Բջջայինների ճառագայթման վնասների մասին խոշորագույն հետազոտությունը հիասթափեցրել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+8.09 oC

Բջջայինների ճառագայթման վնասների մասին խոշորագույն հետազոտությունը հիասթափեցրել է

15:20 05.02.2018

10 տարի և 25 միլլիոն դոլար է ծախսվել բջջային հեռախոսների ռադիոակտիվ ճառագայթման ազդեցությունը կաթնասունների առողջության վրա պարզելու նպատակով իրականացված խոշորագույն հետազոտության համար:

Հետազոտությունն իրականացարած ԱՄՆ Ազգային ինստիտուտի գիտնականները նախորդ շաբաթվա վերջին թողարկված արդյունքները մեկնաբանելիս խոստովանել են. «Միանշանակ եզրահանգման գալ այդպես էլ չհաջողվեց»:  

Հետազոտությունն իրականացվել է կրծողների՝ մկների և առնետների վրա: Բջջայինների ճառագայթմանը ենթարկված փորձարարական կենդանիների որոշ խմբերի մոտ, ավելի հաճախակի են հայտնաբերվել ուռուցքներ, ԴՆԹ-ի և հյուսվածքների վնասումներ, ինչպես նաև մարմնի քաշի նվազեցում: Արդյունքները, սակայն, միանշանակ մեկնաբանել չի հաջողվում, իսկ մարդկանց վրա փորձարկել հնարավոր չէ:   

«Այս պահին մենք չենք կարծում, որ արդյունքներին բավականաչափ հասկանում ենք, որպեսզի վստահենք ստացված տվյալներին», – հայտարարել է գիտնականներից մեկը՝ Ջոն Բուշերը: «Ես բջջային հեռախոսից չսկսեցի օգտվել այլ կերպ», – նրա խոսքը մեջբերում է The Washington Post-ը:

Հետազոտության մեջ, որը համարվում է կրծողների վրա երբևէ իրականացված ամենամասշտաբայինը, օգտագործվել է 3000 լաբորատոր կենդանի: Արդյունքները հրապարակվել են նախորդ ուրբաթ օրը, իսկ մարտի վերջին կհրապարակվեն արտաքին փորձագետների կարծիքները: 

Ամենանշանակալի փաստը, որ հետազոտությունը բացահայտել է, արու առնետների վրա բջջայինների ճառագայթման թողած ազդեցությունն է: Նրանց մոտ սրտի նյարդային հյուսվածքներում սովորականից ավելի շատ են զարգացել ուռուցքները: Այնուամենայինիվ, էգերի մոտ, ինչպես նաև մկների երկու սեռերի մոտ, նման հետևանք չի եղել: Հետազոտողները նաև նկատել են երկու սեռի առնետների սրտի հյուսվածքների վնասման դեպքեր: Եթե այս տվյալները հաստատվեն, նշել է Բուշերը, կարելի է ենթադրել, որ ռադիակտիվ նյութերը հանդիսանում են թույլ կանցերոգեն:

Հարկ է նշել, որ հետազոտության ընթացքում կենդանիները օրական 9 ժամ ենթարկվել են հեռախոսների ճառագայթմանը՝ միացված 2G և 3G ցանցերին: Երբ հետազոտությունը սկսել էին, 4G (LTE) դեռ չկար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

08:30 18.04.2025

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է երաշխավորել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի ԵՄ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլին, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում։ Լրագրողների համար հերթական ճեպազրույցում, մեկնաբանելով եվրոպացիների այս ծրագրերը, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը փաստացի խոստովանել է, որ Ռուբիոն կարող է չգնալ Լոնդոն։ «Ես լսել եմ այս հայտարարությունը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:20 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

08:15 18.04.2025

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

Հենրիխ Մխիթարյանը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից (2-2) հետո գրառում է կատարել. «Կհանդիպենք կիսաեզրափակչում»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կիսաեզրափակչում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ:   ...

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

08:10 18.04.2025

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

ԱՄՆ-ի 145% մաքսատուրքերը, որոնք սահմանվում են չինական ապրանքների վրա, կարող են կրճատվել և դժվար թե այն բարձրացվի։ Այս մասին հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ ուզում, որ սակագները բարձրանան, ես կարող եմ չբարձրացնել դրանք կամ, նույնիսկ, հնարավոր է ցանկանամ իջեցնել դրանք որոշակի մակարդակի»,- ասել է պետության […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

BACK_TO_TOP