Խախտումներ են արձանագրվել Մհեր Սեդրակյանի, Գագիկ Ծառուկյանի, Վարդան Հարությունյանի գազալցակայաններում. ՊԵԿ նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Խախտումներ են արձանագրվել Մհեր Սեդրակյանի, Գագիկ Ծառուկյանի, Վարդան Հարությունյանի գազալցակայաններում. ՊԵԿ նախագահ

15:18 13.07.2018

«Որպես ռիսկային ոլորտներ, թեմատիկ ստուգումների թիրախ են ընտրվել ավտոգազալցակայանները: Արդյունքում՝ 8 տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներով կատարվել են հարկային պարտավորությունների նախնական հաշվարկներ՝ շուրջ 950 մլն. դրամի չափով և ուղարկվել են ՊԵԿ համապատասխան ստորաբաժանում՝ քրեաիրավական գնահատական տալու նպատակով»,- այս մասին հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Քրեական գործ է հարուցվել բոլոր 8 կազմակերպությունների նկատմամբ:

Հունիսից սկսած՝ ավտոգազալցակայանների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողներից 186-ի մոտ հրապարակվել են ՀԴՄ կիրառության կանոնների ճշտության ստուգման հանձնարարագրեր, որից 92-ի մոտ արդեն իսկ հայտնաբերվել է խախտում, իսկ մնացածի մասով հսկողական աշխատանքները դեռ ընթացքի մեջ են:

ՊԵԿ նախագահը նշեց, որ կարող է նաև անուններ հրապարակել: Պատասխանելով լրագրողների հարցին, թե նախկինում անուններ չէին հրապարակվում, իրավիճա՞կ է փոխվել՝ ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Կարող է»:

Դավիթ Անանյանը նշեց, որ անունների ցուցակը մոռացել է իր հետ բերել, սակայն կարող է հիշելով որոշ անուններ թվարկել:

«Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայանում 18 մլն դրամի խախտում է հայտնաբերվել: Խախտում է արձանագրվել նաև ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին պատկանող գազալցակայանում»,- ասաց Դավիթ Անանյանը: Լրագրողները հետաքրքրվեցին արդյո՞ք խախտումների ցուցակում չկան Գագիկ Ծառուկյանի, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, Միքայել Հարությունյանի անունները:

«Գագիկ Ծառուկյանինը կա, մյուս երկուսը՝ ոչ: Մհեր Սեդրակյանի գազալցակայանում էլ ամենաքիչ խախտումներն են եղել։ Այդ անունների ցանկը խոստանում ենք ամբողջությամբ հրապարակել»,- նշեց ՊԵԿ նախագահը:

Նման դեպքերում, սակայն, եթե պետությանը հասցված վնասը վերականգնվում է, ապա տնտեսվարողի նկատմամբ քրեական պատասխանատվությունը կարճվում է։ Ըստ ՊԵԿ նախագահի՝ նման դեպքերում կարևորը ոչ թե տնտեսվարողին կալանավորելն է, այլ նրա վարքագիծը փոխելը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP