Տոկիոյում Օլիմպիական խաղերի մրցաշարերի ժամանակացույցը կարող է փոխվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Տոկիոյում Օլիմպիական խաղերի մրցաշարերի ժամանակացույցը կարող է փոխվել

10:15 25.07.2021

Տոկիոյին մոտեցող ուժեղ ցունամիի պատճառով Ամառային 32-րդ Օլիմպիական խաղերի մրցաշարերի ժամանակացույցը կարող է փոփոխվել: Սպասվում են առատ տեղումներ: Այդ մասին հաղորդում է TACC-ը՝ հղում անելով տեղական օդերևութաբանական ծառայությունների տվյալներին: Ըստ այդմ, երկուշաբթիից երեքշաբթի Հոնսուի արևելքում, ներառյալ Տոկիոյում, սպասվում են առատ տեղումներ:

Հաղորդվում է, որ հուլիսի 27-28-ը Տոկիոյում կարող են գրանցվել 100-150 մմ տեղումներ, իսկ ծովային ալիքների բարձրությունը նշված հատվածներում  կարող է հասնել 6-8 մետրի:

Ավելի վաղ Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հայտնել էր, որ եղանակային նման փոփոխությունների դեպքում մրցաշարերի անցկացման հերթականությունն ու ժամանակացույցը կարող են փոփոխվել:

Օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 23-ին և կտևեն մինչև օգոստոսի 8-ը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամփոփվել է Հայաստանի արոտավայրերի և խոտհարքների բարելավմանն ուղղված «ԷԿՈսերվ Հայաստան» ծրագիրը

21:36 27.11.2024

Ամփոփվել է Հայաստանի արոտավայրերի և խոտհարքների բարելավմանն ուղղված «ԷԿՈսերվ Հայաստան» ծրագիրը

Միջոցառումն իրականացվել է «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ԷԿՈսերվ) տարածաշրջանային ծրագրի շրջանակում: Ծրագիրն աջակցում է Հայաստանի կառավարությանը բարելավել արոտավայրերի և խոտհարքների կայուն և կենսաբազմազանության տեսանկյունից բարենպաստ օգտագործման պայմանները՝ հաշվի առնելով գյուղական բնակչության էներգետիկ անվտանգությունը: Միջոցառմանը ներկայացվելու էին ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացված գործողությունների արդյունքներն ու ձեռքբերումները: Միջոցառման […] ...

Կամակատարն իրենք են իրենց մարիազախարովաներով. Արամ Սարգսյանը` ՌԴ հետախուզության հայտարարության մասին

21:28 27.11.2024

Կամակատարն իրենք են իրենց մարիազախարովաներով. Արամ Սարգսյանը` ՌԴ հետախուզության հայտարարության մասին

Իշխանությունը կարծես հակված է խորհրդարանում ընդունել «Եվրաքվե»-ի նախաձեռնությունը և նոր թափ հաղորդել Հայաստանի՝ եվրաինտեգրման գործընթացին: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնարկեց իր վերջին հարցազրույցի ժամանակ: Այս ամենի ֆոնին այսօր հաղորդագրություն տարածեց նաև ՌԴ ԱԴԾ-ն՝ նշելով. «Ամերիկացիները մտածում են՝ ինչպես թույլ չտալ Երևանին հեռանալ, այսպես կոչված, ժողովրդավարական ճանապարհից, նրանք ելքը տեսնում են Հայաստանում գործող իշխանության «ոչ […] ...

Տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի քննարկման նպատակով այցելել ենք  Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն․ քաղաքապետ

21:20 27.11.2024

Տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի քննարկման նպատակով այցելել ենք Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն․ քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Երևանցիների համար տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի քննարկման նպատակով այցելել ենք Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն։ Այս կառույցը շուրջօրյա վերահսկում է քաղաքը՝ տեսախցիկներով և լուսացույցներով, ինչպես նաև մատուցում է 52 ծառայություն՝ ավտոկայանատեղիների կառավարումից մինչև անվտանգության ապահովում։ Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է աջակցել նմանատիպ կենտրոնի ստեղծմանը […] ...

ՊՍԺ-ը ՉԼ հիմնական փուլում չի կարողանա հայտնվել թոփ-8-ում․ Opta

21:12 27.11.2024

ՊՍԺ-ը ՉԼ հիմնական փուլում չի կարողանա հայտնվել թոփ-8-ում․ Opta

Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը» Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի արդյունքներով չի կարողանա դուրս գալ 1/8 եզրափակիչ, եզրակացրել է Opta վիճակագրական պորտալը։ Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ի՝ լավագույն ութնյակում հայտնվելու շանսերը զրոյական են, իսկ փլեյ-օֆֆ փուլ դուրս գալը՝ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցնելը, կազմում է 55%: Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 5-րդ տուրի խաղում ՊՍԺ-ն նվազագույն հաշվով պարտվել էր Մյունխենի «Բավարիային»: […] ...

Իրանը մտադիր է ուրանի հարստացման համար մի քանի հազար ցենտրիֆուգ գործարկել

21:04 27.11.2024

Իրանը մտադիր է ուրանի հարստացման համար մի քանի հազար ցենտրիֆուգ գործարկել

Իրանը պատրաստ է գործարկել հայրենական արտադրության մի քանի հազար նոր առաջադեմ ցենտրիֆուգներ՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի վերջին որոշման, իր իսպանացի գործընկեր Խոսե Մանուել Ալբարեսին ասել է արտգործնախարար Աբաս Արաղչին։ Այս մասին հայտնում է իրանական Press TV հեռուստաալիքը։ Ըստ Արաղչիի, խոսքը վերաբերում է «հակաիրանական» բանաձևին, որն առաջարկվել է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի կողմից՝ ԱՄՆ-ի աջակցությամբ։ […] ...

ՆԳՆ-ԵՄ համագործակցությունը կընդլայնվի․ ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

20:56 27.11.2024

ՆԳՆ-ԵՄ համագործակցությունը կընդլայնվի․ ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

Նոյեմբերի 27-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին։ Նախարարը բարձր է գնահատել երկկողմ արդյունավետ համագործակցությունը՝ այն անվանելով ռազմավարական։ Արփինե Սարգսյանը նշել է փոխգործակցության արդյունքում կյանքի կոչված մի շարք նախագծեր, որոնք ընդգրկել են ինչպես նախարարության ձևավորման, այնպես էլ ենթակա ծառայությունների կատարելագործմանն ուղղված աշխատանքներ։ ԵՄ պատվիրակության ղեկավարը շնորհավորել է […] ...

BACK_TO_TOP