Արտասահմանցի  կամավորները վերանորոգում են Լանջիկ գյուղի միջնակարգ դպրոցի դասասենյակները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+12.09 oC

Արտասահմանցի  կամավորները վերանորոգում են Լանջիկ գյուղի միջնակարգ դպրոցի դասասենյակները

20:00 31.07.2021

Կամավորները վերանորոգում են  Լանջիկ գյուղի միջնակարգ դպրոցը։ Նրանք  Հայաստան են եկել տարբեր երկրներից։ Մեծ մասը օտարազգի երիտասարդներն են , Շիրակի մարզը նախընտրել են «Դեպի Հայք» հիմնադրամի և Հայ կամավորների միության  ծրագրերով։ Մասնագիտական գործունեությունից  բացի, կամավորներն ամեն ուրբաթ զբաղվում են վերանորոգման աշխատանքներով։

Լորի Սանչեսը Ֆրանսիացի է, մասնագիտությամբ մարդաբան է։ Կամավորների հետ  Հայաստան է եկել  մի քանի ամիս առաջ։ Ընկերներով  վերանորոգում են  Լանջիկի միջնակարգ դպրոցի  դասասենյակները, աշակերտների համար լավագույն պայմաններ են  ստեղծում։

«Վերանորոգման այս աշխատանքներով շատ եմ ոգևորված, սա թիմային ու միասնական աշխատանք է, համախմբվել ենք մեկ գաղափարի շուրջ, որ աշակերտների  ուսումնառության պայմանները մի փոքր բարելավենք։Ես անձնապես ցանկանում եմ, որ աշխարհի բոլոր մանուկները լավ կրթության հնարավորություն  ունենան, ուզում եմ իմ փոքրիկ ներդրումն ունենալ այս գործում»,-SHANTNEWS.am-ին իր տպավորություններն է փոխանցել ֆրանսիացի կամավոր Լորին Սանչեսը:

21 տարեկան  Գիյոմը հետաքրքրված է հայկական մշակույթով։ Ազատ ժամանակ շրջում է  Հանրապետության ու մարզի  տեսարժան վայրերով։ Հիացած է Գյումրիի ճարտարապետությամբ ու հատկապես եկեղեցիներով։

«Հայկական մշակույթին ծանոթ եղել եմ, Բելգիայում ունեմ շատ հայ ընկերներ։ Տեսարժան վայրերում շրջելիս նկատեցի, որ դուք հնարավորինս պահպանում եք ձեր հնությունները, դա շատ հետաքրքիր է։ Գյումրիի ճարտարապետությունը ինձ շատ է գրավել, հատկապես սև եկեղեցիներն ու «Մայր Հայաստան» հուշահամալիրը։ Համոզվեցի, որ Գյումրին մշակութային կենտրոն է»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է կամավոր Գիյոմ Կոմեն։

Ջոնը Հայաստանում  առաջին անգամ է, մայրը հայ է։ Կամավորությունը առիթ էր  հայրենիք այցելելու և իր արմատներին, մշակույթին առնչվելու համար։ Ազատ ժամերին սիրում է  ստեղծագործել, արդեն մի քանի մրցույթների հաղթող է։

«Եկել եմ Հայաստան, որպեսզի ավելի լավ ծանոթանամ իմ մայրական կողմի արմատներին։Հայաստանն ու Գյումրին ինձ շատ դուր եկան, այստեղ էլ եմ ստեղծագործում,մասնակցում եմ տարբեր մրցույթների, անցած տարի իմ ստեղծագործությունը հաղթեց իսպանական հայտնի մրցույթում, այս տարի նորից որոշել եմ մրցույթին մասնակցել Հայաստանում գրված իմ ստեղծագործությամբ»,-նշում է Ջոնը։

Մոտ 10 երկրից 30 կամավորներ ամեն ուրբաթ  մասնակցում են Լանջիկի միջնակարգ դպրոցի դասասենյակների վերանորոգման աշխատանքներին։ 2544 քմ ընդհանուր մակերեսով և մոտ 400 երեխայի  համար  կառուցված երկհարկանի դպրոցում հիմա սովորում են 130 աշակերտ։ Կամավորները ներգրավված են տարբեր  նախագծերում, նաև դասավանդում են երեխաներին։ Ծրագրի ավարտից հետո որոշ երիտասարդներ  ցանկություն են հայտնում մնալ Հայաստանում։

«Մենք ունենք շուրջ 2000-ից ավելի շրջանավարտ, որ տարիներ շարունակ եկել մասնակցել են մեր ծրագրերին։ Նրանցից շուրջ 10%-ը տեղափոխվել ու բնակվում են Հայաստանում, ունենք նաև կամավորներ, որ նախընտրել են ապրել հենց Գյումրիում»,- նշում է  «Դեպի Հայք» հիմնադրամի և Հայ կամավորների միության աշխատանքների  տեղակայման  և հատուկ ծրագրերի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը։

Լանջիկի դպրոցում կամավորների վերանորոգման աշխատանքները կավարտվեն մինչ նոր ուսումնական տարվա մեկնարկը։ Հաջորդ տարվա համար ծրագրի շրջանակներում կընտրվի  մարզի մեկ այլ  դպրոց։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

00:00 30.04.2025

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

23:58 29.04.2025

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

23:57 29.04.2025

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

Աշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

23:56 29.04.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

23:53 29.04.2025

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

Պարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

23:49 29.04.2025

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

Ապրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...

BACK_TO_TOP