11:42 18.08.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում «Ռեստարտ» համայնքային զարգացման ծրագրի մասնակից երիտասարդները քննարկել են կրթական բարեփոխումների, հանրակրթության համակարգում մասնագիտական կողմնորոշման բաղադրիչին առնչվող հարցեր: Մասիսցի երիտասարդներին ընդունել է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Կրթական համակարգի բարեփոխումների փուլում ամենակարևորը դուք եք, և մեր նպատակն է հնարավորինս լավ պայմաններ ստեղծել՝ զարգացնելու ձեր կարողությունները, բացահայտելու նախասիրությունները, որպեսզի մեր երկրի զարգացման գործում ձեր կարևոր դեր ունենաք»,- ասել է փոխնախարարը: Նրա խոսքով՝ հանրակրթության պետական և առարկայական նոր չափորոշիչների շուրջ շարունակական քննարկումներ են կազմակերպվում դպրոցում կրթությունը ավելի արդյունավետ դարձնելու համար:
Ավագ դպրոցում նախատեսվում է ներդնել կրեդիտային համակարգ, ըստ որի՝ հավաքած կրեդիտները կարող են հաշվի առնվել բուհ կամ միջին մասնագիտական հաստատություն ընդունվելիս՝ շաղկապելով կրթական տարբեր մակարդակները: Հաջորդ կարևոր անելիքն ավագ դպրոցում մոդուլային դասընթացների իրականացումն է: Այն ենթադրում է կարճաժամկետ դասընթացներ (առարկան դասավանդվի ոչ թե 1 տարի, այլ 6 ամիս) այն հստակ մասնագիտական ուղղվածությամբ, որը կընտրի աշակերտը: Ժ.Անդրեասյանը տեղեկացրել է, որ բոլոր փոփոխությունները նախատեսված են նոր չափորոշիչներով և առաջիկայում փորձարկվելու են:
Անդրադառնալով մասնագիտական կողմնորոշման բաղադրիչին՝ նախարարի տեղակալն ասել է, որ նախատեսվում է մասնագիտական կողմնորոշման ակումբները դպրոցներում դարձնել պարտադիր: Դա աշակերտներին հնարավորություն կտա տարբեր ծրագրերի, դասընթացների միջոցով ծանոթանալ մասնագիտություններին, իրազեկվել՝ որը ինչ հեռանկար ունի, ինչ աշխատատեղեր կան և այլն: Նա ներկայացրել է նաև միջին մասնագիտական կրթական համակարգում ներդրված նոր մասնագիտությունները, խորհուրդ է տվել ուսումնասիրել և, հաշվի առնելով դրանց արդիականությունն ու պահանջարկը՝ դիմել:
Հանդիպման ընթացքում աշակերտները նախարարի տեղակալին և նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներին ուղղել են տարաբնույթ հարցեր կրթական բարեփոխումների, աշակերտական խորհուրդների, բուհերում կրթաթոշակների և այլնի վերաբերյալ:
21:18 29.04.2025
Սահմանամերձ բնակավայրերի զարգացման հիմնական նախապայմանը կայուն և երկարատև խաղաղության հաստատումն է. ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նախօրեին գիշերել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ բնակավայրում՝ տեղում առկա խնդիրներին, համայնքի առօրյային ու բնակիչների կարիքներին առավել խորությամբ ծանոթանալու նպատակով։ Այս մասին հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից: Առավոտյան նախարարները հանդիպել են Խնածախի բնակիչներին, զրուցել նրանց հետ, պատասխանել հուզող հարցերին, իսկ այնուհետև […] ...
21:10 29.04.2025
Պատվաստումների շնորհիվ` մեր երկրում 20 վարակիչ հիվանդություն կառավարելի է. ԱՆՊատվաստումների շնորհիվ` մեր երկրում 20 վարակիչ հիվանդություն կառավարելի է: Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Հանրային ընկալումը և վստահությունը նպաստում են պատվաստումներում ընդգրկվածության բարձր ցուցանիշներին և բարենպաստ իրավիճակին: Կանխարգելիչ պատվաստումները կարևոր են, արդյունավետ և անվտանգ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:00 29.04.2025
Արման Ծառուկյանը վերադառնալու է գրեփլինգԽառը մենամարտերում UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը վերադառնալու է գրեփլինգ: Մայիսի 2-ին Դուբայում կայանալու է KC54 մրցաշարը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչը մրցելու է Մագոմեդ Զայնուկովի հետ: Ծառուկյանը նախկինում լուրջ հաջողությունների է հասել գրեփլինգում: Նա 2016 և 2017 թվականներին դարձել է Ռուսաստանում կայացած 3 մրցաշարերի հաղթող: UFC-ում Արմանի վերջին մենամարտը կայացել է 2024 թվականի ապրիլի 13-ին, երբ նա […] ...
20:55 29.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Խորենացի փող. 25, 25ա, 27, 27ա շենքեր, Դեղատան փող. 15 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարի Թաղ՝ 8-րդ փող․ 3-8 առանձնատներ, Սարի Թաղ՝ 9-րդ փող․ 1-27 առանձնատներ, Սարի Թաղ՝ […] ...
20:45 29.04.2025
Եվրահանձնաժողովը խոստացել է «մանրակրկիտ հետաքննել» իսպանական հոսանքազրկումըԵվրահանձնաժողովը (ԵՀ) մտադիր է «մանրակրկիտ հետաքննություն» անցկացնել Իսպանիայում հոսանքազրկման հետ կապված։ Այս մասին գրել է էներգետիկայի և բնակարանային հարցերով եվրահանձնակատար Դան Յորգենսենը X-ում։ «Եվրահանձնաժողովը մանրակրկիտ հետաքննություն կսկսի Իսպանիայում և Պորտուգալիայում էլեկտրաէներգիայի անջատումների հետ կապված»,- վստահեցրել է պաշտոնյան։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն հաստատել էր, որ մարմինը բացառել է կիբերհարձակումը որպես ապրիլի 28-ին էլեկտրաէներգիայի համատարած […] ...
20:35 29.04.2025
Հայ ծանրորդները մեկնել են Պերու՝ մասնակցելու պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանըՀայաստանի պատվիրակությունը այսօր մեկնել է Պերու, որտեղ ապրիլի 30-ից մայիսի 5-ը կմասնակցի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը կմասնակցի ընդհանուր 7 մարզիկով` 5 տղա, 2 աղջիկ: ...