14:30 06.02.2018
Արդարադատության նախարարությունը պատասխանել է Փաստաբանների պալատի նախագահին և ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորին: Երեկ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում «Իրավունքը մղվել է երկրորդ պլան» վերտառությամբ գրառում էր կատարել՝ նշելով, որ տեղի է ունեցել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի կոպիտ խախտում:
Հիշեցնեք, որ երեկ՝ փետրվարի 6-ին ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել էր կառավարության կողմից ներկայացված և ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի նախագծի փաթեթը: Նախագծի փաթեթի քննարկման ընթացքում Կառավարության ներկայացուցիչը առաջարկել էր փոփոխություններ կատարել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծում՝ լրամշակելով դատական սանկցիաներին վերաբերող դրույթները: Նա նաև առաջարկել էր նախագծերի փաթեթը լրացնել ևս երկու՝ ՀՀ քրեական դատավարության և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերով, որոնցով նախատեսվում էր դատավարական նշված երկու օրենսգրքերում ևս կատարել փոփոխություններ դատական սանկցիաների դրույթներում: Նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը ԱԺ երկրորդ ընթերցմանը ներկայացնելու վերաբերյալ տրվել էր դրական եզրակացություն:
Արա Զոհրաբյանի կարծիքով այդ որոշումը հակասում է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 41-րդ , 69-րդ և 81-րդ հոդվածներին: Փաստաբանների նախագահը փաստում է, որ նախագծի հեղինակը բաց է թողել նախագծի վերաբերյալ առաջարկ ներկայացնելու երկշաբաթյա ժամկետը: Նման դիրքորոշում հայտնել է նաև ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Ի պատասխան Արա Զոհրաբյանի և Էդմոն Մարուքյանի՝ արդարադատության նախարարությունը հայտնում է.
1. Աժ առաջին ընթերցմամբ ներկայացված նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման ժամկետի մասով
«ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 82-րդ հոդվածը սահմանում է երկրորդ ընթերցումից առաջ գլխադասային հանձնաժողովում օրենքի նախագծի նախնական քննարկման կարգը, նշելով (82-րդ հոդվածի 2-րդ մաս), որ հարցը հանձնաժողովում քննարկվում է Կանոնակարգի 78-րդ հոդվածի 2-5-րդ և 8-րդ մասերով սահմանված կարգով:
ԱԺ կանոնակարգի 78-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն հեղինակը կարող է իր զեկուցման ընթացքում կամ եզրափակիչ ելույթում նախագծի վերաբերյալ առաջարկներ ներկայացնել, ինչպես նաև հայտնել սահմանված կարգով ներկայացված մյուս առաջարկների վերաբերյալ իր դիրքորոշումը:
2. ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ներկայացված նախագծերի փաթեթը նոր նախագծերով համալրելու մասով
Համաձայն ՀՀ ԱԺ կանոնակարգի 65-րդ հոդվածի՝ օրենքի նախագծի համար Կանոնակարգով սահմանված դրույթները տարածվում են նաև օրենքների նախագծերի փաթեթի վրա: Այսինքն, նախագծի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու դրույթները հավասարապես վերաբերվում են ինչպես նախագծին, այնպես էլ՝ նախագծերի փաթեթին, և նախագծերի փաթեթի հեղինակը կարող է առաջարկել փաթեթից հանել որևէ նախագիծ, լրամշակլել փաթեթում առկա նախագիծը կամ փաթեթը լրամշակել նոր նախագծով: Սա տրամաբանական է, քանի որ ԱԺ կողմից նախագծերի փաթեթում ներառված նախագծերը քվեարկության են դրվում ոչ թե առանձին-առանձին, այլ՝ մեկ ամբողջական փաթեթով:
Այս տրամաբանությունն է դրված Ազգային ժողովի` 2016 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ հաստատված Աշխատակարգի հիմքում: Մասնավորապես՝ Աշխատակարգի 42-րդ կետը սահմանում է, որ Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված, ինչպես նաև Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված գրավոր առաջարկները, ինչպես նաև նախագծի քննարկման ընթացքում ներկայացված առաջարկները հանձնաժողովի նիստում քվեարկության են դրվում հետևյալ հերթականությամբ.
2) նախագծերի փաթեթը համալրել նախագծով.
Աշխատակարգի VIII գլխով, որը կարգավորում է այդ թվում ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնելու կարգը, սահմանում է (կետ 40), որ գրությանը կից ներկայացվում են՝ 2) լրացվող օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը, եթե օրենսդրական նախաձեռնությունը կամ օրենքների նախագծերի փաթեթն առաջարկվում է լրացնել նոր նախագծով:
Այսպիսով, նշված դրույթներն ուղղակիորեն վկայում են, որ առաջարկ կարող է ներկայացվել նախագծերի փաթեթի վերաբերյալ, ընդ որում, ներկայացված առաջարկները կարող են վերաբերել նաև նախագծերի փաթեթը նոր նախագծերով համալրելուն:
ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ կառավարության ներկայացուցչի կողմից 05.02.2018թ. պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ ներկայացված նախագծի վերաբերյալ առաջարկություններ, այդ թվում՝ նախագծերի փաթեթը նոր նախագծերով համալրելու առաջարկություններ ներկայացնելը, այդ առաջարկները գլխադասային հանձնաժողովի կողմից քննարկելը, դրանց վերաբերյալ քվեարկություն կազմակերպելը և նախագծերի լրամշակված փաթեթի վերաբերյալ դրական եզրակացություն տալը լիովին համապատասխանում է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի պահանջներին:
18:00 11.04.2025
«Էսպանյոլի» ֆուտբոլիստը մեղադրվում է բռնաբարության համար18:00 11.04.2025
«Էսպանյոլի» ֆուտբոլիստը մեղադրվում է բռնաբարության համարԻսպանական «Էսպանյոլի» աշխատակցուհին մեղադրել է թիմի խաղացող Ալվարո Ագուադոյին բռնաբարության համար։ Ինչպես հայտնում է Marca-ն միջադեպը տեղի է ունեցել 2024 թվականի հունիսի 23-ին՝ այն օրը, երբ թիմը նշում էր վերադարձը Իսպանիայի բարձրագույն դիվիզիոն։ Կինը սակայն դիմել է ոստիկանություն վեց ամիս անց՝ վախենալով աշխատանքը կորցնելուց։ Նրա խոսքերով՝ Ագուադոն բռնաբարել է իրեն Բարսելոնայի գիշերային ակումբի զուգարանում։ Գործը […] ...
17:54 11.04.2025
Կարիքավոր արցախցիներին կտրամադրվի լրացուցիչ աջակցությունԱրցախից բռնի տեղահանված կարիքավոր անձանց ՀՀ կառավարությունը կտրամադրի սոցիալական լրացուցիչ աջակցություն: Այս և արցախցիներին ուղղված այլ ծրագրերի մասին մանրամասները՝ ռեպորտաժում: ...
17:48 11.04.2025
Քրեակատարողական ծառայության պետը շրջայց է կատարել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ումՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը տեղակալներ Սահակ Գրիգորյանի, Գուրգեն Սարգսյանի և խորհրդական Անուշ Դանոյանի հետ այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Առաջնային լուծումներ պահանջող խնդիրներն ուսումնասիրելու, ինչպես նաև ազատազրկված անձանց պահման ընթացիկ պայմաններին ծանոթանալու նպատակով ծառայության պետը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Ռոբերտ Թամարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել հիմնարկի տարածքում, այցելել մասնագիտական […] ...
17:42 11.04.2025
Մայր Աթոռը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հռոմում կազմակերպված հակահայկական միջոցառումըՄայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Ադրբեջանի կողմից Հռոմում կազմակերպված հակահայկական ուղղվածություն ունեցող միջոցառմանը։ «Սույն թվականի ապրիլի 10-ին Հռոմի պապական Գրեգորյան համալսարանում Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպանության և ադրբեջանական որոշ կազմակերպությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» վերտառությամբ միջոցառում՝ տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում ադրբեջանական քարոզչամեքենայի նախաձեռնությամբ հերթական անգամ փորձ է […] ...
17:36 11.04.2025
Երևանի Հալաբյան փողոցում բախվել են «Mercedes»-ն ու «Toyota RAV 4»-ը. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են դիվանագիտական համարանիշներով «Toyota RAV 4» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված վայրն ու բախվել վերգետնյա անցումի բետոնե սյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: […] ...