ՀՀ-ում ստեղծվում է ներդրողների ոչ ֆորմալ ցանց՝ գիտության և տեխնոլոգիաների զարգացման համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
14:20:53
Ամսաթիվ
05 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+15.09 oC

ՀՀ-ում ստեղծվում է ներդրողների ոչ ֆորմալ ցանց՝ գիտության և տեխնոլոգիաների զարգացման համար

12:08 05.02.2018

Հայաստանում մեկնարկում է ներդրողների ոչ ֆորմալ ցանցը։ Նախաձեռնության շուրջ համախմբվել են հայազգի 18 ներդրողներ և ձեռնարկատերեր Հայաստանից ու արտերկրից։ «Գիտություն և տեխնոլոգիա հրեշտակների նեթվորկ» անվանումով ցանցի ստեղծման նախաձեռնությունը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամին է պատկանում: Հիմնադրամի հիմնադիր Նուբար Աֆեյանը ասուլիսին ներկայանալ չէր կարողացել առողջական խնդիրների պատճառով:

«Ցանցը նպատակ ունի խթանել գիտության և տեխնոլոգիաների  ոլորտում գործող հայաստանյան ստարտափներում համատեղ ներդրումները։ Մենք ոչ միայն ֆինանսական միջոցներ կհատկացնենք հայաստանյան ստարտափներին,  այլև կտրամադրենք մեր ժամանակը,  խորհրդատվական օգնություն կցուցաբերենք և կուղղորդենք անհրաժեշտ կապերի հաստատման հարցում»,- ասաց ներդրումների ոչ ֆորմալ ցանցի համանախագահ Ռուբեն Հարությունյանը։ 

Ցանցի գործունեության առաջին չորս տարվա համար տարեկան նվազագույն ներդրումը ցանցի յուրաքանչյուր անդամի համար կազմում է 10 000 ԱՄՆ դոլար, իսկ հինգերորդ տարուց սկսած՝ 20 000 ԱՄՆ դոլար:

«Շատ են դեպքերը, երբ հայ երիտասարդները հաջողության են հասնում արտերկրում, մեր նպատակն է, որ հայ տաղանդավոր երիտասարդները սկսեն և հաջողություն գրանցեն հայրենիքում», – նշեց ներդրումների ոչ ֆորմալ ցանցի համանախագահ Իգոր Խալաթյանը:

Կարևորվում է 4 հիմնական ոլորտ՝ տվյալների գիտություն, կենսատեխնոլոգիա, մեքենաների ուսուցում և միկրոէլեկտրոնիկա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ընթացքի մեջ են Խոյ համայնքի Աղավնատուն բնակավայրի մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները

18:12 05.04.2025

Ընթացքի մեջ են Խոյ համայնքի Աղավնատուն բնակավայրի մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները

Ընթացքի մեջ են Խոյ համայնքի Աղավնատուն բնակավայրի մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները: Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Մանրամասները՝ ՏԿԵՆ տեսանյութում: ...

SHANTNEWS

18:00 05.04.2025

SHANTNEWS

Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել չեղարկել միակողմանի մաքսատուրքերը

17:54 05.04.2025

Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել չեղարկել միակողմանի մաքսատուրքերը

Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է անում չեղարկել միակողմանի մաքսատուրքերը և վեճերը լուծել երկխոսության միջոցով. առևտրային պատերազմներում հաղթողներ չեն լինի, ասել է Թուրքիայում Չինաստանի դեսպան Ցզյան Սյուեբինը։ «Չինաստանը վճռականորեն դեմ է դրան և հակաքայլեր կձեռնարկի իր իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար։ Սակագնային և առևտրային պատերազմները հակասում են պատմական միտումներին և տնտեսական կանոններին, և հաղթողներ չեն լինի։ Ճնշումը, […] ...

Հայաստանն ընտրվել է ՄԱԶԾ-ի, ՄԱԿ բնակչության հիմնադրամի և ՄԱԿ ծրագրերի իրականացման գրասենյակի գործադիր խորհրդի անդամ

17:40 05.04.2025

Հայաստանն ընտրվել է ՄԱԶԾ-ի, ՄԱԿ բնակչության հիմնադրամի և ՄԱԿ ծրագրերի իրականացման գրասենյակի գործադիր խորհրդի անդամ

ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդում տեղի ունեցած ընտրություններում ապրիլի 4-ին Հայաստանն ընտրվել է ՄԱԿ Զարգացման ծրագրի (UNDP), ՄԱԿ Բնակչության հիմնադրամի (UNFPA) և ՄԱԿ Ծրագրերի իրականացման գրասենյակի (UNOPS) գործադիր խորհրդի անդամ 2026-2028 թվականների համար։ Ինչպես հայտնում են ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից, Հայաստանը ներդնելու է առավելագույն ջանքերը՝ աջակցելու և ներդրում ունենալու UNDP/UNFPA/UNOPS գործադիր խորհրդի աշխատանքներին՝ ի շահ […] ...

Կայացա՞ծ է արդյոք ՀՀ քաղաքական համակարգը. Հեռանկար բանավեճ

17:25 05.04.2025

Կայացա՞ծ է արդյոք ՀՀ քաղաքական համակարգը. Հեռանկար բանավեճ

Գյումրու ավագանու ընտրությունները պատճառ դարձան Հայաստանի քաղաքական իրողությունները նորովի քննարկելու համար: Ո՞վ ինչի համար քվեարկեց, դժվար է ասել, բայց այս ընտրություններում էլ որոշիչ էր ոչ այնքան գաղափարական նախընտրությունը, որքան մրցակցող անձերի ազդեցությունն ու նրանց նկատմամբ վերաբերմունքը: Գյումրին այդ քաղաքական ներկապնակի մի մասն է միայն, ուստի ընդհանրապես ինչո՞վ է բնորոշվում հայաստանյան քաղաքական համակարգը: Ի՞նչ գործոններ են […] ...

ԱՊԼ․ Հայտնի են ամսվա լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը

17:09 05.04.2025

ԱՊԼ․ Հայտնի են ամսվա լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշն արժանացել է անցած ամսվա Անգլիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։ Ֆուտբոլիստը 2 գոլ է խփել «Արսենալին» (1-1) և «Լեսթերին» (3-0), ինչպես նաև կատարել է 2 գոլային փոխանցում: Պորտուգալացու համար այս մրցանակը հինգերորդն էր իր կարիերայում, որը կրկնում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստներ Ուեյն Ռունիի և Ռոբին վան Պերսիի նվաճումները: «Նոթինգհեմ […] ...

BACK_TO_TOP