Չեն սովորել, բայց պետական դիպլոմներ են ստացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+4.09 oC

Չեն սովորել, բայց պետական դիպլոմներ են ստացել

10:15 06.02.2018

«Գյումրու պետական քոլեջ»-ի կեղծ դիպլոմտրամադրելու փաստով  քրեական գործ է հարուցվել: Դատախազությունից հայտնում են, որ ՌԴ բնակիչներ Ի. Ռ.-ն և նրա կինը`  Ա. Բ.-ն, վերջինիս դստերը «Գյումրու պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ում  ընդունելու, ընթացիկ և ավարտական քննություններին դրական գնահատականներ ապահովելու և մասնագիտական որակավորման փաստը հավաստող դիպլոմ ստանալու նպատակով 2015-2016 թվականների ուս. տարվա ընթացքում առձեռն և բանկային փոխանցումների միջոցով քոլեջի արհեստակցական միության նախագահին, որպես կաշառք, մաս-մաս փոխանցել են 140.000 ՀՀ դրամ և 2100 ԱՄՆ դոլար:

Արհեստակցական միության նախագահը՝ օգտագործելով իր լիազորությունները, պահանջել և ստացել է այդ գումարները, որից հետո նույն նպատակով ներկայացրել է ևս 500 ԱՄՆ դոլար գումար ստանալու պահանջ: Արդյունքում ՌԴ-ում բնակվող և հայերեն գրավոր լեզվին բավարար չափով չտիրապետող, ուսումնառության տարիներին ՀՀ տարածքից բացակայած անձն ընդունվել է նշված ուսումնական հաստատություն, մասնակցել դասապրոցեսին և ստացել դրական քննական գնահատականներ:

Դեպքի առիթով 2017թ. հոկտեմբերի 16-ին հարուցվել էր քրեական գործ: Քոլեջի  աշխատակից Կ.Կ-ին մեղադրանք է առաջադրվել: 

Քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Գյումրու պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք, դասերն չհաճախող,  ՀՀ տարածքից դուրս գտնվող ուսանողներին սահմանված կարգով չեն ազատել քոլեջից: Ավելին, նրանց հանձնել են մասնագիտական որակավորման փաստը հավաստող  պետական նմուշի դիպլոմներ:

Բացահայտնված փաստերի հիման վրա նոր քրեական գործ է հարուցվել: 

 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

08:30 11.04.2025

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

Մեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

08:20 11.04.2025

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

Հռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

08:15 11.04.2025

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

ԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 11.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ

08:00 11.04.2025

Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ

«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ կրկին ծաղրել էր Ֆրանսիայի հավաքականին: Արգենտինացին Փարիզում զբոսնել էր մի գլխարկով, որի վրա Ֆրանսիայի հավաքականի խորհրդանիշն է, որը, սակայն, ծածկված է Արգենտինայի հավաքականի նվաճած տիտղոսներով՝ աշխարհի գավաթով, Ամերիկայի գավաթով ու Ֆինալիսիմայով: Մարտինեսը, մեղմ ասած, սիրված չէ Ֆրանսիայում, քանի որ աշխարհի առաջնության […] ...

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

23:59 10.04.2025

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...

BACK_TO_TOP