Մոսկվան նախազգուշացնում է` ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը հղի է հետևանքներով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+16.09 oC

Մոսկվան նախազգուշացնում է` ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը հղի է հետևանքներով

21:18 13.07.2018

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը բարձր է գնահատել դաշինքին անդամակցելու շրջանակներում Վրաստանի կատարած բարեփոխումներն ու հավաստիացրել, որ երկիրը դառնալու է դաշինքի անդամ: Այս մասին նա հայտարարել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Բրյուսելում կայացած Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Բրյուսելի գագաթնաժողովից առաջ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան ասուլիսում հայտարարել էր, որ Ռուսաստանը «համարժեք միջոցներ»  կձեռնարկի նոր երկրների, այդ թվում `Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դեպքում: Նա նաև ընդգծել է,  որ Ռուսաստանը միշտ խոսել է ռազմական բլոկի ընդլայնման առաջիկա հետևանքների մասին:

«Մենք խոսել ենք այն մասին, որ ՆԱՏՕ-ին  ոչ անդամ հանդիսացող երկրների անդամակցությունը չի կարող չազդել ամբողջ պատկերի , եվրոպական մայրցամաքի իրավիճակի ու անվտանգության վրա և, իհարկե, կունենա իր հետևանքները: Դա վերաբերում է ոչ միայն Վրաստանին, այլև ընդհանուր առմամբ մեր սկզբունքային դիրքորոշումն է »,- ասել է Զախարովան:

Մարիա Զախարովան բացատրել է, թե ինչու է Ռուսաստանը քայլեր կձեռնարկել, եթե նոր երկրները միանան ՆԱՏՕ-ին: Նրա մեկնաբանությամբ, տեղի կունենան փոփոխություններ: «Երբ  փոփոխություններ են տեղի ունենում մի կողմում՝ որպես բնական գործընթաց, հաջորդում են հետևանքները մյուս կողմից»,- կարծիք է հայտնել նա:

Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի բացման օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ՆԱՏՕ-ն համարել էր անօգուտ դաշինք, որը շարունակում է «ատամները կրճտացնել Բրյուսելում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակիչում

12:47 19.04.2025

Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակիչում

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի ապրիլի 18-ին, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության խաղադահլիճի տրիբունայից, հետևել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության օրվան նվիրված՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարում հանդես եկող՝ դատախազների ֆուտբոլի թիմի խաղին: Կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած Դատախազություն-Քննչական կոմիտե խաղում հաղթել է Դատախազության ֆուտբոլի թիմը՝ 3-1 հաշվով: Եզրափակիչ փուլում դատախազների ֆուտբոլի թիմը […] ...

Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքին

12:42 19.04.2025

Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 18-ին հետևել է Քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության ծառայողների տակտիկական պատրաստության գործնական պարապմունքին։ Կրակային պատրաստության, տրանսպորտային միջոցներում ու շինություններում զինված հանցագործների վնասազերծման տարբեր սցենարային իրավիճակներում քրեական ոստիկանները ցուցադրել են մարտավարական բարձր պատրաստվածություն ու մասնագիտական հմտություններ։ Հանցավոր գործողություններին արագ ու արդյունավետ հակազդելու գործընթացում ընդգծվել է օպերատիվ արձագանքման ծառայողների թիմային աշխատանքն ու […] ...

ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասին

12:37 19.04.2025

ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասին

Կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, առաջացել է լաբորատորիայում և տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայից արտահոսքի հետևանքով, հայտնել է Սպիտակ տունը։ «Վիրուսն ունի կենսաբանական բնութագիր, որը բնության մեջ չի հայտնաբերվել։ Ուհանում է գտնվում SARS վիրուսների դեմ Չինաստանի առաջատար հետազոտական ​​լաբորատորիան, որն ունի կենսաանվտանգության վատ պայմաններում ֆունկցիոնալ հետազոտություններ իրականացնելու փորձ»,- նշված է վարչակազմի կայքում հրապարակման մեջ։ Այն նաև […] ...

ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը

12:25 19.04.2025

ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը

Չեմպիոնների լիգայում ու Եվրոպա լիգայում կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը։ Այդ թիմերն են համապատասխանաբար «Լիվերպուլն» ու «Լացիոն»։ Փոխարենը կիսաեզրափակիչներում կխաղան Լիգայի փուլում 2-4 տեղերը զբաղեցրած թիմերը: Ակումբային գլխավոր եվրագավաթի Լիգայի փուլում երկրորդ տեղը զբաղեցրել էր «Բարսելոնան», երրորդը՝ «Արսենալը», չորրորդը՝ «Ինտերը»: Եվրոպա լիգայում համապատասխանաբար հետևյալ պատկերն է՝ […] ...

ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․ Bloomberg

12:09 19.04.2025

ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․ Bloomberg

Ամերիկյան իշխանությունները պատրաստ են Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրի շրջանակներում ճանաչել Ղրիմը որպես ռուսական տարածք։ Այս մասին ուրբաթ հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս քայլը, նշում է հրատարակությունը, ցույց է տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հրադադարի հասնելու և Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ցանկությունը։ Վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Հինգշաբթի օրը Վաշինգտոնը Փարիզում իր դաշնակիցներին […] ...

SHANTNEWS

12:00 19.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP