17:55 19.08.2021
«Տարվա լավագույնները» մրցութային հանձնաժողովի կազմավորման նպատակով այսօր առցանց հարթակում վիճակահանությամբ անցկացվել է աշակերտական խորհրդի և ուսուցչական կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրությունը:
Աշակերտական խորհրդի նիստը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ արձանագրելով, որ խորհրդի 43 անդամից վիճակահանությանը մասնակցում է 38 աշակերտ, քանի որ 5-ն այս տարի ավարտել են դպրոցը և այլևս խորհրդի անդամ չեն։ Վիճակահանության արդյունքում մրցութային հանձնաժողի անդամներ են ընտրվել Արմավիրի մարզի Երվանդաշատի միջնակարգ դպրոցի աշակերտ Ռուբեն Սարգսյանը և Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի սան Մարինե Վարդանյանը։ Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել նորընտիր անդամներին՝ հանձնաժողովում աշխատելու և ուսուցիչների ներկայացրած լավագույն նախագծերն ուսումնասիրելու պատրաստակամության համար։
Շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար՝ փոխնախարար Ժ.Անդրեասյանը տեղեկացրել է, որ առաջիկա նիստի ընթացքում աշակերտական խորհուրդը համալրվելու է նոր անդամներով։
Առցանց մեկ այլ հանդիպման ընթացքում այսօր ընտրվել են նաև «Տարվա լավագույնները» մրցութային հանձնաժողովի ուսուցչական կազմակերպությունների ներկայացուցիչները։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարած ուսուցչական կազմակերպությունների ընտրության մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել Լոռու մարզի Սպիտակի թիվ 8 միջնակարգ դպրոցը, ինչպես նաև «Մասնակցային դպրոց», «Կրթություն և համերաշխություն» ու «Նոր ժամանակի կրթություն» կազմակերպությունները։ Վիճակահանության արդյունքում ընտրվել են Սպիտակի թիվ 8 միջնակարգ դպրոցը և «Կրթություն և համերաշխություն» արհեստակցական կազմակերպությունը։ Նախարարի տեղակալ Ժ. Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել վերջիններիս մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու համար՝ ընդգծելով, որ, այսպիսով, հասարակության տարբեր շերտեր ներկայացված կլինեն հանձնաժողովում, և կապահովվի մրցույթի անաչառ ընտրություն։
«Տարվա լավագույնները» մրցույթը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացնում է հանրակրթական դպրոցների և նախադպրոցական հաստատությունների բարձր արդյունքներ արձանագրած մանկավարժների խրախուսման նպատակով։ Մրցույթի կազմակերպման և անցկացման նպատակով ԿԳՄՍ նախարարի հրամանով կազմավորվում է մրցութային հանձնաժողով` բաղկացած ինը անդամից: Մրցութային հանձնաժողովում ուսուցչական կազմակերպություններից ընդգրկվում է երկու ներկայացուցիչ, երեքը՝ նախարարությունից, երկուական՝ մանկավարժական բուհերից և ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդից։
Հավելենք, որ «Տարվա լավագույնները» մրցույթը կազմակերպվում և անցկացվում է տարեկան առնվազն մեկ անգամ` հետևյալ երեք փուլերով՝
1) ծրագրային առաջարկների ընդունում,
2) ծրագրային առաջարկների գնահատում և մրցույթի արդյունքների ամփոփում,
3) մրցույթի արդյունքներով ընտրված ծրագրային առաջարկների պարգևատրում։
Մրցույթին կարող են մասնակցել ուսուցիչները և դաստիարակները, տնօրենները, ուսումնաօժանդակ կազմի աշխատակիցները։ Մրցութային հանձնաժողովի ձևավորումից հետո ԿԳՄՍ նախարարությունը կհայտնի մրցութային հայտերի ընդունման մասին:
21:10 29.04.2025
Պատվաստումների շնորհիվ` մեր երկրում 20 վարակիչ հիվանդություն կառավարելի է. ԱՆՊատվաստումների շնորհիվ` մեր երկրում 20 վարակիչ հիվանդություն կառավարելի է: Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Հանրային ընկալումը և վստահությունը նպաստում են պատվաստումներում ընդգրկվածության բարձր ցուցանիշներին և բարենպաստ իրավիճակին: Կանխարգելիչ պատվաստումները կարևոր են, արդյունավետ և անվտանգ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:00 29.04.2025
Արման Ծառուկյանը վերադառնալու է գրեփլինգԽառը մենամարտերում UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը վերադառնալու է գրեփլինգ: Մայիսի 2-ին Դուբայում կայանալու է KC54 մրցաշարը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչը մրցելու է Մագոմեդ Զայնուկովի հետ: Ծառուկյանը նախկինում լուրջ հաջողությունների է հասել գրեփլինգում: Նա 2016 և 2017 թվականներին դարձել է Ռուսաստանում կայացած 3 մրցաշարերի հաղթող: UFC-ում Արմանի վերջին մենամարտը կայացել է 2024 թվականի ապրիլի 13-ին, երբ նա […] ...
20:55 29.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Խորենացի փող. 25, 25ա, 27, 27ա շենքեր, Դեղատան փող. 15 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարի Թաղ՝ 8-րդ փող․ 3-8 առանձնատներ, Սարի Թաղ՝ 9-րդ փող․ 1-27 առանձնատներ, Սարի Թաղ՝ […] ...
20:45 29.04.2025
Եվրահանձնաժողովը խոստացել է «մանրակրկիտ հետաքննել» իսպանական հոսանքազրկումըԵվրահանձնաժողովը (ԵՀ) մտադիր է «մանրակրկիտ հետաքննություն» անցկացնել Իսպանիայում հոսանքազրկման հետ կապված։ Այս մասին գրել է էներգետիկայի և բնակարանային հարցերով եվրահանձնակատար Դան Յորգենսենը X-ում։ «Եվրահանձնաժողովը մանրակրկիտ հետաքննություն կսկսի Իսպանիայում և Պորտուգալիայում էլեկտրաէներգիայի անջատումների հետ կապված»,- վստահեցրել է պաշտոնյան։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն հաստատել էր, որ մարմինը բացառել է կիբերհարձակումը որպես ապրիլի 28-ին էլեկտրաէներգիայի համատարած […] ...
20:35 29.04.2025
Հայ ծանրորդները մեկնել են Պերու՝ մասնակցելու պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանըՀայաստանի պատվիրակությունը այսօր մեկնել է Պերու, որտեղ ապրիլի 30-ից մայիսի 5-ը կմասնակցի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը կմասնակցի ընդհանուր 7 մարզիկով` 5 տղա, 2 աղջիկ: ...
20:30 29.04.2025
Լավրով. Գազայի և Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը առանձնակի մտահոգություն է առաջացնումՀատկապես մտահոգիչ է Գազայի շուրջ և Մերձավոր Արևելքում, ինչպես նաև աֆրիկյան մայրցամաքում վատթարացող իրավիճակը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Հատկապես մտահոգիչ են իրավիճակի վատթարացումը պաղեստինյան տարածքներում և, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Աֆրիկյան մայրցամաքի շատ մասերում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը Բրազիլիայում BRICS-ի արտաքին քաղաքականության գործակալությունների ղեկավարների հանդիպումից հետո: Նրա […] ...