10:01 04.02.2018
Հայաստանի պաշտպանության նախարարության «Դիտակետ» ծրագրով հայկական բանակի զորացրված զինծառայողների շրջանում իրականացված հարցումները բացահայտել են համաբանակային և առանձին զորամասերի խնդիրներ, որոնց մի մասը երեկ ներկայացվեց հենց հարցումների մասնակիցների մի մասի ներկայությամբ։
«Դիտակետ» ծրագրի համակարգող Արմեն Խաչիկյանի խոսքով՝ հարցումների ու հետազոտության արդյունքների ամփոփման ժամանակ եղել են նաև անսպասելի բացահայտումներ, ինչպես օրինակ այն, որ զինծառայողները նախընտրում են արագ պատրաստվող ու ջանքեր չպահանջող սնունդ։
Մեկ այլ հարց է սպաների նկատմամբ վստահությունը։ Մասնավորապես անսպասելի է եղել այն, որ զորամասերի հրամանատարներն ավելի շատ վստահություն են վայելում, քան նրանց ԱՀՏԱ գծով տեղակալները։
Զինծառայողների ավելի խոշոր խումբ, սակայն, մտահոգված է արձակուրդների և հատկապես լրացուցիչ տրվող արձակուրդների խնդրով։ Հարցումների ընթացքում զորացրվածներին հնարավորություն է տրվել ասել, թե ինչ առաջարկ կամ հարց կուղղեին պաշտպանության նախարարին, և նրանց զգալի մասը նշել է հենց այս խնդիրը։
«Դիտակետ» ծրագրի համակարգողի խոսքով՝ իրենք հետազոտության արդյունքները ներկայացրել են պաշտպանության նախարարություն, սակայն չեն մասնակցելու այդ խնդիրների լուծումներ գտնելու և շտկումներ իրականացնելու աշխատանքներին։
Հարցումների արդյունքների ընդհանրացված որոշ տվյալներ հասանելի են ստորև տեղադրված գրաֆիկներում։ Վերջում կարող եք դիտել նաև հարցումների արդյունքների ներկայացման մասին ռեպորտաժը։
23:59 02.04.2025
Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվիՀարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:54 02.04.2025
Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետոՄարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...
23:49 02.04.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...
23:46 02.04.2025
Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքումՍիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական կենտրոնը։ ...
23:41 02.04.2025
Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենանԱյսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...