15:39 05.02.2018
ԵԱՏՄ երկրները համաձայնեցրել են մաքսազերծված առցանց առևտրի շեմերը, համապատասխան որոշումն ընդունվել է, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:
«Մենք պայմանավորվել ենք, որ այդ մակարդակը, բնականաբար, միասնական կլինի, այլապես այդ շուկան կմասնատվի: Այդ որոշումն ընդունվել է և վերածվել Եվրասիական միության ակտերի: Մինչև ընթացիկ տարեվերջ ինտերնետ-առևտրի շրջանակում ներկրված ապրանքների համար մաքսազերծված առևտրի շեմը կկազմի 1000 եվրո, 2019 թվականի հունվարի 1-ից շեմը սահմանվում է 500 եվրո, 2020 թվականի հունվարի 1-ից՝ 200 եվրո»,- ասել է Մեդվեդևը ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Ներկայումս ԵԱՏՄ երկրներում մաքսազերծված ապրանքների ներմուծման շեմերը տարբեր են՝ Բելառուսում այն կազմում է 22 եվրո, Հայաստանում՝ 150 դոլար, Ղազախստանում 1000 եվրո, Ղրղզստանում՝ 1000 դոլար:
Ռուսաստանում օտարերկրյա ինտերնետային խանութներից մաքսազերծված ապրանքների ներկրման սահմանափակումը կազմում է 31 կգ և 1000 եվրո՝ 1 օրացուցային ամսվա ընթացքում: Այդ նորման գործում է մինչև 2018թ. վերջը:
20:05 29.04.2025
Մանուել Պետրոսյանը` Maharashtra International Grandmaster Chess Tournament-ի հաղթողԳրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Հնդկաստանում անցկացված 3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament-2025 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և բաժանել 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով առաջինը Պետրոսյանն է։ Երկրորդ տեղում Լևան Փանցուլաիան (Վրաստան), երրորդ տեղում՝ Բորիս Սավչենկոն (Ռուսաստան)։ ...
19:51 29.04.2025
Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածԱպրիլի 29-ին, ժամը 16:06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Lexus», «VAZ» և «Renault» մակնիշների ավտոմեքենաները․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի […] ...
17:14 29.04.2025
Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»Ռուսաստանը ներկայացնող և չեզոք դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ մրցախաղը անցկացրեց Մադրիդի «Մասթերսում»: Երրորդ շրջանում աշխարհի 25-րդ ռակետի մրցակիցը 12-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլն էր: Մրցախաղն ավարտվեց ամերիկացու հաղթանակով՝ 6-3, 3-6, 6-2։ Փոլը 1/8 եզրափակչում կմրցի Ջեք Դրեյփեր – Մատեո Բերետինի մրցախաղի հաղթողի հետ: Madrid Open-ը մեկնարկել է ապրիլի 24-ին և […] ...
17:06 29.04.2025
Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերումԱպրիլի 29-ին՝ ժամը 18:00-ին, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվի ֆլեշմոբ՝ նվիրված Պարի միջազգային օրվան: Պարային հանդիսությանը մասնակից կդառնան ՀՀ պարային խմբերը․ ուղիղ ժամը 18:00-ին ընտրված հարթակներում կհնչի ավանդական քոչարու երաժշտությունը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Երևանում ֆլեշմոբը կիրականացվի 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ […] ...
16:57 29.04.2025
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում էՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակում ապրիլի 28-29-ը Ստոկհոլմում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՇԹ Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ […] ...