21:18 24.07.2021
Հուլիսի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզի Ջարդի ձորի տարածքում: Nissan մակնիշի ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվել դաշտը։ Մեքենայում եղել է 7 հոգի, 2-ը տեղում մահացել են, ևս մեկը Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին է մահացել։ Այս մասին SHANTNEWS.am-ին փոխանցել են մանկական հիվանդանոցից` հայտնելով, որ մահացածը մոտ 13-ամյա աղջիկ է։
4 հոգի էլ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով «Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխվել։ Մեկին վիրահատում են, մյուսը վերակենդանացման բաժանմունքում է, ևս 2-ը հետազոտման փուլում են։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին հիվանդանոցից։
Դեպքի վայրում աշխատել են Շիրակի մարզի քննչական բաժնի ու Ախուրյանի ոստիկանության աշխատակիցները։ Տարվում է քննություն վթարի հանգամանքները ճշտելու ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ մահացածներն ու վիրավորները վերադառնալիս են եղել Վանաձորի Հարթաշեն գյուղի Սուրբ Հովհաննես ուխտատեղիից։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
13:23 09.04.2025
«Կրթական գործընթացների թվայնացմանը պետք է մոտենալ քաղաքացու տեսանկյունից». Ժաննա ԱնդրեասյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացել է կրթական գործընթացների թվայնացման միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Աշխատանքային խումբը ձևավորվել է ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ ի կատարումն Հայաստանի թվայնացման ռազմավարության միջոցառումների ծրագրի: Նիստին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Արաքսիա Սվաջյանը: Միջգերատեսչական աշխատանքային խմբում ներգրավված են տարբեր կառույցների՝ ՀՀ […] ...
13:16 09.04.2025
Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումինԱպրիլի 11-12-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Աշխատանքային այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ: Հայտնում են ԱԳՆ-ից։ ...
13:10 09.04.2025
Բոլորը մեղավոր են պարտությունների համար․ ՄելիքբեկյանՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօրվա մամուլի ասուլիսում անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կրած պարտություններին: «Վրաստանից կրած խոշոր հաշվով պարտությունները շատ ծանր պարտություններ են, հատկապես, որ մենք նախորդ երկու տարիներին խոշոր հաշվով պարտություն չենք կրել: Բոլորը` ֆեդերացիայի ամբողջ անձնակազմը, բոլոր ֆուտբոլիստները, շատ ծանր են տանում այս պարտությունները։ Բոլորը մեղավոր են այս պարտությունների համար` […] ...
13:03 09.04.2025
Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանովԵրևանում ապրիլի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 9-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 10-14-ին` առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 11-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6մ/վ: Առանձին շրջաններում սպասվում […] ...
12:55 09.04.2025
Ալիևը չի բացառել ապագայում լարվածություն Հայաստանի հետ հարաբերություններում«Դեպի նոր աշխարհակարգ» ֆորումի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին ու չի բացառել ապագայում լարվածությունը։ «Մենք վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և վերահսկեցինք մեր սահմանները: Եվ մեզ համար այս հարցը փակված է: Բայց դա չի նշանակում, որ մենք պարզապես անտեսելու ենք հնարավոր սպառնալիքներն ու պոտենցիալ վտանգը: Մենք միշտ պետք է պատրաստ […] ...
12:42 09.04.2025
Երևանի և Արմավիրի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 10-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Զ․Անդրանիկի թաղամասի Ա-1, Ա-2, Բ-1, Բ-2, Բ-4 բնակելի զանգվածների, Սեբաստիայի, Մալաթիայի, Ռ․Մելիքյան, Ջիվանի, Քուչակի, Միրաքյան, Օտյան, Մ․Գոշի, Ջամբուլի, Օհանովի, Սվաճյան, Րաֆֆու, Բատիկյան, Ոսկանյան, […] ...