19:00 13.07.2018
Ազգային անվտանգության ծառայության գործընկերները ասացին, որ «Ժամանակ» թերթի հրապարակումը կեղծիք է և իրականությանը չի համապատասխանում, SHANTNEWS-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Սա կեղծիք է և կարծում եմ, որ հստակ է, թե կեղծիքը որտեղից է գալիս»,- ասել է նա:
Նշենք, որ «Ժամանակ» թերթը գրել էր, թե Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը տարիներ շարունակ զբաղված է եղել Հայաստանում ապօրինի հարստացած պաշտոնյաների՝ Չեխիայում և Ավստրիայում անշարժ գույքի ձեռքբերմամբ: Թերթը գրել էր, որ շատ շուտով նա պաշտոնանկ է արվելու, և ԱԱԾ-ն սպասում է նրա պարզաբանումներին, թե նախկին պաշտոնյաներից ով որքան գումար է արտերկիր տեղափոխել և իր միջոցով ինչ գույք է ձեռք բերել:
Նշենք նաև, որ դեսպան Սեյրանյանը ՀՀ ԱԳՆ այն դիվանագետներից է, որի անունը հաճախ են եվրոպացի գործիչները նշում՝ որպես առավել ակտիվ և արդյունավետ աշխատող դեսպաններից մեկը: Տիգրան Սեյրանյանի ջանքերի շնորհիվ Չեխիայում և Սլովակիայում պարբերաբար կազմակերպվում են ՀՀ-ին և Արցախին նվիրված միջոցառումներ, ակտիվ աշխատանքներ է տարել՝ Սլովակիայի կողմից վերջերս Ադրբեջանին զենքի վաճառքը կասեցնելու ուղղությամբ:
15:30 28.04.2025
Առջևում դեռ 5 եզրափակիչ ունենք․ Բելինգհեմ15:21 28.04.2025
Փաշինյանը և Էստոնիայի խորհրդարանի նախագահը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացումըՊաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի խորհրդարանի` Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարի հանդիպումը: Վարչապետը նախ գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև հանդիպումը շարունակվել է աշխատանքային ճաշի շրջանակում: Էստոնիայի խորհրդարանի նախագահը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը` վստահություն հայտնելով, որ երկկողմ փոխգործակցությունը կընդլայնվի և կամրապնդվի: Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Էստոնիա միջխորհրդարանական […] ...
15:15 28.04.2025
ԵՀ-ն խոստանում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմական գործընկերության դեպքումԵվրահանձնաժողովը խոստանում է «ուժեղացնել ջանքերը»՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթն ընդունելու հարցում՝ ԿԺԴՀ-ի հետ նրա ռազմական համագործակցության դեպքում։ «Եվրահանձնաժողովը չի հանդուրժի Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև ռազմական համագործակցությունը»,- ասել է ԵՀ մամուլի ծառայության ղեկավար Պաուլա Պինյոն։ Իր հերթին Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիպերը խոստացել է «պատասխանել պատժամիջոցներով», որպեսզի հերթական անգամ փորձի «թուլացնել Ռուսաստանը»։ «Մենք ավելին կանենք Ռուսաստանի […] ...
15:10 28.04.2025
«Շիրակի» և «Ուրարտուի» մարտական ոչ-ոքինՊրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս մրցել է «Շիրակի» դեմ։ Գյումրիում կայացած հանդիպման հաշիվը 85-րդ րոպեին բացել է Բրունո Միշելը, սակայն մեկ րոպե անց, հաջորդ գրոհին տանտերերը Ռուդիկ Մկրտչյանի գոլի շնորհիվ հավասարեցրել են հաշիվը։ «Ուրարտուն» 52 միավորով երրորդն է, «Շիրակը»` 29 միավորով 6-րդը։ ...
15:05 28.04.2025
Համացանցով թմրամիջոցների իրացմամբ զբաղվող գյումրեցին կալանավորվել է. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՔրական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ գյումրեցի 32-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերում և թաքստոցներում տեղադրելով իրացնում թմրանյութ: Տեղեկությունը ճշտվեց, պարզվեցին նաև այլ հանգամանքներ, և ապրիլի 17-ին քրեական ոստիկաններն անցան կոնկրետ գործողությունների: Ժամը 16.20-ին 32-ամյա տղամարդն իր տնակի մոտ ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով երկու […] ...
14:52 28.04.2025
ԱԽ քարտուղարը Կատարում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացինԱպրիլի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է «Համաշխարհային անվտանգություն ֆորումին»: Հարց ու պատասխանի ընթացքում ԱԽ քարտուղարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող քայլերին: Ա.Գրիգորյանը խոսել է նաև ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի […] ...