Ռազմարշավ և մարտական պատրաստվածության գործնական պարապմունքներ դաշտային պայմաններում․ գյումրեցի դպրոցականները մասնակցել են ուսումնավարժանքի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Ռազմարշավ և մարտական պատրաստվածության գործնական պարապմունքներ դաշտային պայմաններում․ գյումրեցի դպրոցականները մասնակցել են ուսումնավարժանքի

18:21 30.08.2021

«Տիգրան Աբգարյան» մարտական ակումբը հերթական ռազմարշավն է անցկացրել դաշտային պայմաններում։ 44 օրյա պատերազմով անցած զինվորականները գործնականում դպրոցահասակ պատանիներին և աղջիկներին են ցուցադրել  մարտական պայմաններում ինքնապաշտպանվելու, վիրավորներին առաջին  օգնություն ցույց տալու  հմտությունները,լեռնային պայմաններում  կողմնորոշվելու  կանոնները։

Ռազմարշավի մասնակիցները Գյումրիից ոտքով հասել էին Մարմաշեն վանական համալիրի  հարակից տարածք, որը բաժանվել էր մի քանի հատվածների ու դարձել պայմանական մարտական գոտի: Մի կողմում նախավարժանք էին անցկացնում, ռազմարվեստի ու ինքնապաշտպանության դասեր առնում, մյուս կողմում «Տիգրան Աբգարյան» մարտական ակումբի փորձառու մարտիկները ցույց էին տալիս, թե ինչպես է հնարավոր  թշնամու նշանառության տակ գտնվող զինակից ընկերոջը  օգնության հասնել։

Ռազմական բժիշկներից ու բուժակներից բացի, յուրաքանչյուր զինվոր պետք է տիրապետի  առաջին բուժօգնության, լարան տեղադրելու և ճնշող վիրակապում կատարելու պարզ կանոններին, ինչը հնարավորություն կտա փրկել շատերի կյանքը:

Ռազմարշավի ընթացքում 44 օրյա պատերազմի  մասնակից, այժմ՝ պահեստազորում գտնվող ավագ լեյտենանտ Լևոն Հարեյանը ներկայացրել է  դաշտային ու լեռնային պայմաններում կապի միջոցներից օգտվելու անվտանգության կանոնները: Կապի ստորաբաժանումները  ռամական գործողություններում ունեն առանցքային դերակատարություն, հենց նրանց անխափան աշխատանքի շնորհիվ է հնարավոր դառնում հրամանատարական շտաբի ու առաջնագծում գտնվող  զինվորների միջև ինֆորմացիայի փոխանցումը:

Ռազմարշավի ընթացքում  44 օրյա պատերազմի  մասնակից ու այժմ պահեստազորում գտնվող  ավագ լեյտենանտ Լևոն Հարեյանն էլ ներկայացրել է  դաշտային ու լեռնային պայմաններում կապի միջոցներից օգտվելու անվտանգության կանոնները:Կապի ստորաբաժանումները  ռամական գործողություններում ունեն առանցքային դերակատարություն, հենց նրանց անխափան աշխատանքի շնորհիվ էլ հնարավոր է դառնում  հրամանատարական շտաբի ու առաջնագծում գտնվող  զինվորների միջև ինֆորմացիայի փոխանցումը:

Ռազմագիտության դասաժամերի ընթացքում գիտելիքներ աշակերտներին փոխանցվում է  հիմնականում տեսականորեն, իսկ բանակ զորակոչվելիս կամ պատերազմական իրավիճակներում  շատերը ինքնապաշտպանվելու կամ օգնություն ցուցաբերելու  կանոններին չեն տիրապետում:

Առաջիկայում  դպրոցներում կփոխվեն ռազմագիտություն առարկայի դասավանդման մեթոդները, հատկապես ավարտական դասարանների աշակերտների համար  առարկան կդառնա ավելի գործնական ու կանցկացվեն դաշտային պայմաններում:

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP