Վերջերս ամերիկյան և բրիտանական ԶԼՄ-ում հրապարակվել է ԱՄՆ նախագահ նախկինում տված սկանդալային հարցազրույցներից մի հատված, ուր դեռ գործարար Դոնալդ Թրամփը խոսել է հանգուցյալ արքայադուստր Դիանայի մասին:
2000թ. ռադիոհաղորդավար Հովարդ Շթերնին տված հարցազրույցում Թրամփն ասել է,-«Հնարավորություն ունենալու դեպքում առանց վարանելու անկողին կմտնեի Լեդի Դիի հետ՝ չնայած, որ նրան խենթ եմ համարում»: Թրամփն այս հայտարարությունն արել է, երբ արքայադուստրն արդեն մահացած էր: Ըստ նրա՝ Դիանան իսկական գեղեցկուհի էր:
«Նա բարձրահասակ էր, իրական գեղեցկության տեր էր, ուներ լավ կազմվածք , թեև խենթ էր, բայց դա արդեն երկրորդական է»,- ասել է միլիարդատերը 2000թ. մայիսին տված հարցազրույցում:
Դոնալդ Թրամփն ու արքայադուստր Դիանան մի քանի անգամ հանդիպել են բարեգործական երեկոների ժամանակ: Երբ Դիանան ամուսնալուծվել է արքայազն Չարլզից, ոգևորված Թրամփը նրան շքեղ ծաղկեփունջ է ուղարկել ու ժամադրվելու առաջարկ արել: