19:43 16.08.2021
Օգոստոսի 16-ից գազաբալոնով շահագործվող մեքենաների վարորդները պետք է 6 ամսվա ընթացքում դիմեն լիցենզավորված կազմակերպություններին իրենց տվյալներն էլեկտրոնային շտեմարան մուտքագրելու և գազաբալոնների վկայագրում իրականացնելու համար: Ներդրված նոր կարգը կգործի համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում» կատարված լրացումների, ըստ որի՝ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրվող գազաբալոնային սարքավորումները պետք է պարբերաբար ենթարկվեն փորձաքննության, որից հետո միայն կթույլատրվի մարդատար, բեռնատար և ուղևորատար փոխադրամիջոցների շահագործումը:
Այսօր շահագործվող տրանսպորտային միջոցների 85 տոկոսն աշխատում է գազով: Մետաղե կամ մետաղապլաստե գազաբալոնների պիտանելիության ժամկետը 15 տարի է, բայց, ըստ մասնագետների, պարբերաբար լիցքավորման ընթացքում բալոնի մետաղե շերտերը ենթարկվում են լայնացման:
Բարձր ճնշման դեպքում՝ քայքայված պատերով գազաբալոններում պայթյունի վտանգը մեծ է, 2-3 տարի պարբերականությամբ գազաբալոնները պետք է ենթարկվեն փորձաքննության: Փորձաքննությունը գազաբալոնների անվտանգ շահագործման երաշխիք է, բայց պարտադրանք չկա, դրա համար էլ վարորդների մեծ մասը շահագործվող գազաբալոնները ճնշափորձարկման չեն ենթարկում կամ ինքնուրույն են տեղադրում:
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում» կատարված փոփոխությամբ, այսուհետ գազաբալոնային համակարգերով աշխատող բոլոր տրանսպորտային միջոցները պարտադիր պետք է պարբերաբար ենթարկեն փորձաքննության, իսկ դրանց շահագործման ու տեղադրման համար ունենան լիցենզավորված ընկերությունների կողմից տրամադրած վկայագիր: Փոփոխվել են նաև ավտոբուսների գազաբալոնային համակարգով շահագործման կանոնները: Մեքենայի սրահում բալոնների տեղադրումն արգելվում է:
«Գազաբալոնային համակարգերը տեղադրելու են ավտոբուսների տանիքին և պետք է լինի արևի ճառագայթներից, ձյան և անձրևի տեղումներից պաշտպանված, պետք է համապատասխան պատյան ունենա, միևնույն ժամանակ՝ գազաբալոնային փականները պետք է ունենան հասանելիություն։ Այս կարգը խախտելու դեպքում 2022 թվականի փետրվարի 16 -ից սկսած կիրառվելու են նաև պատասխանատվության միջոցներ»,- Shantnews.am-ին պարզաբանումներ է տվել ՀՀ տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտուշ Գրիգորյանը։
Վարորդներին վկայագրերի տրամադրման գործընթացը սկսվում է այսօրվանից: Նախ՝ լիցենզավորված կազմակերպությունները մեքենաները և գազաբալոնները փորձաքննության են ենթարկելու: Բոլոր պահանջներին համապատասխանելուց հետո միայն վարորդները կստանան վկայագիր, որը իրավունք կտա մեքենան շահագործել գազաբալոնով:
«Գազաբալոնային համակարգեր տեղադրող կազմակերպություն այցելելուց հետո, եթե պարզվեց, որ իրենց գործող համակարգը չի համապատասխանում սահմանված կարգին, արտադրման տարեթիվը ընթեռնելի չէ կամ բալոնի շահագործման ժամկետն ավարտվել է, ճնշափորձարկումներ և այլ փորձարկումներ իրականացնելուց հետո պարզվում է, որ տվյալ ավտոմեքենան ենթակա չէ վկայագրման, ապա տվյալ կազմակերպությունը չպետք է վկայագիր տրամադրի, այլ տվյալ դեպքում գազաբալոնը պետք է համարվի խոտանված»,- նշել է Արտուշ Գրիգորյանը։
Վկայագիր չունեցող կամ չփորձաքննված գազաբալոնով ավտոմեքենաները կզրկվեն նաև լցակայաններում սպասարկվելու իրավունքից: Պարզ ասած՝ լցակայանները չպետք է սպասարկեն այդ մեքենաները: Նոր կարգը պատասխանատվություն և տուգանքի չափ է սահմանել նաև լցակայանների համար:
«Գազալցակայաններում տրանսպորտային միջոցը լցավորելուց առաջ աշխատակիցը պարտադիր պետք է ստուգի տվյալ ավտոմեքենայի տվյալները էլեկտրոնային շտեմարանում։ Եթե բացակայում է տվյալ տրանսպորտային միջոցի մասին տեղեկատվությունը, ապա աշխատակիցը չպետք է լցավորի ավտոմեքենան։ Դա նշանակում է, որ ավտոմեքենան համապատասխան վկայագիր չի ստացել լիցենզավորված կազմակերպությունից, իսկ տեսչական մարմինը իրականացնելու է վերահսկողական գործընթացները»,- նշել է տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը։
Վարորդներն այսօրվանից սկսած 6 ամիս ժամանակ ունեն իրենց գազաբալոնները ստուգելու և համապատասխան փաստաթուղթը ստանալու համար: 2022-ի փետրվարից արդեն առանց վկայագրերի գազով աշխատող տրանսպորտային միջոցների շահագործումը չի թույլատրվի: Ըստ տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի, Հանրապետությունում գազաբալոնային համակարգեր տեղադրող և փորձաքննող լիցենզավորված կազմակերպությունների քանակը բավարար է: Այս ընթացքում նոր կազմակերպություններ, անհատներ ևս դիմել են հավաստագիր ստանալու և այս գործընթացն իրականացնելու համար:
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում00:00 24.11.2024
Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համարԿորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...
23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANAԻսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...
23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարներըSolar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...
23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթՆոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...
23:20 23.11.2024
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևըՄիացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...