Կառնուտի ջրամբարում ջուր է կուտակվում․ հողագործները դարձյալ դժգոհում են բաշխվող ջրի գրաֆիկից և քանակից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
21:56:31
Ամսաթիվ
08 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+11.09 oC

Կառնուտի ջրամբարում ջուր է կուտակվում․ հողագործները դարձյալ դժգոհում են բաշխվող ջրի գրաֆիկից և քանակից

18:37 18.08.2021

Մեկ ամիս առաջ Կառնուտի ջրամբարում մեռյալ ծավալից էլ պակաս ջուր կար՝ հազիվ 2 մլն խորանարդ մետր, իսկ ջրատարը ցամաք էր։ Մի քանի օր է, որ ջուր է հոսում, Արփի լճի և Ախուրյան գետի ջրերն ուղղել են Կառնուտի ջրամբար:

Վայրկյանում թե քանի լիտր ջուր է բաց թողնվում Արփիից, ծավալի հաշվարկներն անօգուտ են դառնում, երբ ջրատարում այն կորչում է։ Ջուրը տեղ է հասնում կորուստներով։ Ջրատարի բետոնե մակերեսին  խոշոր ճաքեր են, տեղ-տեղ քայքայված են, անցքեր են բացվել, որտեղից ջուրն էլ իր ճամփան այլ ուղղությամբ է գտնում։ Մինչև ջրամբար հասնելը ջրի մոտ 70 տոկոսի կորուստ է տեղի ունենում։

Ախուրյան խոշորացված համայնքի կարտոֆիլի ցանքատարածքների մեծ մասում  երաշտային պայմանների ու ջուր չստանալու պատճառով բերքը չի հասցրել հասունանալ, մնացել է  հողի երեսին։ Նույն վիճակն է Ախուրյանի տարածաշրջանի այն գյուղերում, որոնք ոռոգման թեժ սեզոնին ջրի էին սպասում Կառնուտի ջրամբարից։

Կառնուտից ոռոգման ջրի սպասող գյուղերից մեկն է Այգաբացը։ Մշակովի հողերի կեսը կարտոֆիլի դաշտերն են, գյուղացիները նոր միայն  երրորդ ջուրն են տալիս բերքին, այնինչ արդեն 7 անգամ պետք է ջրած լինեին։ Մեկ ամսից ավելի համայնքի բնակիչները ջրօգտագործողներից ջուր էին պահանջում։

«Մեկուկես ամիս է՝ էս հողը ջուր չի տեսել, որ  նորմալ բերք էղնի, մնացել է հողի տակ, մանր ու փափուկ։ Գնացել բողոքել ենք, ջուրը տվել են, բայց չորս օրվա համար։ Մարդիկ կան՝ հերթում սպասում են։ Ու կարող է էդ մարդու հերթը չհասնի, ու բերքը էս չափ էլ մնա»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել են հողօգտագործողները։

Գյուղացիների հետ ջրօգտագործող ընկերության կապած պայմանն է եղել՝ ընդամենը  չորս օրվա ջուր տալ  տնտեսություններին, իսկ թե ով ինչքան հողատարածք կհասցնի ջրել, սա արդեն գյուղացիների միջև լուծելիք հարց է մնում։

«Էս մե դաշտի ջուրը բաժանել ենք 2 դաշտի համար, որ կարողանանք ջրենք, բայց ըսիկ բդի բացեինք, որ շուտ-շուտ ջրեինք, բայց ջուր չկա, դրա համար քիչ-քիչ կօգտագործենք»,- նշում է  հողատերերից մեկը։

Այգաբացի 1000-ից ավելի հեկտար ցանքատարածքների մի մասն էլ  երաշտից, իսկ հետո էլ հուլիսին տեղացած կարկուտից վնասվել են։ Կարկտահարության վնասների ուսումնասիրություն ու գնահատումներ ինչպես միշտ արվում են, բայց տնտեսությունները նախորդ տարիների փորձով էլ գիտեն, որ ստեղծվող հանձնաժողովների գործն այսքանով ավարտում են։ Հացահատիկի խիստ ցածր բերքից հետո, կարտոֆիլի ցանքերից ևս մեծ հույսեր չունեն։ Իսկ Կառնուտի ջուրը մինչև վաղվա համար է։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդարադատության նախարարի տեղակալը ԵՄ փորձագիտական առաքելությանն է ներկայացրել առաջնահերթությունները և ձեռնարկված հիմնական քայլերը

00:00 09.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալը ԵՄ փորձագիտական առաքելությանն է ներկայացրել առաջնահերթությունները և ձեռնարկված հիմնական քայլերը

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը և նախարարության ոլորտային պատասխանատուները հանդիպում են ունեցել Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման առաջիկա գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում՝ հանրային անվտանգության, արտաքին հարաբերությունների և հիմնարար իրավունքների գնահատման նպատակով Հայաստանում գտնվող ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության հետ: Այս մասին հայտնել են արդարադատության նախարարությունից: Նախարարի տեղակալը, անդրադառնալով Եվրոպական միության հետ տարբեր ձևաչափերով առկա համագործակցությանը, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 08.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին

23:57 08.04.2025

Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ, արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է․ Ավինյանն ընդունել է Դպրոցական օլիմպիադայի քաղաքային փուլի դիպլոմակիր աշակերտներին

23:55 08.04.2025

Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ, արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է․ Ավինյանն ընդունել է Դպրոցական օլիմպիադայի քաղաքային փուլի դիպլոմակիր աշակերտներին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր հանդիպում է ունեցել դպրոցականների օլիմպիադայի քաղաքային փուլի 1-ին կարգի դիպլոմակիր աշակերտների հետ: «Սիրելի’ աշակերտներ, Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ. դա ձեր անձնական կայացման, ինքնուրույն ընտրություն անելու և արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է։ Մեզ համար կրթության զարգացումն անհրաժեշտություն է և մեր նպատակն է կրթության միջոցով […] ...

Երթևեկության անվտանգությունը՝ առաջնահերթություն․ Երևանում և մարզերում պարեկներն իրականացրել են ուժեղացված ծառայություն

23:49 08.04.2025

Երթևեկության անվտանգությունը՝ առաջնահերթություն․ Երևանում և մարզերում պարեկներն իրականացրել են ուժեղացված ծառայություն

Հասարակական կարգի պահպանության, հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխման ու բացահայտման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման առումով առանցքային նշանակություն ունեն ուժեղացված ծառայությունները։ Այս նպատակով էլ ապրիլի 4-ին, 5-ին և 6-ին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության մայրաքաղաքի և մարզերի ստորաբաժանումներն իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Արդյունքում, մայրաքաղաքում պարեկներն արձանագրել են 559 իրավախախտում, որոնցից 19՝ տրանսպորտայի միջոցը ոչ սթափ, 52-ը՝ առանց […] ...

Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն ու «Նիվա»-ն․ կան վիրավnրներ

23:42 08.04.2025

Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն ու «Նիվա»-ն․ կան վիրավnրներ

Ապրիլի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 2121» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ ...

BACK_TO_TOP