Գյումրիի երեք պետական բուհերը որոշ մասնագիտությունների գծով դիմորդներ չեն ունեցել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Գյումրիի երեք պետական բուհերը որոշ մասնագիտությունների գծով դիմորդներ չեն ունեցել

19:13 24.07.2021

Բուհական ընդունելության քննությունների առաջին փուլի արդյունքներն արդեն ամփոփված են,մինչև հուլիսի 26-ը կշարունակվի  լրացուցիչ փուլի  ընդունելությունը, SHANTEWS.am-ի հետ զրույցում Գյումրիի երեք պետական  բուհերի ղեկավարները ներկայացրել են ընդունելության քննությունների հիմնական փուլի արդյունքները ։

«Ընդունված 318 դիմորդ ունենք, ովքեր հաղթահարել են մրցութային շեմը, ունեինք պետպատվերով 69 տեղ և ևս 6 արտոնություններով տեղեր, դիմորդների թիվը մոտ 390 էր, բայց 20%-ը միշտ շեմը չի հաղթահարում։  Ունենք նաև լրացուցիչ փուլով ընդունելություն, որը դեռ չենք ամփոփել, նախնական տվյալներով 15 հայտագրված դիմորդներ ունենք»,- ասել է ՇՊՀ ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանը։

«6 մասնագիտությունների գծով ենք ընդունելություն կատարել, 89 դիմորդ ենք ունեցել առաջին փուլում, հիմա ևս 5 դիմորդ հայտագրված են լրացուցիչ փուլում։ Արդյունքներից գոհ ենք․․․ 69 դիմորդ հաղթահարել է քննությունները, 45 պետվատվերի տեղ ենք ունեցել, 3-ը թափուր է մնացել»,- ասել է ՀԱՊՀ տնօրեն Աշոտ Պապոյանը։

«Այս տարի մենք ունեինք 119 դիմորդի տեղ։ Հետաքրքիր վերլուծություն ենք կատարել, օրինակ 2018 թվականին, եթե Շիրակի մարզի շրջանավարտների 2,2 %-ն  ենք ընդունել, ապա այս տարի մարզի 7,8%-ը։  Այս դինամիկան աճել է։  Ունենք 4 մասնագիտություն՝ 8 պետպատվերի տեղ։ 119 դիմորդից այս պահին 96-ն են հաղթահարել շեմը», -ասել է ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը։

Բուհերի ղեկավարները նաև նշել են, թե որ մասնագիտությունների գծով են ավելի շատ դիմորդներ ունեցել և որ մասնագիտություններում է  ամեն տարի պակասում դիմորդների թիվը։

«Մենք ամեն տարի աստիճանաբար հրաժարվում ենք այն մասնագիտություններից, որոնք պահանջված չեն։ Դասական պոլիտեխնիկական մասնագիտությունները, ցավոք սրտի, հիմա պահանջված չեն՝ մեքենաշինություն, շինարարություն, տեքստիլ տեխնոլոգիաներ։ Հիմա վերջնականապես բյուրեղացում գնաց դիմորդների՝ նոր տեխնոլոգիաների ոլորտ, համակարգչային գրաֆիկայի ոլորտ։ 4 մասնագիտություններով մենք կունենանք լիրաժեք խմբեր »-ասել է Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի տնօրենը։

Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանը մտահոգություն է հայտնել, որ բնագիտամաթեմատիկական ուղղությունների մասնագիտությունների գծով  լուրջ խնդիրների առջև է կանգնած կրթական համակարգը։

« Բնագիտամաթեմատիկական ուղղությունները մտահոգիչ են, մի քանի տարուց դպրոցներում բնագիտամաթեմատիկական ուղղությունների դասավանդման խնդիր կունենանք։ Վանաձորի պետհամալսարանում մաթեմատիկայի գծով 4 պետպատվերով տեղ էր տված, 4-ն էլ մնացել են թափուր։ ԵՊՀ-ում ֆիզիկայի ֆակուլտետում 65 թափուր տեղ կա, ևս 3-ը՝ պետպատվերով։ Անցյալ տարի ամբողջ Հանրապետությունում ֆիզիկայի ուսուցիչ դառնալու ցանկություն հայտնել էր 1 դիմորդ, դիմել էր ՇՊՀ, սպասում էինք, հետո պարզվեց, որ նա հաղթահարել է շեմն ու ընդունվել Խամփերյանցի անվան ռազմական ինստիտուտ։ Այսինքն՝ ոչ մեկս ոչ մի մասնագիտություն չենք ուզում փակել, ցավոք սրտի, էդ մասնագիտությունները փակվում են, որովհետև դիմորդներ չկան»,- ասել է Երվանդ Սերոբյանը։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP