Ուրցաձոր գյուղում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 02 2025
  • $
    397.35
  • RUBLE
    4.04
  • 412.25
WEATHER
--7.91 oC

Ուրցաձոր գյուղում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները

10:44 15.08.2021

Օգոստոսի 15-ին, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ։

Մոտ 15 հա խոտածածկ տարածքում առկա են ծխացող օջախներ։

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 14։59-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Ուրցաձոր գյուղի մոտ այրվում է բուսածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 12-13 հա բուսածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 60 հրշեջ-փրկարար և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 26 աշխատակից։

Ժամը 22:15-ին մթության և եղանակային պայմանների վատթարացման պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, սահմանվել է հերթապահություն․ հրդեհի ակտիվ օջախներ չկան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

03:23 02.02.2025

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել […] ...

«Ռեալը» պարտվել է «Էսպանյոլի» դեմ խաղում

02:53 02.02.2025

«Ռեալը» պարտվել է «Էսպանյոլի» դեմ խաղում

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի արտագնա խաղում Մադրիդի «Ռեալը» 0:1 հաշվով պարտվել է «Էսպանյոլին»։ Հաղթական գոլը 85-րդ րոպեին խփել է պաշտպան Կառլոս Ռոմեռոն: Չնայած պարտությանը՝ Մադրիդի «Ռեալը» 49 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մեկ միավորով գերազանցելով 2-րդ տեղում գտնվող «Ատլետիկոյին»։ Այս խաղից հետո «Էսպանյոլը» 23 միավորով 17-րդն է: Հաջորդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ կխաղա […] ...

Երևան-Ֆրանկֆուրտ-Վաշինգտոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել

01:53 02.02.2025

Երևան-Ֆրանկֆուրտ-Վաշինգտոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Երևան-Ֆրանկֆուրտ-Վաշինգտոն թռիչքից։ Վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»: Գագաթնաժողովին ՀՀ վարչապետը հանդես կգա ելույթով: ...

Իրանը ցուցադրել է թևավոր նոր հրթիռ

01:34 02.02.2025

Իրանը ցուցադրել է թևավոր նոր հրթիռ

Իրանը ներկայացրել է նորագույն թևավոր հրթիռ` Qadr-380-ը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն: Նշվում է, որ Qadr-380 հրթիռը կարող է խոցել թիրախները ավելի քան 1000 կմ հեռավորության վրա: Հրապարակված տեսանյութում երևում է, որ արկն արձակվում է շարժական կայանից: «Sepah News» հեռուստաալիքն էլ նշել է, որ հրթիռը զինված է արհեստական ​​ինտելեկտով, դիմացկուն է էլեկտրոնային խափանումների նկատմամբ և […] ...

ՃՏՊ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին․ կան տուժածներ

01:11 02.02.2025

ՃՏՊ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Փետրվարի 1-ին, ժամը 22:41-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ […] ...

Սիրիայի անցումային նախագահ ընտրվելուց հետո ալ-Շարաան առաջին արտասահմանյան այցը կկատարի Էր Ռիադ. Al Watan

01:00 02.02.2025

Սիրիայի անցումային նախագահ ընտրվելուց հետո ալ-Շարաան առաջին արտասահմանյան այցը կկատարի Էր Ռիադ. Al Watan

Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան կայցելի Սաուդյան Արաբիա՝ պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին պաշտոնական արտասահմանյան այցի շրջանակում: Այս մասին հայտնում է սիրիական Al Watan թերթը։ Նշվում է, որ նա Էր Ռիադ կժամանի փետրվարի 2-ին։ Այցի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հունվարի 29-ին Սիրիայի նոր իշխանությունների ներկայացուցիչների և երկրում գործող զինված կազմավորումների ղեկավարների հանդիպման ժամանակ […] ...

BACK_TO_TOP