11:25 06.02.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում Արթուր Օհանյանի նախագահությամբ վերսկսվել է ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունը: Դատարան ուսումնասիրում է 120 հատորանոց քրեական գործի փաստաթղթերը: Նախորդ մի քանի դատական նիստերին ամբաստանյալները և պաշտպանական կողմը դժգոհում էին դատարանի այն որոշումից, որ պայմանագրային պաշտպաններից բացի գործի վարությում ներգրավված են նաև հանրային պաշտպաններ: Դատարանը, սակայն, հանրային պաշտպաններին չհեռացրեց գործի վարույթից: Ի դեպ, նույնպիսի իրավիճակ է նաև ՊՊԾ գնդի գործով մյուս երկու դատաքննությունների և Սեֆիլյնաի ու 6 ամբաստանյաների գործով դատաքնությունների ժամանակ: Բոլոր ամբաստանյալները ունեն թե պայմանագրային պաշտպաններ, և թե հանրային պաշտպաննռր: Դա նշանակում է, որ անգամ այն դեպքում, եթե որոշեն բոյկոտել դատական նիստը պայմանագրային պաշտպաննրը, հանրայինները կմնան դահլիճում և դատաքննությունը չի տապալվի:
Նախորդ դատական նիստում գրություն էր ստացվել «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ ներկայացուցիչ-փաստաբան Ալեքսանդր Սիրունյանից, որով նա խնդրում էր քննարկել ամբաստանյալ Վարդան Գերավետյանի բնակարանն արգելանքից հանելու հարցը, որպեսզի այն կարողանան օտարել: Դատարանը դիմումը թողեց առանց քննության, մինչև լրացուցիչ փաստաթղթեր ներկայացվեն: Այս դատական նիստին դատախազ Արթուր Չախոյանն ասաց, որ դատարան դիմած ՍՊԸ-ի ներկայացոցւիչ Ալեքսանդր Սիրունյանը դատավարության կողմ չի հանդիսանում, ուստի դատարանը չի կարող քննարկել վերջինիս՝ գույքը կալանքից ազատելու մասին միջնորդությունը: Դատավոր Արթուր Օհանյանն էլ նկատեց, որ Սիրունյանը լիազորություն չուներ նման հայցադիմում ներկայացնել, ուստի այն թողնվեց առանց քննության: Դատարանի որոշման առնչությամբ Վարդան Գերավետյանը դիրքորոշում չհայտնեց:
Նշենք նաև, որ այս գործով կա 11 ամբաստանյալ՝ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գեւորգ Իրիցյանը, Թորոս Թորոսյանը:
Հիմա դատական նիստն ընդմիջվել է, քանի որ ամբաստանյալներից մեկն առողջական խնդիր ուներ: Նրա համար շտապօգնության բրիգադ է հրավիրվել:
Նիստի ընթացքին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել ստորև։
00:00 14.04.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
23:58 13.04.2025
Հոկեյի ԱԱ․ Հայաստանի հավաքականը մեկնարկում խոշոր հաշվով հաղթեց Մալայզիայի հավաքականինՀայաստանի հոկեյի հավաքականը շուրջ 15 տարվա դադարից հետո մասնակցեց հոկեյի աշխարհի առաջնությանը։ Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկեց տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականի մրցակիցն էր Մալայզիայի ընտրանին։ Մեր ընտրանին հաղթեց մրցակցին 24։3 հաշվով։ Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականն առաջին 3 միավորն է վաստակել տնային ԱԱ-ում։ Մեր ընտրանին վաղը՝ ապրիլի […] ...
23:57 13.04.2025
Ձյուն, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Ստեփանավանի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Ծիլքար գյուղում մառախուղ է։ ...
23:56 13.04.2025
Al Arabiya. ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Սանայի օդանավակայանի մոտակայքում գտնվող հութիների դիրքերինԱՄՆ ռազմաօդային ուժերը մի շարք ավիահարվածներ են հասցրել «Անսար Ալլահ» ապստամբ շարժման հուսիթների թիրախներին՝ ապստամբների կողմից վերահսկվող Եմենի մայրաքաղաք Սանայի միջազգային օդանավակայանի տարածքում։ Այս մասին հայտնել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը։ Նշվում է, որ ամերիկյան ինքնաթիռները նաև երեք հարված են հասցրել Սանա նահանգի Բանի Մաթար շրջանում գտնվող հութիների պահեստներին։ Բացի այդ, մայրաքաղաքային շրջանի Բանի Խուշայշ շրջանում […] ...
23:48 13.04.2025
Իսրայելը 48 ժամվա ընթացքում հարձակվել է Գազայի 90 օբյեկտի վրաԻսրայելի պաշտպանության ուժերը վերջին 48 ժամվա ընթացքում հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի 90 ռազմական թիրախների։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Զինվորականները նշել են, որ թիրախավորել են ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստները, ստորաբաժանումները և օբյեկտները։ ...
23:40 13.04.2025
Պիաստրին հաղթել է Ֆորմուլա 1-ի Բահրեյնի Գրան պրինԲրիտանական «Մաքլարենի» ավստրալացի մրցարշավորդ Օսկար Պիաստրին հաղթել է Ֆորմուլա 1-ի աշխարհի առաջնության չորրորդ փուլում՝ Բահրեյնի Գրան պրիում։ Մրցույթը տեղի է ունեցել Սախիր ավտոդրոմում։ Երկրորդ տեղը զբաղեցրել է «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Ջորջ Ռասելը։ Լավագույն եռյակը եզրափակել է նրա հայրենակից Լանդո Նորիսը «Մաքլարենից»։ Նորիսը 77 միավորով գլխավորում է առաջնության ընդհանուր մրցաշարային աղյուսակը։ Պիաստրին այժմ ունի 74 միավոր՝ […] ...