12:53 25.08.2021
Հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը 2021-2022 ուսումնական տարում կիրականացվի օրումեջ, սակայն կլինեն նաև որոշ փոփոխություններ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասուլիսի ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ դպրոցներում իրականացվելու է առկա ուսուցում, և այդ որոշումը փոփոխելու մտադրություն չկա:
«Առկա ուսուցման պահպանումը կախված է մեզնից, մեր վարքագծից, թե որքանով մենք հետևողական կլինենք հակահամաճարակային կանոնների պահպանմանը: Բոլոր դպրոցներն այս տարի դասընթացները կիրականացնեն օրումեջ, եթե աշակերտների քանակը 20-ից ավելի է: Մենք նախատեսում ենք նաև այնպիսի դեպքեր, երբ եթե ուսումնական հաստատությունները կարողանան հավուր պատշաճի պահպանել բոլոր հակահամաճարակային կանոնները, ապա կկարողանան դիմել ԿԳՄՍ նախարարություն, ինչից հետո կիրականացվի ստուգում, ապա կորոշվի, արդյոք դպրոցը կարո՞ղ է անցնել ամենօրյա ռեժիմով դասապրոցեսի»,- նշեց Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ մասնագետներն ասում են, որ կիսված դասարաններով ուսուցումը հնարավորություն է տալիս ավելի շատ ուշադրություն դարձնել աշակերտներին։
Դպրոցներում կպահպանվի դիմակներ կրելու ավանդույթը, ինչպես նաև կշարունակվի ախտահանման գործընթացը: Ներկայում միջազգային գործընկերների հետ աշխատանքներ են տարվում ու քայլեր են ձեռնարկվում, որպեսզի դպրոցներն ապահովվեն անհատական պաշտպանիչ ու ախտահանող միջոցներով:
20:35 29.04.2025
Հայ ծանրորդները մեկնել են Պերու՝ մասնակցելու պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանըՀայաստանի պատվիրակությունը այսօր մեկնել է Պերու, որտեղ ապրիլի 30-ից մայիսի 5-ը կմասնակցի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը կմասնակցի ընդհանուր 7 մարզիկով` 5 տղա, 2 աղջիկ: ...
20:20 29.04.2025
Մոդի. Հնդկաստանի զինված ուժերը լիակատար ազատություն ունեն ընտրելու, թե ինչպես արձագանքել Քաշմիրում ահաբեկչությանըՀնդկաստանի զինված ուժերը լիակատար ազատություն ունեն՝ որոշելու Ջամու և Քաշմիրում ահաբեկչական հարձակմանը պատասխանելու եղանակը, նպատակը և ժամանակը, հայտարարել է վարչապետ Նարենդրա Մոդին անվտանգության բարձր մակարդակի հանդիպման ժամանակ։ «Զինված ուժերը օպերատիվ ազատություն ունեն Հնդկաստանի պատասխան գործողությունների մեթոդի, նպատակների և ժամկետների ընտրության հարցում: Մեր ազգային վճռականությունը ահաբեկչությանը ջախջախիչ հարված հասցնելն է»,-կառավարության ղեկավարի խոսքերն է մեջբերում PTI լրատվական […] ...
20:10 29.04.2025
Մարզային 42 բժշկական կենտրոնների լիազոր մարմինն այսուհետ առողջապահության նախարարությունն էԱվելի կուռ ու միասնական համակարգ ունենալու, աշխատանքները օպերատիվ և արդյունավետ կազմակերպելու համար, բուժծառայության հասանելիության ու որակի անընդմեջ բարելավման, ֆինանսական կառավարման , տնտեսական , կադրային, կազմակերպչական օրակարգով, նախարարը հանդիպել է կենտրոնների տնօրենների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։ «Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության քաղաքականության առաջնահերթությունները: Նախարարի տեղակալներն անդրադարձել են իրենց համակարգման ոլորտի հիմնական ուղղությունները, դրանց […] ...
20:05 29.04.2025
Մանուել Պետրոսյանը` Maharashtra International Grandmaster Chess Tournament-ի հաղթողԳրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Հնդկաստանում անցկացված 3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament-2025 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և բաժանել 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով առաջինը Պետրոսյանն է։ Երկրորդ տեղում Լևան Փանցուլաիան (Վրաստան), երրորդ տեղում՝ Բորիս Սավչենկոն (Ռուսաստան)։ ...
19:51 29.04.2025
Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածԱպրիլի 29-ին, ժամը 16:06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Lexus», «VAZ» և «Renault» մակնիշների ավտոմեքենաները․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի […] ...