Շիրակի մարզի Ջրառատ գյուղում մանկապարտեզ է կառուցվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+14.09 oC

Շիրակի մարզի Ջրառատ գյուղում մանկապարտեզ է կառուցվում

20:34 12.08.2021

Ախուրյան խոշորացված համայնքի Ջրառատ բնակավայրում մեկնարկել են մանկապարտեզի կառուցման աշխատանքները։ Երկու փուլից բաղկացած տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն այս տարվա ծրագրով նախատեսվում է հողային և հիմքերի կառուցման աշխատանքների իրականացում, արտաքին պատերի շարվածք՝ ջերմամեկուսացումով, կտուրի կառուցում, դռների ու պատուհանների տեղադրում։ Ծրագրի արժեքը 45.6 մլն դրամ է, որի 60 տոկոսը հատկացնելու է պետությունը, 40 տոկոսը համայնքն է տրամադրելու։ Շինարարական աշխատանքները իրականացվում են «Շինարար» ՍՊԸ կողմից: Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուկրաինան այլևս չի կարող հույս դնել ԱՄՆ-ի վրա․ Կուլեբա

10:58 28.04.2025

Ուկրաինան այլևս չի կարող հույս դնել ԱՄՆ-ի վրա․ Կուլեբա

Ուկրաինան այլևս չի կարող հույսը դնել ԱՄՆ-ի վրա նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում, կարծում է Ուկրաինայի նախկին արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ «Որքան էլ տխուր է խոստովանել, բայց մենք այլևս չենք կարող հույս դնել Ամերիկայի վրա ո՛չ հիմա, ո՛չ միջնաժամկետ հեռանկարում, նույնիսկ այն բանից հետո, երբ (ԱՄՆ նախագահ Դոնալդ-խմբ.) Թրամփը հեռանա»,- ասել է Կուլեբան։ Նրա խոսքով՝ Կիևը սխալվել է՝ […] ...

Վան Նիստելռոյը քննադատել է իր ֆուտբոլիստներին

10:40 28.04.2025

Վան Նիստելռոյը քննադատել է իր ֆուտբոլիստներին

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Ռուդ վան Նիստելռոյն Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում 0-3 հաշվով «Վուլվերհեմփթոնին» պարտվելուց հետո քննադատել է իր ֆուտբոլիստներին, հաղորդում է BBC-ն: «Լեսթերը» նախավերջին տեղում է և մրցաշրջանից հետո հրաժեշտ կտա ԱՊԼ-ին: «Ինտենսիվության և մենապայքարներում վատ դրսևորելու խնդիր ունենք: Մենք շատ հեշտ գնդակի կորուստներ ունեցանք, հատկապես առաջին խաղակեսում։ Գնդակը պահելու համար տաղանդ պետք չէ: […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 28-ին

10:32 28.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 28-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.63 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.79 դրամ: ...

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչներին

10:19 28.04.2025

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչներին

Պաշտոնական այցով Էստոնիայում` Տալլինում, գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 27-ի երեկոյան հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վարչապետն անդրադարձել է Էստոնիա այցի շրջանակում քննարկվելիք թեմաներին, երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, անդրադարձել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու դրանց հաղթահարման հնարավորություններին: Երկրի ղեկավարը պատասխանել է ներկաների հարցերին, […] ...

Պեդրին՝ Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

10:00 28.04.2025

Պեդրին՝ Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի ապրիլի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ 22-ամյա ֆուտբոլիստը կարիերայում առաջին անգամ է արժանացել այդ մրցանակին։ Քվեարկության արդյունքում նա առաջ է անցել Խուլիան Ալվարեսից («Աթլետիկո Մադրիդ»), Գիորգի Մամարդաշվիլիից («Վալենսիա»), Խավի Պուադոյից («Վալենսիա») և Սերխի Դարդերից («Մալյորկա»)։ ...

Թուրքիան պատրաստ է ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպումը

09:50 28.04.2025

Թուրքիան պատրաստ է ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպումը

Թուրքիան պատրաստ է իր տարածքում ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպումը կողմերի համաձայնությամբ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Անկարայում դիվանագիտական ​​աղբյուրը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ ասել էր, որ Սաուդյան Արաբիա այցից հետո կհանդիպի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Թրամփի այցը Սաուդյան Արաբիա, ԱՄԷ և Կատար այցը տեղի կունենա մայիսի 13-16-ը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը […] ...

BACK_TO_TOP