Մեր զենքերը հնամաշ են, կա՞ արդիականացման ծրագիր. նախկին զինվորի հարցը նախարարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+10.23 oC

Մեր զենքերը հնամաշ են, կա՞ արդիականացման ծրագիր. նախկին զինվորի հարցը նախարարին

08:10 04.02.2018

Փետրվարի 3-ին ՀՀ ՊՆ «Դիտակետ» ծրագրի արդյունքների ներկայացումից հետո հարցման մասնակիցներին հնարավորություն տրվեց պաշտպանության նախարարին ուղղել սեփական հարցերը։ Նախկին զինծառայողներից մեկը նշեց, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ զինտեխնիկան հնացած էր, փամփուշտները քիչ էին, և դրա պատճառով եղան զոհեր. կա՞ արդյոք զինտեխնիկայի արդիականացման ծրագիր։

«Մանրամասն ուսումնասիրել եմ ապրիլյան դեպքերի ժամանակ տեղի ունեցած յուրաքանչյուր մահվան դեպքի հետ կապված մանրամասները։ Պետք է միայն մեկ բան վստահեցնեմ, որ փամփուշտի պակասի հետ կապված դեպքերի թիվը մոտ է զրոյի», — նշել է նախարար Վիգեն Սարգսյանը։

Պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ դասակի կազմում եղած զինատեսակները թեև կարող են հին լինել, սակայն դրանք կատարում են իրենց առջև դրված խնդիրները։

«Այլ բան է, որ այսօր ժամանակակից և արդիական միջոցներ կան։ Խոսքը գիշերային նշանոցների մասին է … խոսքը դիպուկահար զենքերի նոր տեսակների մասին է … խոսքը հրետանու որոշ տեսակների մասին կարող է լինել … Կարճ պատասխանն այն է, որ այո՛, սպառազինության արդիականացումը կարևոր մասն է մեր արդիականացման։ Եվ արդեն 2017 թվականին այդ ուղղությամբ աշխատանքներ կատարվել են», — նշեց նախարարը։

Վիգեն Սարգսյանն ավելացրեց, որ այս խնդիրների լուծումը մասնավորապես ներառված է նաև զինված ուժերի արդիականացման 7-ամյա ծրագրի մեջ, որը շուտով կհաստատվի հանրապետության նախագահի կողմից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հորիզոն 22.00

00:11 03.04.2025

Հորիզոն 22.00

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

23:59 02.04.2025

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

Հարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

23:54 02.04.2025

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

Մարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

23:49 02.04.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

23:46 02.04.2025

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

Սիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական ​​կենտրոնը։ ...

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

23:41 02.04.2025

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

Այսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...

BACK_TO_TOP