10:47 14.07.2018
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ ՀՔԾ խուզարկություն կատարելու միջնորդությունը, որի հիման վրա երեկ խուզարկություն է կատարվել Արցախի իշխանությունների կողմից հիմնադրված «Մետաքսկոմբինատ» ՓԲ ընկերությունում գործունեություն ծավալող 11 իրավաբանական ընկերություններում և ոչ միայն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանը։
«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 10.07.2018թ. որոշմամբ բավարարել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության խուզարկություն կատարելու միջնորդությունը, որի հիման վրա երեկ՝ հուլիսի 13-ին, խուզարկություն է կատարվել Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից հիմնադրված «Մետաքսկոմբինատ» ՓԲ ընկերությունում գործունեություն ծավալող 11 իրավաբանական ընկերություններում, Մեծ Թաղեր գյուղում գտնվող իմ հայրական առանձնատանը, նրա հարակից շինություններում և Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում, նպատակ ունենալով հայտնաբերելու 2016 թվականի ապրիլին Հայաստանից և արտերկրից ստացված օգնություններ և օրենքով արգելված այլ իրեր:
Համաձայն դատարանի վերը նշված որոշման, ես, իբր, յուրացրել եմ տրամադրված օգնությունը, որի մի մասն էլ փոխանցել եմ Մանվել Գրիգորյանին:
Այս աստիճան խայտառակ և շինծու մեղադրանքները կարելի է սպասել միայն չկայացած դատաիրավական համակարգից:
Գրավոր դիմել եմ Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազին և ԱԱԾ-ին՝ նմանատիպ խայտառակ որոշման գործադրումը Արցախի Հանրապետությունում հանձն առնելը պարզաբանելու նպատակով:
Իսկ ինչ վերաբերում է ՀՀ ԱԱԾ-ի կողմից տրամադրված օպերատիվ տվյալներին, դիմում եմ Հայաստանի Հանրապետության ԱԱԾ տնօրենին՝ ուսումնասիրել ձեռք բերված օպերատիվ տվյալները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2015 թվականի մայիսից ընդհանրապես չեմ շփվել Մանվել Գրիգորյանի հետ, Ապրիլյան պատերազմի ժամանակ հանդիպել եմ նրան 2 անգամ՝ ԱՀ Նախագահի պաշտոնական ընդունելությունների ժամանակ:
Ամենակարևորը, ՀՀ-ից և արտերկրից ստացված օգնությունների ստացման և բաշխման հանձնաժողովի համակարգող չեմ եղել, եղել եմ միայն օգնություն ուղարկող իրավաբանական և ֆիզիկական անձանց խորհրդատվություն տրամադրող, և հանձնաժողովի քարոզչական մասով պատասխանատու:
Պարոնա՛յք, մի խայտառակեք «ռեսպուբլիկան»:
Ակնկալում եմ Արցախի Հանրապետությունում քաղաքական գնահատական տեղի ունեցածի մասով, եթե օպերատիվ տվյալները Արցախի Հանրապետության կառավարությունը և պատկան մարմինները չեն տրամադրել:
Հ.Գ. Ի դեպ, իմ առանձնատունը խուզարկվել է 3 անգամ. առաջինը երկուսը խորհրդային զորքերի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի կողմից՝ համագյուղացիներիս բռնության գործադրմամբ, իսկ վերջինը, ինչպես կասեր, «Շմայսը»՝ քաղաքավարի ներխուժել են օրենքի տառին համապատասխան:
Հ.Գ. Դատավորն ապրած կենա՝ ոչ թե Ստեփանակերտի Թումանյան 109 հասցեում գտնվող Ա.Աղաբեկյանի կարի արտադրամաս, այլ Թումանյան 99 հասցեում գործող «Մետաքսկոմբինատ» պետական ընկերություն, որի 15000 քառ. մետր տարածքում գործում են 11 ընկերություններ, որոնցից 3-ը կարի արտադրություններ են: Ոչ թե Ստեփանակերտի ջրաշխարհ, այլ Տող գյուղի տարածքում գործող «Նոր Կյանք» ջրաշխարհ՝ տարածք, որը ազատագրել ենք 20 ընկերներով, որոնցից 18-ը զոհվել են Արցախյան ազատամարտում, և նրանց հիշատակը հավերժացնելու համար կառուցել ենք «Նոր Կյանք» հանգստի գոտին»,-ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/aghabekyanartur/posts/1409919979107445
15:39 28.04.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն՝ ապրիլի 21-27-ը15:30 28.04.2025
Առջևում դեռ 5 եզրափակիչ ունենք․ ԲելինգհեմՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը սոցցանցերում հրապարակում է արել և անդրադարձել «Բարսելոնայից» Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում կրած պարտությանը (2-3). «Դաշտում թողեցինք ամեն ինչ, բայց չստացվեց հաղթել։ Առջևում դեռ 5 եզրափակիչ ունենք։ Այդ խաղերում նույնպես պետք է ներդնենք բոլոր ուժերը»,- գրել է անգլիացին։ «Ռեալը» Լա լիգայի ավարտից 5 տուր առաջ 72 միավորով երկրորդ տեղում է և […] ...
15:26 28.04.2025
Պուտինը հրադադար է հայտարարել Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրադադար է հայտարարել Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Կրեմլը։ «Ռուսաստանը հրադադար է հայտարարում մայիսի 8-ի ժամը 00:00-ից մինչև մայիսի 11-ի գիշերը՝ ժամը 00:00-ն»,-նշված է Պուտինի որոշման մեջ։ ...
15:21 28.04.2025
Փաշինյանը և Էստոնիայի խորհրդարանի նախագահը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացումըՊաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի խորհրդարանի` Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարի հանդիպումը: Վարչապետը նախ գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև հանդիպումը շարունակվել է աշխատանքային ճաշի շրջանակում: Էստոնիայի խորհրդարանի նախագահը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը` վստահություն հայտնելով, որ երկկողմ փոխգործակցությունը կընդլայնվի և կամրապնդվի: Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Էստոնիա միջխորհրդարանական […] ...
15:15 28.04.2025
ԵՀ-ն խոստանում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմական գործընկերության դեպքումԵվրահանձնաժողովը խոստանում է «ուժեղացնել ջանքերը»՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթն ընդունելու հարցում՝ ԿԺԴՀ-ի հետ նրա ռազմական համագործակցության դեպքում։ «Եվրահանձնաժողովը չի հանդուրժի Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև ռազմական համագործակցությունը»,- ասել է ԵՀ մամուլի ծառայության ղեկավար Պաուլա Պինյոն։ Իր հերթին Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիպերը խոստացել է «պատասխանել պատժամիջոցներով», որպեսզի հերթական անգամ փորձի «թուլացնել Ռուսաստանը»։ «Մենք ավելին կանենք Ռուսաստանի […] ...
15:10 28.04.2025
«Շիրակի» և «Ուրարտուի» մարտական ոչ-ոքինՊրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս մրցել է «Շիրակի» դեմ։ Գյումրիում կայացած հանդիպման հաշիվը 85-րդ րոպեին բացել է Բրունո Միշելը, սակայն մեկ րոպե անց, հաջորդ գրոհին տանտերերը Ռուդիկ Մկրտչյանի գոլի շնորհիվ հավասարեցրել են հաշիվը։ «Ուրարտուն» 52 միավորով երրորդն է, «Շիրակը»` 29 միավորով 6-րդը։ ...
15:05 28.04.2025
Համացանցով թմրամիջոցների իրացմամբ զբաղվող գյումրեցին կալանավորվել է. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՔրական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ գյումրեցի 32-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերում և թաքստոցներում տեղադրելով իրացնում թմրանյութ: Տեղեկությունը ճշտվեց, պարզվեցին նաև այլ հանգամանքներ, և ապրիլի 17-ին քրեական ոստիկաններն անցան կոնկրետ գործողությունների: Ժամը 16.20-ին 32-ամյա տղամարդն իր տնակի մոտ ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով երկու […] ...