Մյուզիքլ-ներկայացում Շառլ Ազնավուրի մասին․Գյումրիի թատրոնի բեմում էին Համազգային թատրոնը և հայտնի ջազմեն Գարի Քյոսայանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
17:16:23
Ամսաթիվ
09 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+13.09 oC

Մյուզիքլ-ներկայացում Շառլ Ազնավուրի մասին․Գյումրիի թատրոնի բեմում էին Համազգային թատրոնը և հայտնի ջազմեն Գարի Քյոսայանը

17:10 14.08.2021

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասանները Գյումրիի դրամատիկական թատրոնում մյուզիքլ են ներկայացրել՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Աշխարհահռչակ արտիստի մանկությունից մինչև արվեստում փառահեղ բարձունքների հասնելու տպավորիչ պատմություններն են  ներկայացվել՝ համեմված ազնավուրյան երգարվեստով։

Հայտնի ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանն այն երջանիկներից է, ում բախտ է վիճակվել ճանաչել, մտերմություն անել շանսոնյեի հետ, բացահայտել նրա մարդ տեսակն ու արտիստին:

«Ազնավուրի երաժշտության մեջ ջազային կատարումներ շատ կան, և հարմոնիա կա ջազային։ Հիշում եմ, առաջին անգամ 1995 թվականին Լոս Անջելեսում Ազնավուրի երեկոյին նվագեցի իր գործերից՝ ջազային կատարմամբ, և ինքը մոտեցավ ինձ ասաց՝ «Նվագում ես այնպես, կարծես բառերը լսում եմ»։ Այդ օրվանից սկսվեց իմ և Ազնավուրի մտերմությունը։ Նա ինձ խորհուրդներ էր տալիս, որոնք մինչև կյանքիս վերջ կօգնեն։ Նա հանճար է, արդարության սիմվոլ, իր կյանքի ընթացքում հիշում եմ ինչքան է օգնել Հայաստանին, Գյումրիին երկրաշարժից հետո, հուզվում եմ ամեն անգամ հիշելով»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ջազմեն Գարի Քյոսայանը։

Բեմում երեք դերասան են, երեք կերպար, երեք անհատականություն, որոնք մարմնավորում են մեկ մարդու, մեկ արտիստի՝ հայազգի Շառլ Ազնավուրին: Պատմություններն ավելի քան տպավորիչ էին, մյուզիքլում հնչել են շանսոնյեի հայտի ստեղծագործությունները։ Իսկ այդ ամենը հանդիսատեսին տանում էր դեպի շանսոնյեի իրական կյանք:

«Սա վավերագրական ներկայացում է, որտեղ երեք դերասաններս մարմնավորում ենք Ազնավուրին, անընդհատ կերպարանափոխվում ենք, բայց մնում նույն մարդը՝ Ազնավուրը կյանքի տարբեր փուլերում, իսկ վերջում արդեն բոլորս ենք դառնում մեկ մարդ, ում չեն հավատացել, նեղացրել են, բայց ինքը հավատացել է իր  ուժերին ու հասել է հաղթանակի»,- ասել է դերասանուհին, ներկայացման բեմադրող, դերասանուհի  Ալլա Սահակյանը։

Ազնավուրը Գյումրիին մեծ ավանդ ունի թողած, Հայաստանն ու հային անսահման սիրող աշխարհռչակ շանսոնյեն առաջիններից, որ  օգնության ձեռք մեկնեց աղետի գոտուն։ Փոքրամարմին արտիստը ուժի և պայքարի մարմնացում է, ու հենց այդ կերպարն է, որ ներկայացման մեջ ակնհայտ ներկայացված է:

Ի վերջո, դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ ու համարձակվում եմ ասել, թող ինքնագովություն չթվա՝ ես ինձ դուր եմ գալիս․․․Ազնավուրին ճանաչում են հենց այսպիսին, համեստ ու համարձակ, որի ազնիվ կերպարի մասին դերասանները պատմեցին։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

21:15 09.04.2025

Ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Արսեն Հարությունյանը Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Ոսկե մեդալի համար պայքարում Հարությունյանը զիջել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր, ռուսաստանցի Զաուր Ուգուևին: Հարությունյանը աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի քառակի չեմպիոն։ ...

Ապրիլի 10-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:04 09.04.2025

Ապրիլի 10-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի, Լվովյան, Ջուղայի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորագավիթ 6, 12 փողոցների առանձնատներ, Նորագավիթ 2 փողոց 3-րդ նրբանցքի առանձնատներ, Արտաշատի խճուղու առանձնատներ, Արտաշատի խճուղու նրբանցքի առանձնատներ […] ...

ՆԳՆ ներկայացուցիչները մասնակցել են ՆԳՆ-ԱԺ համատեղ աշխատանքային քննարկմանը

20:41 09.04.2025

ՆԳՆ ներկայացուցիչները մասնակցել են ՆԳՆ-ԱԺ համատեղ աշխատանքային քննարկմանը

Ապրիլի 8-ին Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները՝ ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանի գլխավորությամբ մասնակցել են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը։ Հանդիպմանը քննարկվել են կառավարության կողմից առաջարկվող ոլորտին վերաբերող օրենսդրական նախագծեր: ...

Կապելոն «Ինտերի» կիսապաշտպանությունը համարում է աշխարհում 3 լավագույններից մեկը

20:24 09.04.2025

Կապելոն «Ինտերի» կիսապաշտպանությունը համարում է աշխարհում 3 լավագույններից մեկը

Լեգենդար մարզիչ Ֆաբիո Կապելոն կարծիք է հայտնել «Ինտերի»՝ «Բավարիայի» հետ դիմակայության շանսերի մասին, հայտնում է La Gazzetta dello Sport-ը: Կապելոն կարծում է, որ միլանյան թիմը մյունխենցիներին կարող է հաղթել իր հզոր կիսապաշտպանության շնորհիվ: Նա «Ինտերի» կիսապաշտպանությունը համարում է աշխարհում 3 լավագույններից մեկը: Մարզիչն առանձնացրել է Հենրիխ Մխիթարյանի, Նիկոլո Բարելայի, Հական Չալհանօղլուի և Դավիդե Ֆրատեզիի անունները: […] ...

Հայ-ադրբեջանական սահմանին ավելացվել է գիշերային պարեկության քանակը․ ԵՄ դիտորդական առաքելություն

20:13 09.04.2025

Հայ-ադրբեջանական սահմանին ավելացվել է գիշերային պարեկության քանակը․ ԵՄ դիտորդական առաքելություն

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը մարտ ամսից ավելացրել է գիշերային պարեկության քանակը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Այս մասին նշվում է առաքելության X-ի միկրոբլոգում: «Մարտ ամսից սկսած՝ ավելացվել է գիշերային պարեկության քանակը հայ-արդբեջանական սահմանի երկայնքով՝ գիշերային անվտանգությունը բարելավելու և հնարավոր լարվածությունը թուլացնելու նպատակով: Մեր դիտորդները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում՝ գիշեր-ցերեկ ապահովելով իրենց մշտական ներկայությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։ […] ...

SHANTNEWS

20:00 09.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP