Ցզինպինը Բայդենին առաջարկել է համագործակցություն՝ առճակատման փոխարեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Ցզինպինը Բայդենին առաջարկել է համագործակցություն՝ առճակատման փոխարեն

10:48 10.09.2021

Պեկինը քննադատել է ԱՄՆ-ի քաղաքականությունը Չինաստանի նկատմամբ և պատրաստակամություն հայտնել երկխոսություն վարել Վաշինգտոնի հետ: «Պեկինի և Վաշինգտոնի առճակատումը սպառնալիք է ոչ միայն երկու երկրների, այլև ամբողջ աշխարհի համար»,-այս մասին ասել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ -ը:

Ըստ Ցզինպինի՝ ոչ միայն երկու երկրների, այլև ամբողջ աշխարհի ճակատագիրը կախված է նրանից, թե կարո՞ղ են Չինաստանը և ԱՄՆ -ը բարելավել հարաբերությունները: Պեկինը և Վաշինգտոնը պետք է քաղաքական կամք եւ պատասխանատվություն ցուցաբերեն եւ իրենց հարաբերությունները հնարավորինս արագ վերադարձնեն բնականոն զարգացման ուղի։

«Չին-ամերիկյան համագործակցությունն օգուտ կբերի երկու կողմերին և ամբողջ աշխարհին: Չինաստանի և ԱՄՆ-ի առճակատումը կվտանգի երկու երկրներին և ամբողջ աշխարհին: Սա դարի հարցն է, որին պետք է արձագանքեն երկու պետությունները», – ասել է Սի Ցզինպինը:

Պեկինը պատրաստ է երկխոսության Վաշինգտոնի հետ կլիմայի փոփոխության և կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարում, ինչպես նաև՝ տնտեսության վերականգնման և համաշխարհային խնդիրների լուծման գործում: Ըստ նրա՝ համագործակցության ներուժը կարող է երկկողմ հարաբերություններին էլ ավելի հզոր դրական ազդակ հաղորդել:

Նա իր ամերիկացի գործընկերոջը նաև բացատրել է, որ Պեկինը վճռական է բնապահպանական խնդիրներին առաջնահերթություն տալու, «կանաչ ուղի» վարելու և արտանետումները նվազեցնելու հարցում՝ նշելով, որ Չինաստանն այս ոլորտում ստանձնելու է միջազգային պարտավորություններ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջարկվում է ՓՄՁ-ների գործունեության համար ստեղծել ավելի կանխատեսելի միջավայր

14:40 27.11.2024

Առաջարկվում է ՓՄՁ-ների գործունեության համար ստեղծել ավելի կանխատեսելի միջավայր

Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի նպատակն է ՓՄՁ-ների համար ստեղծել գործունեություն ծավալելու ավելի կանխատեսելի միջավայր՝ տարբերակելով ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտման համար նախատեսված պատասխանատվության միջոցները` ըստ խախտման բնույթի եւ պետությանը պատճառվող վնասի չափի: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 27-ին […] ...

Ինչո՞ւ է Գվարդիոլան ինքն իրեն վնասել

14:32 27.11.2024

Ինչո՞ւ է Գվարդիոլան ինքն իրեն վնասել

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նիդերլանդական «Ֆեյենորդի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպման հետխաղային ասուլիսին ներկայացել է դեմքի վնասվածքներով։ Կատալոնացի մասնագետը պատմել է, որ ինքն է ճանկռել իր դեմքը։ «Դա ինքս եմ արել իմ մատներով: Ցանկանում էի վնասել ինձ»,- ասել է Գվարդիոլան: Տնային հանդիպման մինչև 75-րդ րոպեն «Մանչեսթեր Սիթին» հաղթելիս է եղել 3-0 հաշվով, […] ...

Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ

14:25 27.11.2024

Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ

ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Հակոբ Արշակյանի, Բաբկեն Թունյանի, Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Արսեն Թորոսյանի, Մարիամ Պողոսյանի, Հասմիկ Հակոբյանի հեղինակած ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի նպատակն է մինչեւ 18 տարեկան անձանց առողջության պահպանման նպատակով կոֆեին եւ տաուրին պարունակող էներգետիկ ըմպելիքների շրջանառության սահմանափակումը, ինչպես նաեւ իրավական հիմքերի ստեղծումը: Հարցը քննարկվել […] ...

Գյումրիի քաղաքապետի ԺՊ կնշանակվի այն անձը, որին կցանկանան տեսնել գյումրեցիները․ Գևորգ Պապոյան

14:18 27.11.2024

Գյումրիի քաղաքապետի ԺՊ կնշանակվի այն անձը, որին կցանկանան տեսնել գյումրեցիները․ Գևորգ Պապոյան

Հայաստանի էկոնոմիկայի նախարար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Գյումրիում նախնական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Լրագրողների հետ ճեպազրույցում Պապոյանն ընդգծեց, որ Գյումրիում ստեղծված կառավարման ճգնաժամը լուծելու նպատակով առաջիկայում նախատեսվում է կազմակերպել նախնական ընտրություններ, որոնց միջոցով կընտրվի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Պապոյանը նշեց, որ գյումրեցիները կկարողանան արտահայտել իրենց կարծիքը՝ անկախ կուսակցական […] ...

Կիլիանի հետ ամեն ինչ կարգին է, նրա հասցեին հնչող քննադատությունները չափազանցված են․ Բելինգեմ

14:12 27.11.2024

Կիլիանի հետ ամեն ինչ կարգին է, նրա հասցեին հնչող քննադատությունները չափազանցված են․ Բելինգեմ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը նշել է, թե ինչպես է խաղադաշտում փոխվել իր դերը ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի ակումբ տեղափոխվելուց հետո։ «Կիլիանի հետ ամեն ինչ կարգին է։ Նրա հասցեին հնչող քննադատությունները չափազանցված են։ Երբ Մբապեին տեսնում եմ մարզումների ժամանակ, համոզվում եմ, որ նա ավելի լավ կսկսի խաղալ։ Թիմում շատ են բազմակողմանի ֆուտբոլիստները։ Վնասվածքների պատճառով ստիպված […] ...

ՀԱՄԱՍ-ն ընդունելի է համարել Լիբանանում հրադադարի համաձայնագիրը

14:05 27.11.2024

ՀԱՄԱՍ-ն ընդունելի է համարել Լիբանանում հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումն իրեն դավաճանված չի համարում Իսրայելի եւ շիական «Հըզբոլլահ» կազմակերպության միջեւ հրադադարի պայմանավորվածությունից հետո եւ ընդունում է ձեռք բերված համաձայնությունը։ Այս մասին իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ, շարժման քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմը։ Նրա խոսքով՝ Լիբանանի, Եմենի կամ Իրանի հետ ոչ մի համաձայնություն խաղաղություն չի բերի տարածաշրջանին, քանի […] ...

BACK_TO_TOP