Արցախի պետնախարարը հանրակրթական ոլորտի խնդիրները քննարկել է օգոստոսյան խորհրդակցությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+13.09 oC

Արցախի պետնախարարը հանրակրթական ոլորտի խնդիրները քննարկել է օգոստոսյան խորհրդակցությանը

20:00 30.08.2021

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 30-ին, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի հետ, մասնակցել է նոր ուսումնական տարուն ընդառաջ անցկացվող օգոստոսյան խորհրդակցությանը՝ Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական հաստատությունների ղեկավար կազմի ներգրավմամբ:
Արտակ Բեգլարյանը լսել է անցած տարվա ամփոփիչ արդյունքների և նոր ուսումնական տարում նախատեսվող առաջադրանքների ու խնդիրների մասին ոլորտի պատասխանատուների զեկույցները, քննարկում ծավալել հանրակրթական դպրոցների տնօրենների բարձրացրած հարցերի ու առաջարկությունների շուրջ:
Իր խոսքում պետական նախարարը շեշտադրել է կրթության, մասնավորապես՝ հանրակրթության ոլորտում հիմնարար բարեփոխումների անհրաժեշտությունը, որոնք քայլ առ քայլ արդեն ներդրվում են համակարգում:
«Առաջիկայում աշխատանքային խմբեր են ձևավորվելու թե նախադպրոցական կրթության, հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում ուսումնասիրություններ կատարելու, և թե՛ ռազմավարություններ ու ծրագրեր մշակելու և իրականացնելու նպատակով: Այդ աշխատանքների հիման վրա մենք կկարողանանք հիմնարար ու երկարաժամկետ բարեփոխումներ կատարել ոլորտում: Զուգահեռաբար ուսումնասիրում ենք ուսուցիչների աշխատավարձի քաղաքականությունը վերանայելու և մասնագիտական աճի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու հնարավորությունները»,- նշել է Արտակ Բեգլարյանը:
Պետական նախարարը ընդգծել է կրթության ոլորտում պետական քաղաքականության վերանայման անհրաժեշտությունն ու շեշտել երկրի իշխանությունների վճռական տրամադրվածությունը՝ ավելի մրցունակ ու որակյալ կրթական համակարգ ստեղծելու հարցում:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ կառավարման ժամանակակից կենտրոնը իրականություն․ վերահսկումից մինչև օպերատիվ սպասարկում՝ մեկ կենտրոնում

21:38 29.04.2025

Օպերատիվ կառավարման ժամանակակից կենտրոնը իրականություն․ վերահսկումից մինչև օպերատիվ սպասարկում՝ մեկ կենտրոնում

Տեխնիկական աննախադեպ վերազինում, մասնագիտական նոր թիմ և շուրջօրյա սպասարկում. 2025 թվականի ապրիլի 16-ից Օպերատիվ կառավարման կենտրոնը շարունակում է աշխատանքը գերժամանակակից համալիրում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Սա միայն կենտրոնի շենքային պայմանների փոփոխություն չէ, այլ օպերատիվ իրավիճակի վերահսկման որակապես նոր մակարդակի անցում։ Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնն իրականություն դարձավ ՀՀ կառավարության ջանքերով և միջազգային գործընկերների՝ ԱՄՆ և […] ...

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 100 մլն եվրո վճարել «Ինտերի» երկու ֆուտբոլիստի տրանսֆերի համար

21:27 29.04.2025

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 100 մլն եվրո վճարել «Ինտերի» երկու ֆուտբոլիստի տրանսֆերի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է աշխատել թիմի կազմն ուժեղացնելու ուղղությամբ։ Inter Live-ի տվյալներով՝ ակումբում հետաքրքրված են «Ինտերի» միանգամից երկու ֆուտբոլիստով։ Խոսքն աջ պաշտպան Դենզել Դումֆրիսի և կենտրոնական պաշտպան Յան-Օրել Բիսեկի մասին է։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է այս տրանսֆերների համար վճարել 100 միլիոն եվրո։ Դումֆրիսի գործող պայմանագիրը «Ինտերի» հետ ուժի մեջ է մինչև 2027/2028 մրցաշրջանի […] ...

Սահմանամերձ բնակավայրերի զարգացման հիմնական նախապայմանը կայուն և երկարատև խաղաղության հաստատումն է. Պապոյան

21:18 29.04.2025

Սահմանամերձ բնակավայրերի զարգացման հիմնական նախապայմանը կայուն և երկարատև խաղաղության հաստատումն է. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նախօրեին գիշերել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ բնակավայրում՝ տեղում առկա խնդիրներին, համայնքի առօրյային ու բնակիչների կարիքներին առավել խորությամբ ծանոթանալու նպատակով։ Այս մասին հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից: Առավոտյան նախարարները հանդիպել են Խնածախի բնակիչներին, զրուցել նրանց հետ, պատասխանել հուզող հարցերին, իսկ այնուհետև […] ...

Պատվաստումների շնորհիվ` մեր երկրում 20 վարակիչ հիվանդություն կառավարելի է. ԱՆ

21:10 29.04.2025

Պատվաստումների շնորհիվ` մեր երկրում 20 վարակիչ հիվանդություն կառավարելի է. ԱՆ

Պատվաստումների շնորհիվ` մեր երկրում 20 վարակիչ հիվանդություն կառավարելի է: Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Հանրային ընկալումը և վստահությունը նպաստում են պատվաստումներում ընդգրկվածության բարձր ցուցանիշներին և բարենպաստ իրավիճակին: Կանխարգելիչ պատվաստումները կարևոր են, արդյունավետ և անվտանգ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Արման Ծառուկյանը վերադառնալու է գրեփլինգ

21:00 29.04.2025

Արման Ծառուկյանը վերադառնալու է գրեփլինգ

Խառը մենամարտերում UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը վերադառնալու է գրեփլինգ: Մայիսի 2-ին Դուբայում կայանալու է KC54 մրցաշարը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչը մրցելու է Մագոմեդ Զայնուկովի հետ: Ծառուկյանը նախկինում լուրջ հաջողությունների է հասել գրեփլինգում: Նա 2016 և 2017 թվականներին դարձել է Ռուսաստանում կայացած 3 մրցաշարերի հաղթող: UFC-ում Արմանի վերջին մենամարտը կայացել է 2024 թվականի ապրիլի 13-ին, երբ նա […] ...

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

20:55 29.04.2025

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Խորենացի փող. 25, 25ա, 27, 27ա շենքեր, Դեղատան փող. 15 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարի Թաղ՝ 8-րդ փող․ 3-8 առանձնատներ, Սարի Թաղ՝ 9-րդ փող․ 1-27 առանձնատներ, Սարի Թաղ՝ […] ...

BACK_TO_TOP