Շիրակի մարզի Վարդաքար գյուղում 2 հեկտար անտառային տարածք է հիմնվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+8.09 oC

Շիրակի մարզի Վարդաքար գյուղում 2 հեկտար անտառային տարածք է հիմնվել

21:00 02.08.2021

Արթիկի տարածաշրջանի Վարդաքար գյուղում նոր անտառային տարածք է հիմնվել: Սա ՄԱԿ-ի Հարմարվողականության հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի մաս է կազմում:  Անտառաշերտը գյուղում մի քանի խնդիր է լուծելու: Նախ էկոլոգիական, ապա հանգստյան գոտիների կազմակերպման ու զբոսաշրջության զարգացման և որ ամենակարևորն է՝ անտառաշերտը գյուղի համար քամիներից պաշտպանական գոտի կդառնա:

Ամեն տարի քամիների հետևանքով Վարդաքարը տուժում է: Այս տարի ևս տների ու կից շինությունների տանիքներ են վնասվել: Տների տանիքները բնակիչները մասնակի նորոգել են, իսկ անասնագոմերը բաց երկնքի տակ են:

Գյուղը Վարդաքարի ջրամբարի հարևանությամբ է, քամիներն անպակաս են: Հենց ջրամբարի հարևանությամբ է նոր անտառաշերտը ստեղծվել: 2 հեկտարի վրա 1600 հատ ծառեր են տնկել: Եղևնիների, սոճիների, կաղնիների ու հացենիների տնկիներ են, որոնք Շիրակի մարզի բնակլիմայական պայմաններում կպչողականություն են ապահովում: Տնկիները դեռ շատ փոքր են, բայց գյուղապետն է նշում, մի քանի տարի հետո գյուղի համար կդառնան քամիների դեմ  պատնեշ:

«Այս տարի ջերմոցների տանիքները քշեց տարավ քամին: 3 բնակելի  տան ու կից կառույցների տանիք է վնասվել: Ամեն տարի մեր գյուղում քամու հետևանքով մեծ վնասներ են: Անտառն այս հատվածում ամբողջությամբ  պաշտպանիչ շերտ է հանդիսանալու: Համայնքը երևի մոտ 70%-ով կպաշտպանի քամիներից»,- SHANTNEWS-ին ասել է Վարդաքարի գյուղապետ Գալուստ Ավետիսյանը:

Վարդաքարում երբևէ անտառային տարածք չի եղել: Նոր անտառը ակնկալվում է, որ փոխելու է այս հատվածում էկոհամակարգը, նաև հողերի որակը: Տարածքն անօգտագործելի է եղել: Պատկանել է ջրամբարին: Կառավարության որոշմամբ պետական հողերը դարձել են համայնքապատկան ու հիմա էլ անտառի պահպանությունն ու շահագործումը հատկացված է գյուղապետարանին:

Այն որ տարածքը մոտ է ջրամբարին, ոռոգման հնարավորություն է ստեղծում: Ջրամբարի շատ լցվածության դեպքում, պոմպի օգնությամբ,  ջուրը հասնելու է անտառին: Իսկ հիմա, երբ ջրամբարում ջրի մակարդակը բարձր չէ, այլընտրանքային տարբերակ են գտել: Անտառային տարածքի հարևանությամբ ջրհոր են փորել ու էլի պոմպով ջուրը ծառերին են հասցնում, բայց ծրագրերում ոռոգման ավելի հուսալի տարբերակ ունեն:

«Ջրամբարը տարածքին մոտ է: Երբ ջրամբարը լիքն է,  կարելի է վերցնել պոմպով, երբ իջնում է ջրի մակարդակը, արդեն չենք կարող ջուր վերցնել՝ պոմպի հզորությունը չի հերիքում: Նախատեսվում է այս տարի կաթիլային ոռոգման համակարգ կառուցել, որն ամբողջությամբ կապահովի կպչողականությունը»,- ասել է Գալուստ Ավետիսյանը:

Այժմ ոչ բոլոր տնկիներն են կպչողականություն ապահովել, չորացածներ էլ կան: Աշխատանքներն իրականացնող կազմակերպությունը պայմանագրով պարտավորվել է չորացածների փոխարեն 400 նոր ծառ է տնկելու:

 

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լեհաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը

13:37 26.11.2024

Լեհաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կարևորեց Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նա նշեց, որ Լեհաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Դուդան անդրադարձավ տարածաշրջանում առկա անկայուն իրավիճակին՝ նշելով, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացվող ագրեսիան ազդեցություն է ունենում նաև Կովկասի վրա։ Նա ընդգծեց, որ […] ...

Օրենսդրական փոփոխությամբ տեսչական մարմինն իրեն վերապահված գործառույթներն առավել լիարժեք կիրականացնի

13:30 26.11.2024

Օրենսդրական փոփոխությամբ տեսչական մարմինն իրեն վերապահված գործառույթներն առավել լիարժեք կիրականացնի

Ընթացիկ տարվա սեպտեմբերի 27-ից ուժի մեջ է մտել «Հանրային առողջապահության մասին» օրենքը: Ուժը կորցրած է ճանաչվել «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքը, որի հիման վրա էլ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին վերապահված է պետական սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության իրականացումը: Օրենքի անցումային դրույթներով սահմանված է, որ մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելը «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության […] ...

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրմանն ուղղված օրենսդրական փաթեթին

13:22 26.11.2024

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրմանն ուղղված օրենսդրական փաթեթին

Oրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրման անհրաժեշտությամբ, որի միջոցով կապահովվի աշխատողի եւ գործատուի աշխատանքային հարաբերությունների թափանցիկությունը, աշխատանքային հարաբերությունների կողմերին հնարավորություն կտրվի համակարգի միջոցով կնքել աշխատանքային պայմանագրերը, պատշաճ իրականացնել աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունը, թվային համակարգից օգտվելու իրավասություն ունեցող աշխատանքային հարաբերության կողմերին հնարավորություն կընձեռվի թվային եղանակով՝ համաժամանակյա ռեժիմով, ցանկացած […] ...

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի մի հատվածում ժամանակավորապես սահմանափակվում է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը

13:15 26.11.2024

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի մի հատվածում ժամանակավորապես սահմանափակվում է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը

Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով, միջազգային նշանակության (Մ-3) Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (դեպի Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոտրանսպորտային ճանապարհի Գուդաուրի (Փոստ)-Կոբիի հատվածում, ժամանակավորապես սահմանափակվում է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը, այլ տեսակի ավտոմեքենաների երթևեկությունն ազատ է։ Ավտոճանապարհի մյուս հատվածներում ավտոտրանսպորտային տեղաշարժն ազատ է։ ...

Ծանր մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

13:09 26.11.2024

Ծանր մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

Նոյեմբերի 25-ի գիշերը՝ 2.35-ին, հիվանդանոցից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 15-ամյա պատանի, որի հայրը հիվանդանոցում հայտնել էր, որ որդին նկուղում ընկել է շամփուրի վրա: ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության ծառայողները, սակայն, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 1.30-ի սահմաններում Շոպրոնի փողոցի 1-ն նրբանցքի […] ...

Վրաստանի խորհրդարանը նոր կառավարության կազմը կհաստատի նոյեմբերի 28-ին

13:02 26.11.2024

Վրաստանի խորհրդարանը նոր կառավարության կազմը կհաստատի նոյեմբերի 28-ին

Նոյեմբերի 28-ին կայանալիք լիագումար նիստում Վրաստանի խորհրդարանը կհաստատի կառավարության նոր կազմը՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ։ Այդ մասին խորհրդարանի բյուրոյի նիստում հայտարարել է օրենսդիր մարմնի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Նոյեմբերի 28-ին՝ ժամը 11-ին, տեղի կունենա «Վրացական երազանք» խմբակցության նիստը, որտեղ կքննարկվի կառավարության կազմը, իսկ այնուհետև նիստում կներկայացվի կառավարության կազմը, որը մենք կհաստատենք»,- ասել է Պապուաշվիլին։ ...

BACK_TO_TOP