20:55 06.08.2021
Հիմնանորոգման աշխատանքներ են մեկնարկել Գյումրի-Կապս -Ամասիա և Ամասիա-Ցողամարգ մարզային նշանակության ճանապարհահատվածներին: Հիմնանորոգման արդյունքում Գյումրիից Ամասիա և Ամասիայից Աշոցք 10 կմ ճանապարհ կդառնա բարեկարգ: Առայժմ շինաշխատանքները խճապատմանը կամ ասֆալտապատմանը չեն հասել: Ամասիայի տարածքում դեռ գործող ճանապարհի ամրացման աշխատանքներ են կատարվում: Առանձին տեղամասերում բնական աղբյուրների ու կոյուղաջրերի անկառավարելի հոսքի պատճառով քարաթափումների վտանգ կա:
Ամասիայի ձոր կոչվող տեղամասի ներքևում գետն է ու ձորը, վերևում ժայռերը, որոնց միջից ջուր է հոսում: Տարածքի անասնագոմերի կոյուղաջրերը ևս ժայռաքարերի միջով են հոսում, որոնք թուլացնելով՝ քարաթափումների պատճառ են դարձել:
«Ժայռաթափումներ մեր տարածքում հաճախ են լինում, մանավանդ այս հատվածում: Անձրևների, ձյան, ձնաբքի հետևանքով փլուզումներ են: Քարափումներ են և, բնականաբար, փլուզման է ենթարկվում: Իսկ այս հատվածով դեպի Գյումրի երթևեկությունն ավելի շատ է, քան Կապս-Ամասիա ճանապարհով»,- SHANTNEWS-ին ասել է Ամասիա համայնքի ղեկավարի տեղակալ Արտավազդ Ղուկասյանը:
Մինչ բուն ճանապարհաշինությունը, ճանապարհի այն հատվածներում, որտեղ քարաթափման վտանգ կա ամրացման աշխատանքներ են կատարում: Իսկ տեխնոլոգիան գաբիոններն են: Այս տեխնոլոգիան օգտագործվում է ավելի քան 100 տարի ճանապարհի բարձրադիր կետերի, հողի լանջերի, ինժեներական կառույցների, գետափների, լճակների ամրապնդման և պաշտպանության համար: Մետաղական ցանցեր են գործում, դրանք լցնում խճաքարերով ու տեղադրում ճանապարհի ծածկույթի տակ: Գաբիոնները տեղամասին հարթություն և ամրություն են տալիս:
«Կատարվում է պատի ամրացում: Հենապատ ենք դնում, ցանցերով քարերի կույտով ամրացնում ենք պատը: Ժայռային հատված է , ճանապարհը նեղացել է, հնարավոր է փլուզումներ լինեն: Դրա համար էլ ամրացում է կատարվում»,-SHANTNEWS-ին ասել է «Մերձմոսկովյան» ԲԲԸ աշխղեկ Լեռնիկ Մկրտչյանը:
Պայթեցումները ևս մեկ ու լրացուցիչ աշխատանք է, որ կատարվելու է ճանապարհաշինությունը սկսելուց առաջ: Նույն այս հատվածում քարաթափումների պատճառով ճանապարհը նեղացել է: Ամասիան Աշոցքին կապող ամենակարճ ճանապարհն է: Ամասիայից Ցողամարգ հիմնանորոգվելու է 7 կմ 940 մետր հատված:
Մոտ 2 կմ էլ Գյումրի-Կապս-Ամասիա ճանապարհի Արեգնադեմ-Ամասիա հատվածն է վերանորոգվելու: 2 տարի առաջ Կապսից մինչև Ջրաձոր 6 կմ հիմնանորոգվեց, իսկ շարունակությունը՝ Արեգնադեմ-Ամասիան, ծրագրից դուրս էր մնացել: Ընդհանուր հաշվարկով մոտ 10 կմ ճանապարհ է նորոգվում:
Այս ճանապարհահատվածին ջրահեռացման համակարգի կառուցումն անհրաժեշտություն է, այլապես ժայռից հոսող ջրերը նոր ասֆալտաշերտը կքայքայեն: Այժմ ընդամենը հողե հունով առուներ են:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
12:55 26.11.2024
Լեհաստանը Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է․ ՀՀ նախագահ12:48 26.11.2024
Խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված մարտական ատրճանակ12:27 26.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում11:55 26.11.2024
Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է11:20 26.11.2024
Պլանային ջրանջատում Շիրակի մարզում11:12 26.11.2024
1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին11:04 26.11.2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ09:40 26.11.2024
Պետր Յանը հաղթել է Դեյվիսոն Ֆիգեյրեդուին․ UFC08:10 26.11.2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է21:50 25.11.2024
ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա20:55 25.11.2024
Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդը19:55 25.11.2024
Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան19:44 25.11.2024
Ձյուն, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին13:15 26.11.2024
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի մի հատվածում ժամանակավորապես սահմանափակվում է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժըՎրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով, միջազգային նշանակության (Մ-3) Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (դեպի Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոտրանսպորտային ճանապարհի Գուդաուրի (Փոստ)-Կոբիի հատվածում, ժամանակավորապես սահմանափակվում է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը, այլ տեսակի ավտոմեքենաների երթևեկությունն ազատ է։ Ավտոճանապարհի մյուս հատվածներում ավտոտրանսպորտային տեղաշարժն ազատ է։ ...
13:09 26.11.2024
Ծանր մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել էՆոյեմբերի 25-ի գիշերը՝ 2.35-ին, հիվանդանոցից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 15-ամյա պատանի, որի հայրը հիվանդանոցում հայտնել էր, որ որդին նկուղում ընկել է շամփուրի վրա: ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության ծառայողները, սակայն, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 1.30-ի սահմաններում Շոպրոնի փողոցի 1-ն նրբանցքի […] ...
13:02 26.11.2024
Վրաստանի խորհրդարանը նոր կառավարության կազմը կհաստատի նոյեմբերի 28-ինՆոյեմբերի 28-ին կայանալիք լիագումար նիստում Վրաստանի խորհրդարանը կհաստատի կառավարության նոր կազմը՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ։ Այդ մասին խորհրդարանի բյուրոյի նիստում հայտարարել է օրենսդիր մարմնի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Նոյեմբերի 28-ին՝ ժամը 11-ին, տեղի կունենա «Վրացական երազանք» խմբակցության նիստը, որտեղ կքննարկվի կառավարության կազմը, իսկ այնուհետև նիստում կներկայացվի կառավարության կազմը, որը մենք կհաստատենք»,- ասել է Պապուաշվիլին։ ...
12:55 26.11.2024
Լեհաստանը Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է․ ՀՀ նախագահԼեհաստանի նախագահի այցը Հայաստան ընդգծում է հայ-լեհական հարաբերությունների կարևորությունն ու պատմական հիմքերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Ինձ համար մեծ պատիվ է այսօր հյուրընկալել Ձերդ Գերազանցության գլխավոր պատվիրակությունը Հայաստանի Հանրապետությունում։ Հայ-լեհական հարաբերությունների հիմքում ընկած է պատմական սերտ առնչություններ և անշեղորեն զարգացող միջպետական հարաբերություններ, որոնք հիմնված […] ...
12:48 26.11.2024
Խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված մարտական ատրճանակՔՈԳՎ Լոռու մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սպիտակ քաղաքի բնակիչ 43-ամյա տղամարդը ապօրինի ձեռք է բերել և տանը կից ավտոտնակում թաքցնում է մարտական ատրճանակ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սպիտակի քննչական բաժին: Նոյեմբերի 25-ին ՔՈԳՎ Լոռու մարզային վարչության ծառայողները, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, 41-ամյա տղամարդու՝ Այգեստան փողոցում գտնվող բնակարանում և կից օժանդակ շինություններում […] ...
12:40 26.11.2024
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՆոյեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: ...