«Գյումրի» բժշկական կենտրոնում վերաբացվել է COVID բաժանմունքը. մահճակալների թիվն ավելացվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

«Գյումրի» բժշկական կենտրոնում վերաբացվել է COVID բաժանմունքը. մահճակալների թիվն ավելացվել է

19:20 25.08.2021

«Գյումրի» ԲԿ-ում օգոստոսի 24-ից վերաբացվել է COVID բաժանմունքը՝ պայմանավորված մարզում և Հանրապետությունում հիվանդության դրական ախտորոշումների թվի ավելացմամբ։ Հիշեցնենք,«Գյումրի»ԲԿ-ի COVID բաժանմուքը փակվել էր, իսկ ինֆեկցիոն հիվանդանոցը վերադարձել էր նախկին գործառույթներին  մայիս ամսին, երբ հիվանդները շատ չէին: Այժմ կրկին վերաբացելու անհրաժեշտություն է առաջացել: Նորից սահմանափակվել են քաղաքացիների տեսակցություններն ու խնամողների ներկայությունը, բժշկական կենտրոնի բաժանմունքները կրկին գոտիավորվել են՝ ռիսկայինից մինչև բարձր ռիսկայինի։

«Գյումրի» բժշկական կենտրոնի COVID բաժանմունքը հիվանդների է ընդունելու Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերից: 70 մահճակալ է ծավալվել, սա 10-ով ավելին է մայիսին ունեցած մահճակալների թվից: COVID բաժանմունքի հիվանդասենյակները հագեցած են թթվածնային  համակարգերով, որոնք ուղիղ հոսքագծով միացված են թթվածնային կայանին։ COVID բաժանմունքում մեկ օրվա ընթացքում հոսպիտալացվել է 11 հիվանդ։

«Ե’վ դիմելրությունն է շատ, և’ դրական արդյունքները նմուշառումների, և ելնելով անհրաժեշտությունից վերաբացվեց Գյումրիում ևս COVID բաժանմունքը։ Երկու հիվանդ ունենք ծանր վիճակում, որոնք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, ինը հիվանդները միջին ծանրության են»,- նշել է «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։

Մինչ COVID բաժանմունք ընդունվելը, բոլոր հիվանդները թեստավորվում են: Ծանրաբեռնվածությունից ելնելով, ԲԿ-ում քաղաքացիների թեստավորման ու ախտորոշման գործընթացը կատարում են երկու փուլով։

Վերջին  մեկ շաբաթվա ընթացքում ծանրաբեռնված է աշխատում  նաև կենտրոնի թերապևտիկ բաժանմունքը։ Այստեղ բուժում ստացողների հիմնական մասը թոքաբորբով հիվանդներն են, որոնց բժիշկներն անվանում են կորոնավիրուսային ախտանշաններով պասիվ վարակակիրներ։ Այսինքն, թեստավորման պատասխանները բացասական են, բայց կլինիկական նշանները բնորոշ են COVID-ին:

«Ներկա պահին թերապևտիկ բաժանմունքի ծանրաբեռնվածությունը 70-75 տոկոս է, ներկա պահին բուժում են ստանում 29 հիվանդներ։ Համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ հիվանդների մեծ մասը  թոքաբորբով հիվանդներն են, դրանք այն քաղաքացիներն են, ովքեր կրկնակի, երբեմն նույնիսկ եռակի նմուշառում են անցել և բացասական թեստի պատասխանով տեղափոխվել են թերապևտիկ բաժանմունք»,- նշել է «Գյումրի» ԲԿ-ի թերապևտիկ բաժանմունքի վարիչ Լիլիթ Սարգսյանը։

Բոլոր հիվանդասենյակներում տեղադրվել են հավելյալ մահճակալներ՝ ավելի շատ հիվանդների ընդունելու հնարավորություն ունենալու համար:

«Սա նախապատրաստական նպատակ է հետապնդում։ Հաշվի առնելով  մեր նախկին փորձը, մենք մտածում ենք, որ բացասական արդյունքով հիվանդների հոսքը նույնպես մեծ է լինելու՝ կապված COVID թվաքանակի ավելացման հետ։ Պատրաստվում ենք, որպեսզի հիվանդներին կարողանանք  տեղավորել, դրա համար էլ մահճակալներն ավելացնում ենք»,- նշել է Լիլիթ Սարգսյանը։

Բացասական թեստավորմամբ, բայց COVID ախտաշնաններով հիվանդները հոսպիտալացվում են թերապևտիկ բաժանմունքում, որտեղ այժմ 35 մահճակալ կա: Նախատեսում են այս թիվը հասցնել մինչև 50-ի։ Վերապրոֆիլավորման որոշմանն են սպասում նաև Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում, որը նախատեսված է մոտ 100 հիվանդի բուժման համար:

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP