Գյումրիի թիվ 41 հիմնական դպրոցում տնօրենի պաշտոնանկության պատճառով բողոքները չեն դադարում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+12.09 oC

Գյումրիի թիվ 41 հիմնական դպրոցում տնօրենի պաշտոնանկության պատճառով բողոքները չեն դադարում

18:09 26.07.2021

Գյումրիի թիվ 41 հիմնական դպրոցի տնօրենը, որը մրցույթով ընտրվել էր ընդամենը երկուսուկես ամիս առաջ, Շիրակի մարզպետի որոշմամբ աշխատանքից ազատվել է, իսկ հիմնավորումն այն է, որ տնօրենի թափուր տեղի համար անցկացված մրցույթում ընթացակարգային խախտում է հայտնաբերվել: Արդեն նախկին տնօրենը որոշումը բողոքարկել է դատարանում: Նրա ներկայացրած հայցը ընդունվել է վարույթ: Միևնույն ժամանակ լիազոր մարմինը՝ մարզպետարանի կրթության վարչությունը, դպրոցում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել և ընդունման-հանձնման գործընթաց իրականացրել:

Աշխատանքային օրերի հաշվարկով, թիվ 41 դպրոցում տնօրենի մրցույթը պետք է կայանար ապրիլի 14-ին, բայց կայացել է ապրիլի 13-ին: Սա է այն ընթացակարգային խախտումը, որը հիմա տնօրենին պաշտոնանկության հիմք է դարձել: Այնուհանդերձ, հաղթող ճանաչված թեկնածու Արմինե Գևորգյանի հետ աշխատանքային պայմանագիր մարզպետը կնքել է մայիսի 17-ին: Հիմա, ըստ նախկին տնօրենի, պարզվել է, որ տնօրենի մրցույթը ընթացակարգային խախտում ուսումնասիրելու որոշում եղել է մայիսի 14-ին: Երկու որոշումների միջև առկա հակասությունը նախկին տնօրենը բացատրում է սրանով, որ մայիսի 14-ի որոշումը հետին թվով է հայտնվել մարզպետարանի կայքէջում:

«Մայիսի 14-ի նախարարության եզրակացությունը հին թվով կախել են մարզպետարանի կայքէջում․․․ Սրա մեջ էլ կա միտում: Եթե մարզպետը ստացել էր որոշումը, եթե կար խախտում, ապա պետք է դիմեր կառավարման խորհրդին, այդ իսկ պահից դադարեցվեր մրցույթը: Հիմնական մեխը իմ անձն է, հիմնական մեխը հավաստագրի ժամկետն է»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի թիվ 41 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Արմինե Գևորգյանը:

Արմինե Գևորգյանի լիցենզիայի ժամկետը լրացել է մայիսի վերջին: Այսինքն՝ տնօրենի նոր մրցույթին մասնակցելու համար նա նորից պետք է լիցենզիա ստանա և տեղավորվի այն ժամկետներում, երբ նշանակված է նոր մրցույթը: Տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթը կկայանա հոկտեմբերի 7-ին: Իսկ մինչ այդ  տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար կլինի նախորդ մրցույթում կառավարման խորհրդի 3 ձայն ստացած թեկնածուն՝ Հայաստան Հովհաննիսյանը: Ծնողների հետ հանդիպմանն այսօր նա բացատրեց, թե ինչու է ժամանակավոր պաշտոնակատար հենց ինքը նշանակվել:

«Եթե պաշտոնը թափուր է, 3 օրվա ընթացքում լիազոր մարմինը պետք է նշանակի ժամանակավոր պաշտոնակատար: Փոխտնօրենը արձակուրդի մեջ է գտնվում: Ես որոշեցի օգտվել այդ հնարավորությունից և դիմում ներկայացրի լիազոր մարմնին, որ պատրաստ եմ  այս աշխատանքը վերցնել իմ պատասխանատվության տակ, մինչև նոր մրցույթի անցկացումը: Այդ որոշումը կայացրի, որովհետև մասնակցել էի մրցույթին ու ծանոթ եմ դպրոցի խնդիրներին»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի թիվ 41 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայաստան Հովհաննիսյանը:

Նոր նշանակված տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը միևնույն ժամանակ  չբացառեց, որ երկու ամիս պաշտոնավարելուց հետո մրցույթին մասնակցելու է:

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

00:00 30.04.2025

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

23:58 29.04.2025

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

23:57 29.04.2025

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

Աշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

23:56 29.04.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

23:53 29.04.2025

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

Պարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

23:49 29.04.2025

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

Ապրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...

BACK_TO_TOP