Բավրայի օջախային գոտում ուժեղ երկրաշարժի հավանականություն չկա. սեյսմաբան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+8.09 oC

Բավրայի օջախային գոտում ուժեղ երկրաշարժի հավանականություն չկա. սեյսմաբան

18:38 19.08.2021

Հայ-վրացական սահմանի Բավրա գյուղի մոտակայքում գտնվող օջախային գոտում ուժեղ երկրաշարժի հավանականություն չկա: Այսպիսի եզրակացության են եկել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության մասնագետները, որոնք վերջին օրերին հետևում են օջախային գոտում տեղի ունեցող երկրաշարժերին: Հիշեցնենք՝ 3 օր առաջ՝ օգոստոսի 16-ին, Բավրայի հատվածում 4,5 մագնիտուդ կամ 6 բալ ուժգնության երկրաշարժ տեղի ունեցավ: Ցնցումները զգացվեցին Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում:

Դրան հաջորդեցին ևս մի քանի ցնցումներ, որոնք թեև ուժգնությամբ ավելի թույլ էին, սակայն խոսում են օջախային գոտու ակտիվության մասին: Ընդհանուր առմամբ՝ Ջավախքի օջախային գոտին, ըստ մասնագետների, տարածաշրջանում ամենաակտիվն է:

Սեյսմիկ ուսումնասիրությունները պարզել են, որ օջախային գոտում անոմալ երևույթներ չկան: Այսինքն՝ մասնագետները իրար հաջորդող ցնցումներն ուժեղ երկրաշարժի նախանշան չեն համարում:

«Ունենք ընդգծված 2 տարածաշրջան, որտեղ երկրաշարժերի հավանականությունը մեծ է: Մեկը Սպիտակի օջախային գոտին  է, երկրորդը, որ միշտ եղել է Կովկասում ամենաբարձր սեյսմիկ ակտիվություն ունեցողը, Ջավախքի գոտին է: Գրանցվող երկրաշարժերը  Ջավախքի գոտուն բնորոշ գործընթացներ են, արտառոց բան չկա: Լինում է մի ժամանակահատված, երբ երկրաշարժերի քանակը նվազում է, ուժգնությունը՝ պակասում: Բայց լինում է ժամանակահատված՝ օրինակը վերջին 10-15 օրը, այս հատվածում երկրաշարժերի քանակը շատացել է և ուժը բավական բարձրացել է: Նախապայմաններ կան, որ անհանգստանալու կարիք չկա: Առաջինը, որ Սպիտակի և Ջավախքի գոտիներին բնորոշ գործընթացներ են: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ հավանականությունը, որ կլինի շատ ուժեղ երկրաշարժ, բացառվում է»,- SHANTNEWS-ին ասել է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» տնօրենի խորհրդական Սերգեյ Նազարեթյանը:

Թույլ ու քանակով շատ երկրաշարժերը, ըստ մասնագետների, լիցքաթափում են օջախային գոտին: Դրա համար էլ ուժեղ երկրաշարժի հավանականությունը բացառում են: Ջավախքի օջախային գոտում մի քանի օր ցնցումները շարունակվում են: Միշտ ուժեղ երկրաշարժին հաջորդում են հետցնցումները: Տվյալ դեպքում՝ մասնագետները հարյուրավոր թույլ հետցնցումներ են գրանցել, որոնք օջախային գոտու սահմանակից բնակավայրերում չեն զգացվում: Բայց գրանցվել են նաև հետցնցումներ, որոնց ուժգնությունը 4-5 բալ է կազմել:

Տվյալները սեյսմիկ ծառայությունը ստանում է 15 կայաններից: Դրանց համադրությամբ ստանում են տեղեկություն ստույգ էպիկենտրոնի մասին: Վերջին օրերին գրանցվող ցնցումները մեկ էպիկենտրոնային գոտում չէ, որ գրանցվում են:

«Եթե համեմատենք անցած տարվա հետ, ցնցումները օջախային գոտում շատ են: Սկզբից Բավրայի մոտ պարսեր տեղի ունեցան, ինչը նշանակում էր, որ ինչ-որ մի տեղ երկրաշարժ պիտի տեղի ունենա: Պարսը դա նույն կետում, նույն կարգի մագնիտուդով երկրաշարժերն են: Էպիկենտրոնային գոտին միգրացիայի է ենթարկվում։ Մեկ Ջավախքն է՝ հայ-վրացական սահմանը, մեկ էլ Դմանիսի շրջանն է, որը նույնպես ակտիվ է, նաև Բավրայի օջախն է»,- SHANTNEWS-ին ասել է սեյսմաբան Հեղինե Սարգսյանը:

Այս հատվածում ընդգծված սեյսմիկ ակտիվություն է: Այսինքն՝ ցնցումներ պարբերաբար եղել են ու շարունակելու են գրանցվել, այնպես, ինչպես Սպիտակի օջախային գոտում: Այստեղ 33 տարի անց դեռ հետցնցումները շարունակվում են: Սպիտակի օջախային գոտում մինչ օրս 14 հազար հետցնցում է գրանցվել:

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հովիկ Աղազարյանը հայտնեց, թե երբ որոշում կկայացնի պատգամավորական մանդատը վայր դնել-չդնելու վերաբերյալ

14:42 26.11.2024

Հովիկ Աղազարյանը հայտնեց, թե երբ որոշում կկայացնի պատգամավորական մանդատը վայր դնել-չդնելու վերաբերյալ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտնել է, թե երբ է որոշում կայացնելու պատգամավորական մանդատը վայր դնել-չդնելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Աղազարյանն անդրադարձել է հարցին, թե երբ է ի վերջո որոշում կայացնելու՝ հրաժարվելո՞ւ է մանդատից, թե՞ ոչ՝ հաշվի առնելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել […] ...

Կեղծել էին ստորագրությունը, յուրացրել թոշակը. Ախուրյանի համայնքային ոստիկանների բացահայտումը

14:35 26.11.2024

Կեղծել էին ստորագրությունը, յուրացրել թոշակը. Ախուրյանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում նոյեմբերի 11-ին ստացել էին տեղեկություն, որ փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին, օգտվելով մի թոշակառու կնոջ արտերկրում գտնվելու հանգամանքից, առանց նրա գիտության և թույլտվության, 2021 թվականին մի քանի անգամ կեղծել է նրա ստորագրությունը, ստացել և յուրացրել թոշակը` շուրջ 168 հազար դրամ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե: ...

ԵՄ երկրների՝ Նեթանյահուի դեմ ՄՔԴ հրամանը կատարելուց հրաժարվելը երկակի ստանդարտ է․ Բորել

14:27 26.11.2024

ԵՄ երկրների՝ Նեթանյահուի դեմ ՄՔԴ հրամանը կատարելուց հրաժարվելը երկակի ստանդարտ է․ Բորել

Եվրոպացիները պարտավոր են կատարել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ, հակառակ դեպքում դա կլինի եվրոպական երկակի ստանդարտների դրսեւորում։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը, ով դեկտեմբերի 1-ին թոշակի է անցնում։ «ՄՔԴ օրդերն այլընտրանք չէ, դա պարտավորություն է»,- ասել է Բորելը: Նա ընդգծել է, որ ԵՄ երկրները «չեն […] ...

Անահիտ Մանասյանը Մարտունի համայնքի ղեկավարի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները

14:16 26.11.2024

Անահիտ Մանասյանը Մարտունի համայնքի ղեկավարի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ։ Քննարկվել են համայնքում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը: Իր խոսքում Պաշտպանն ընդգծել է մարզպետների, համայնքների ղեկավարների հետ արդյունավետ աշխատանքի կարևորությունը, ինչի արդյունքում արձանագրված մի շարք խնդիրներ կարող են ստանալ […] ...

Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր

14:04 26.11.2024

Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր

Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի բարելավել երևանցիների կյանքը՝ ներդնելով նոր տեխնոլոգիաներ և զարգացնելով մատուցվող ծառայությունները: ...

Ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

13:53 26.11.2024

Ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Հյուսիս-արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, իսկ լեռնային ու նախալեռնային գոտիներում ու Երևանի բարձրադիր հատվածում տեղումները լինելու են ձյան տեսքով։ «Հորդորում ենք հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,-նշված է Ոստիկանության հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP