Վրաստանի դպրոցներում ուսումնական գործընթացը սկսելու որոշում դեռ չի ընդունվի՝ պայմանավորված համաճարակային իրավիճակով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+13.09 oC

Վրաստանի դպրոցներում ուսումնական գործընթացը սկսելու որոշում դեռ չի ընդունվի՝ պայմանավորված համաճարակային իրավիճակով

19:56 30.08.2021

Դպրոցներում ուսումնական գործընթացը սկսելու մասին որոշումը չի ընդունվի, քանի դեռ երկրում համաճարակաբանական իրավիճակը չի կայունացել: Հայտնում է Aliq Media-ն։

Այս մասին այսօր Պատվաստման խորհրդի նիստի ավարտից հետո հայտարարել է  Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:

Պաշտոնյան ընդգծել է, որ դպրոցներում անվտանգ միջավայր ստեղծելու համար անհրաժեշտ է հաշվի առնել պատվաստված ուսուցիչների թիվը:

«Հաշվի առնելով մեր ներկայիս համաճարակաբանական իրավիճակը, դպրոցների բացման  հետ կապված պայմաններն առաջին հերթին կախված կլինեն վարակի տարածման մակարդակից և կորոնավիրուսի դրականության աստիճանից:  Ուսուցիչների պատվաստումները շատ ակտիվ են: Այսպիսով` համաճարակաբանական իրավիճակը և պատվաստման իրավիճակը կդառնան երկու նախապայման՝ դասարաններում ուսուցումը սկսելու համար»,- ասել է Թամար Գաբունիան:

Սովորաբար Վրաստանի դպրոցներում կրթությունը վերսկսվում է սեպտեմբերի 15-ին: Մինչ այժմ պատվաստվել է դպրոցների ուսուցիչների 40% -ը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ կառավարման ժամանակակից կենտրոնը իրականություն․ վերահսկումից մինչև օպերատիվ սպասարկում՝ մեկ կենտրոնում

21:38 29.04.2025

Օպերատիվ կառավարման ժամանակակից կենտրոնը իրականություն․ վերահսկումից մինչև օպերատիվ սպասարկում՝ մեկ կենտրոնում

Տեխնիկական աննախադեպ վերազինում, մասնագիտական նոր թիմ և շուրջօրյա սպասարկում. 2025 թվականի ապրիլի 16-ից Օպերատիվ կառավարման կենտրոնը շարունակում է աշխատանքը գերժամանակակից համալիրում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Սա միայն կենտրոնի շենքային պայմանների փոփոխություն չէ, այլ օպերատիվ իրավիճակի վերահսկման որակապես նոր մակարդակի անցում։ Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնն իրականություն դարձավ ՀՀ կառավարության ջանքերով և միջազգային գործընկերների՝ ԱՄՆ և […] ...

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 100 մլն եվրո վճարել «Ինտերի» երկու ֆուտբոլիստի տրանսֆերի համար

21:27 29.04.2025

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 100 մլն եվրո վճարել «Ինտերի» երկու ֆուտբոլիստի տրանսֆերի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է աշխատել թիմի կազմն ուժեղացնելու ուղղությամբ։ Inter Live-ի տվյալներով՝ ակումբում հետաքրքրված են «Ինտերի» միանգամից երկու ֆուտբոլիստով։ Խոսքն աջ պաշտպան Դենզել Դումֆրիսի և կենտրոնական պաշտպան Յան-Օրել Բիսեկի մասին է։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է այս տրանսֆերների համար վճարել 100 միլիոն եվրո։ Դումֆրիսի գործող պայմանագիրը «Ինտերի» հետ ուժի մեջ է մինչև 2027/2028 մրցաշրջանի […] ...

Սահմանամերձ բնակավայրերի զարգացման հիմնական նախապայմանը կայուն և երկարատև խաղաղության հաստատումն է. Պապոյան

21:18 29.04.2025

Սահմանամերձ բնակավայրերի զարգացման հիմնական նախապայմանը կայուն և երկարատև խաղաղության հաստատումն է. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նախօրեին գիշերել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ բնակավայրում՝ տեղում առկա խնդիրներին, համայնքի առօրյային ու բնակիչների կարիքներին առավել խորությամբ ծանոթանալու նպատակով։ Այս մասին հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից: Առավոտյան նախարարները հանդիպել են Խնածախի բնակիչներին, զրուցել նրանց հետ, պատասխանել հուզող հարցերին, իսկ այնուհետև […] ...

Պատվաստումների շնորհիվ` մեր երկրում 20 վարակիչ հիվանդություն կառավարելի է. ԱՆ

21:10 29.04.2025

Պատվաստումների շնորհիվ` մեր երկրում 20 վարակիչ հիվանդություն կառավարելի է. ԱՆ

Պատվաստումների շնորհիվ` մեր երկրում 20 վարակիչ հիվանդություն կառավարելի է: Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Հանրային ընկալումը և վստահությունը նպաստում են պատվաստումներում ընդգրկվածության բարձր ցուցանիշներին և բարենպաստ իրավիճակին: Կանխարգելիչ պատվաստումները կարևոր են, արդյունավետ և անվտանգ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Արման Ծառուկյանը վերադառնալու է գրեփլինգ

21:00 29.04.2025

Արման Ծառուկյանը վերադառնալու է գրեփլինգ

Խառը մենամարտերում UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը վերադառնալու է գրեփլինգ: Մայիսի 2-ին Դուբայում կայանալու է KC54 մրցաշարը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչը մրցելու է Մագոմեդ Զայնուկովի հետ: Ծառուկյանը նախկինում լուրջ հաջողությունների է հասել գրեփլինգում: Նա 2016 և 2017 թվականներին դարձել է Ռուսաստանում կայացած 3 մրցաշարերի հաղթող: UFC-ում Արմանի վերջին մենամարտը կայացել է 2024 թվականի ապրիլի 13-ին, երբ նա […] ...

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

20:55 29.04.2025

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Խորենացի փող. 25, 25ա, 27, 27ա շենքեր, Դեղատան փող. 15 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարի Թաղ՝ 8-րդ փող․ 3-8 առանձնատներ, Սարի Թաղ՝ 9-րդ փող․ 1-27 առանձնատներ, Սարի Թաղ՝ […] ...

BACK_TO_TOP