորում։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը, ով դեկտեմբերի 1-ին թոշակի է անցնում։ «ՄՔԴ օրդերն այլընտրանք չէ, դա պարտավորություն է»,- ասել է Բորելը: Նա ընդգծել է, որ ԵՄ երկրները «չեն […] ...

Անահիտ Մանասյանը Մարտունի համայնքի ղեկավարի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները

14:16 26.11.2024

Անահիտ Մանասյանը Մարտունի համայնքի ղեկավարի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ։ Քննարկվել են համայնքում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը: Իր խոսքում Պաշտպանն ընդգծել է մարզպետների, համայնքների ղեկավարների հետ արդյունավետ աշխատանքի կարևորությունը, ինչի արդյունքում արձանագրված մի շարք խնդիրներ կարող են ստանալ […] ...

Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր

14:04 26.11.2024

Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր

Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի բարելավել երևանցիների կյանքը՝ ներդնելով նոր տեխնոլոգիաներ և զարգացնելով մատուցվող ծառայությունները: ...

Ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

13:53 26.11.2024

Ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Հյուսիս-արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, իսկ լեռնային ու նախալեռնային գոտիներում ու Երևանի բարձրադիր հատվածում տեղումները լինելու են ձյան տեսքով։ «Հորդորում ենք հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,-նշված է Ոստիկանության հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP