Վիտալինան չի ցանկանում ամուսնալուծվել՝ նոր զարգացումներ Արմեն Ջիգարխանյանի գործում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Վիտալինան չի ցանկանում ամուսնալուծվել՝ նոր զարգացումներ Արմեն Ջիգարխանյանի գործում

15:13 06.02.2018

Սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանի ընտանեկան սկանդալը շարունակում մնալ հանրային ուշադրության կենտրոնում: Հունվարի վերջին Մոսկվայի Կունցևո շրջանի դատարանը Ջիգարխանյանի և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայաի ամուսնալուծությունը համարեց օրինական ուժի մեջ մտած: Մինչդեռ Վիտալինայի պաշտպանը դիմել է Վերաքննիչ դատարան և պահանջել ամուսնալուծությունն անօրինական ճանաչել: Դատարանը նրանց  Վերաքննիչ բողոքը չի բավարարել: Անմիջապես  դրանից  հետո  դերասանը կրկին հիվանդանոց էր տեղափոխվել:  

Ամուսնալուծությունը գրացվել էր նոյեմբերի 27 ին՝զույգի միջև տեղի ունեցած  աղմկոտ սկլանդալից  հետո:  Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան  հոկտեմբերին հայտարարել էր, թե դերասանը կորել է: Հետո պարզվեց, որ Ջիգարխանյանը պարզպես հեռացել էր կնոջից: Նա հայտարարեց, որ կինն ուզում է իրեն սպանել և տիրանալ ունեցվածքին: 

Ամիսներ շարունակ տևած սկանդալը կարծես թե հանգուցալուծվել էր ամուսնալուծությամբ, սակայն հիմա էլ պարզվում է՝ Վիտալինան չի ցանկանում ամուսնալուծվել: Նա մտադիր է  հաշտվել և մեղադրում է դերասանի ընկերներներին, թե՝ իբր չեն կարողանում հոգ տանել նրա  մասին:  

«Բարդացած թոքաբորբից հետո  Արմեն Բորիսովիչի մոտ  սրտի խնդիրներ կան,- ասել է  Վիտալինան,- Ես  հոգ եմ տարել նրա մասին 2009 թվականից և գիտեմ, թե ինչպես պետք է 

կանխել նման բարդացումները, բայց ինձ թույլ չեն տալիս դա անել, խորհուրդ չեն հարցնում: Իրավունք չունեմ որևէ մեկին մեղադրել, բայց այն ինչ հիմա կատարվում է՝  անտարբերության  է և անփույթ վերաբերմունքի արդյունք: Իսկ ու՞ր են  Արմեն Բորիսովիչի «լավ »  ընկերները, ովքեր իբրև թե ամեն ինչում օժանդակում են նրան»

:

Վիտալինան նաև  զարմացած է, թե ինչու դայակ չեն վարձում դերասանի համար, այն դեպքում երբ Ջիգարխանյանը, նրա խոսքով, փող ունի։ 

«Մոտավորապես մեկ միլիոն կար նրա բանկային հաշվին: Կար նաև առձեռն գումար: Երբ մենք բաժանվեցինք, նա աղքատ չէր: Հիմա հայտնի չէ, ով է տնօրինում նրա փողերը: Ես տեսնում եմ, որ վատ է վիճակը, պատրաստ եմ նրան հետ ընդունել և միասին ապրել,բայց առանց ընկերների, քանի որ  մեր տանը միայն մեկ մահճակալ կա:Կարծում եմ Արմեն Բորիսովիչը դեռ կգիտակցի ամեն ինչ, քանի դեռ ուշ չէ,- ասել է դերասանի նախկին կինը: 

Փաստաբան Լարիսա Շիլովան հայտնել  էր, որ Մոսկվայի Կունցևոյի դատարանը  վերաքննիչ բողոքը թողել  է անփոփոխ:

«Ամուսնալուծությունը մտել է օրինական ուժի մեջ, բայց մենք չենք  հուսահատվում, երկու շաբաթից կդիմենք Վճռաբեկ դատարան:Ամեն ինչ անում ենք, որպեսզի  նախկին ամուսինները հաշտվեն: Վիտալինին ցանկանում է դեմառդեմ զրուցել նախկին ամուսնու հետ և ներկայացնել իր դիրքորոշումը»,-ասել է  փաստաբանը:   

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կլոպը ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի ու պատրաստ է բանակցել «Ռեալի» հետ

18:24 18.04.2025

Կլոպը ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի ու պատրաստ է բանակցել «Ռեալի» հետ

Գերմանացի հանրահայտ մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի ու պատրաստ է բանակցել Մադրիդի «Ռեալի» հետ: Կլոպի շրջապատում սակայն ասում են, որ նա հետաքրքրված է նաև Բրազիլիայի հավաքականը գլխավորելու տարբերակով: Ամենահավանական տարբերակը, սակայն, «Ռեալը» գլխավորելն է, քանի որ «Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուները Կառլո Անչելոտին ու Ժորժե Ժեզուսն են: Sky Sports-ը հայտնել […] ...

Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ

18:18 18.04.2025

Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերն այցելել է Սյունիքի մարզ: Գորիս քաղաքում նա հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ։ Ինչպես հայտնում են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունից, դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության իրավիճակին։ «Շատ օգտակար հանդիպում ունեցա ԵՄ դիտորդական թիմի հետ։ Նրանք բացատրեցին, թե ինչպես են իրականացնում […] ...

ՏԿԵ նախարարությունում հյուրընկալել են Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման պատվիրակությանը

18:12 18.04.2025

ՏԿԵ նախարարությունում հյուրընկալել են Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման ավագ մասնագետ Ռանու Սինհանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մարտիրոս Նալբանդյանը, նախագահի տեղակալ Վարազդատ Մկրտչյանը, Համաշխարհային բանկի գյուղատնտեսության ոլորտի ավագ մասնագետ Արուսյակ Ալավերդյանը, Ջրամատակարարման և ջրահեռացման մասնագետ Սվեն Շլումպբերգերը և ոլորտային այլ մասնագետներ։ […] ...

Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է

18:06 18.04.2025

Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Բարսելոնայում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ: Երրորդ շրջանում Խաչանովը 6-4, 7-5 հաշվով առավելության է հասել իսպանացի Ալեխանդրո-Դավիդովիչ Ֆոկինայի նկատմամբ: Աշխարհի 27-րդ ռակետը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Կասպեր Ռուդ-Հոլգեր Ռունե զույգի հաղթողի հետ: ...

SHANTNEWS

18:00 18.04.2025

SHANTNEWS

Նախագահը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով աշխատաժողովին

17:58 18.04.2025

Նախագահը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով աշխատաժողովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դիլիջանում մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին։ Նախագահը հանդես է եկել աշխատաժողովի բացման խոսքով և ընդգծել նման նախաձեռնությունների և աշխատաժողովների կազմակերպման կարևորությունը երկրի տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների ճշգրտման, ինչպես նաև ոլորտային բարեփոխումների շարունակականության տեսանկյունից։ Ելույթի ավարտին Հանրապետության նախագահը հաջողություններ և արդյունավետ քննարկումներ է […] ...

BACK_TO_TOP