Գերմանիացի թոշակառուն տուգանվել է՝ «Պանտերա» տեսակի տանկն իր ցախանոցում թաքցնելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 02 2025
  • $
    397.35
  • RUBLE
    4.04
  • 412.25
WEATHER
--7.91 oC

Գերմանիացի թոշակառուն տուգանվել է՝ «Պանտերա» տեսակի տանկն իր ցախանոցում թաքցնելու համար

09:50 04.08.2021

Գերմանիայի դատարանը 14-ամսյա պայմանական ազատազրկման է դատապարտել թոշակառուին, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից ի վեր իր ցախանոցում պահել է «Պանտերա» տեսակի տանկ։ Այս մասին հայտնում է ВВС-ն: Նրա նկատմամբ սահմանվել է նաև 250 հազար եվրո տուգանք։

Հաղորդվում է, որ Հայկենդորֆ կոմունայում բնակվող 84-ամյա տղամարդու ցախանոցում ոստիկանները, բացի տանկից, հայտնաբերել են նաև զենիթային հրանոթ և այլ զենքեր: Դրանք ցախանոցից դուրս բերելու հարցում իրավապահներին օգնել են Բունդեսվերի զինվորները։

Դատարանի որոշմամբ՝ թոշակառուն պետք է հաջորդ երկու տարիների ընթացքում վաճառի դրանք կամ նվիրի թանգարանի կամ կոլեկցիոների։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրավիճակը ՀՀ ճանապարհներին և Լարսում

00:00 03.02.2025

Իրավիճակը ՀՀ ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է […] ...

Թրամփը չի ցանկանում պահպանել Պանամայի ջրանցքի հետ կապված ստատուս քվոն. Ռուբիո

23:52 02.02.2025

Թրամփը չի ցանկանում պահպանել Պանամայի ջրանցքի հետ կապված ստատուս քվոն. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Պանամայի նախագահ Խոսե Ռաուլին ասել է, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը չի ցանկանում պահպանել Պանամայի ջրանցքի հետ կապված ստատուս քվոն՝ հաշվի առնելով տարածաշրջանում Չինաստանի ուժեղացված ազդեցությունը, հայտնում է ԱՄՆ դիվանագիտական ​​ծառայությունը։ «Ռուբիոն նախագահին տեղեկացրել է, որ Թրամփը նախնական որոշում է կայացրել, որ Պանամայի ջրանցքի տարածքում Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության ազդեցության և վերահսկողության […] ...

Լոռու մարզում այրվել է խոտածածկույթ

23:45 02.02.2025

Լոռու մարզում այրվել է խոտածածկույթ

Փետրվարի 2-ին` ժամը 16։37-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պրիվոլնոյե գյուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբն ու մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տաշիր-Պրիվոլնոյե ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին հարակից սարալանջին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:56-ին, […] ...

«Հեզբոլլահ»-ի մահացած առաջնորդ Նասրալլահին կհուղարկավորեն փետրվարի 23-ին

23:40 02.02.2025

«Հեզբոլլահ»-ի մահացած առաջնորդ Նասրալլահին կհուղարկավորեն փետրվարի 23-ին

«Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահին, ով մահացել է անցյալ տարվա սեպտեմբերի վերջին, և Լիբանանի դիմադրության ավագ հրամանատար Հաշեմ Սաֆիեդդինին կհուղարկավորեն փետրվարի 23-ին, ասել է «Հեզբոլլահի» նոր առաջնորդ Նաիմ Քասեմը տեսաուղերձի ժամանակ։ «Մենք որոշել ենք, որ Հասան Նասրալլահի և Հաշեմ Սաֆիեդդինի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա փետրվարի 23-ին՝ կիրակի օրը», – ասել է Քասեմը։ Անցած տարվա […] ...

Սպորտը միայն հաղթանակների մասին չէ, այն կամքի, միասնականության և առողջ ապրելակերպի խորհրդանիշ է. Ավինյան

23:35 02.02.2025

Սպորտը միայն հաղթանակների մասին չէ, այն կամքի, միասնականության և առողջ ապրելակերպի խորհրդանիշ է. Ավինյան

Ջերմուկում Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի բացման արարողությունն էր: Երևանի թիմերը կմրցեն հոկեյում, դահուկավազքում, լեռնադահուկային սպորտում, սնոուբորդում, շախմատում և սպորտային պարերում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Վստահ եմ, որ մեր մարզիկները լավագույնս հանդես կգան։ Սպորտը միայն հաղթանակների մասին չէ․ այն կամքի, միասնականության և առողջ ապրելակերպի խորհրդանիշ է։ Հաջողություն բոլոր մասնակիցներին»,-գրել […] ...

Զելենսկին տարօրինակ առաջարկ է արել ՆԱՏՕ-ին

23:24 02.02.2025

Զելենսկին տարօրինակ առաջարկ է արել ՆԱՏՕ-ին

Վլադիմիր Զելենսկին ուկրաինական բանակը բոնուս է անվանել Հյուսիսատլանտյան դաշինքի համար։ Այս մասին նա հայտարարել է Associated Press-ին տված հարցազրույցում։ «Ուկրաինական 800 հազարանոց բանակը բոնուս կլիներ դաշինքի համար, հատկապես, եթե Թրամփը ցանկանում է տուն վերադարձնել արտասահմանում տեղակայված ամերիկյան զորքերին»,- ասվում է հրատարակության մեջ։ Զելենսկին դաշնակիցների համար ամենաէժան տարբերակն է անվանել նաև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը։ ...

BACK_TO_TOP