ԳՁՕ-ն վնասակա՞ր է, թե՞ ոչ. Փոխադարձ մեղադրանքներ ու բանավեճ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 04 2025
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+13.09 oC

ԳՁՕ-ն վնասակա՞ր է, թե՞ ոչ. Փոխադարձ մեղադրանքներ ու բանավեճ

13:21 03.02.2018

«Անցած շաբաթ Ազգային ժողովում եղավ քննարկում՝ արդյո՞ք կարիք կա ընդունելու, որ մեզ մոտ ներկրվի (հեղ.- խոսքը ԳՁՕ-ի մասին է), դա վտանգավո՞ր է, թե ոչ: Օրինագիծ են պատրաստվում ընդունել այս հարցի հետ կապված։ Մտքեր արտահայտվեցին ինչպես դեմ, այնպես էլ կողմ: Ամբողջ աշխարհում գիտնականների մի մասը կողմ է, մի մասը դեմ է այդպիսի սննդամթերքին: Այսպիսի հետազոտության օրինակ բերվեց, որը ես ուզում եմ նշել: Այն արվել է Շվեդիայում և ԱՄՆ-ում։  Շվեդիայում, որտեղ արգելված է ԳՁՕ-ն, միայն 7% ալերգիկ հիվանդություններ կան, իսկ ԱՄՆ-ում՝ 70%»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը: 

SHANTNEWS.am-ն արդեն գրել է, որ նշված թեմային անդրադարձել է նաև սննդաբան Հասմիկ Աբովյանը:

Ի տարբերություն Աբովյանի՝ Չիլինգարյանը սպառողին խորհուրդ տվեց ուշադիր լինել մակնշումներին և հնարավորինս քիչ օգտագործել այն ապրանքատեսակները, որոնք ԳՁՕ են պարունակում։

«Մինչև կոնկրետ չիմանամ, որ մթերքն անվնաս է, ես չեմ օգտագործում, որովհետև խանութները հեղեղված են ինչպես օգտակար, այնպես էլ ոչ օգտակար մթերքներով»,-նշեց ՀԿ-ի նախագահը: 

Հարցին՝ Դուք խորհրդարանում դե՞մ, թե՞ կողմ արտահայտվեցիք, նա նշեց.

«Քանի որ ես համոզված չեմ, որ դա օգտակար է, թե վնասակար, ես դեմ եմ համատարած օգտագործմանը»:

Հասմիկ Աբովյան և Կարեն Չիլինգարյան բանախոսների ասուլիսը հարթ էր ընթանում մինչ այն պահը, երբ սննդաբանը անդրադարձավ այսօր շուկայում առկա նման սննդամթերքին:

«Դուք ուտու՞մ եք եգիպտացորեն»,- հետաքրքրվեց սննդաբանը լրագրողներից: Դրական պատասխանից հետո նշեց. «Ուրեմն դուք ուտում եք ԳՁՕ ամբողջ ձեր կյանքում»:  Նման պատասխանից հետո Չիլինգարյանը արձագանքեց. «Ամբողջ չի կարելի ասել»: Սննդաբանի արձագանքն ավելի սուր եղավ: Նա նկատեց՝ երբ ինքը մի բան ասում է, այն վերցնում է 100% վստահելի աղբյուրից: Դիմելով Չիլինգարյանին՝ սննդաբան Աբովյանն ասաց, որ ԱԺ-ում լսումներին մասնակցելուց հետո էլ չի իմացել, թե ինչ բան է ԳՁՕ-ն:

Սա դեռ ամենը չէ: Բանավեճն ամբողջությամբ ներկայացված է տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թեհրանն ակնկալում է, որ Վաշինգտոնի հետ խորհրդակցությունները երկար չեն տեւի

18:08 12.04.2025

Թեհրանն ակնկալում է, որ Վաշինգտոնի հետ խորհրդակցությունները երկար չեն տեւի

Իրանն ակնկալում է, որ Օմանում Թեհրանի և Վաշինգտոնի միջև խորհրդակցությունների ներկա փուլը երկար չի տևի։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Սա դեռ սկիզբն է, բնականաբար, այս փուլում կողմերը կփոխանակեն իրենց դիրքորոշումները հիմնական հարցերի շուրջ Օմանի միջնորդների միջոցով, ուստի, մենք չենք ակնկալում, որ այս փուլը երկար կտևի»,-ասել է […] ...

SHANTNEWS

18:00 12.04.2025

SHANTNEWS

Axios. Թրամփը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի հետ գործարք կնքելու համար

17:48 12.04.2025

Axios. Թրամփը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի հետ գործարք կնքելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է պատրաստ լինել զիջումների գնալ Իրանի հետ միջուկային համաձայնագիրն ապահովելու համար։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Եթե Մուսկատում (Օման) անուղղակի բանակցությունները դրական արդյունք ունենան, Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտքոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի ուղիղ երկխոսությունը կարող է տեղի ունենալ ավելի ուշ՝ ապրիլի 12-ին կամ ապրիլի […] ...

Ուկրաինայի փոխվարչապետը հաստատել է արքայազն Հարիի այցը Լվովի մարզ

17:38 12.04.2025

Ուկրաինայի փոխվարչապետը հաստատել է արքայազն Հարիի այցը Լվովի մարզ

Բրիտանիայի արքայազն Հարին այցելել է Ուկրաինայի արևմտյան Լվովի շրջանի հիվանդանոց։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն։ Նա իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է բրիտանացի արքայազնի ճամփորդության մի քանի լուսանկար: Արքայազն Հարիի՝ Ուկրաինա մեկնելու մասին պաշտոնական հայտարարություն չի եղել։ Այդ մասին այցից հետո հայտնել է Telegraph թերթը։ ...

ԿՈՆՄԵԲՈԼ-ի նախագահը առաջարկում է ԱԱ-2030-ն անցկացնել 64 հավաքականների մասնակցությամբ

17:28 12.04.2025

ԿՈՆՄԵԲՈԼ-ի նախագահը առաջարկում է ԱԱ-2030-ն անցկացնել 64 հավաքականների մասնակցությամբ

ԿՈՆՄԵԲՈԼ-ի նախագահ Ալեխանդրո Դոմինգեսն իր ղեկավարած կոնֆեդերացիայի համագումարի բացման խոսքում առաջարկել է ֆուտբոլի աշխարհի 2030 թվականի առաջնությունն անցկացնել 64 հավաքականների մասնակցությամբ։ Այս մասին հաղորդում է Marca-ն: «Մենք համոզված ենք, որ 100-ամյակի տոնակատարությունը եզակի է լինելու: Նման իրադարձությունները մեկ անգամ են լինում: Այդ նպատակով առաջարկում ենք ԱԱ-2030-ն անցկացնել 64 հավաքականների մասնակցությամբ` միաժամանակ երեք մայրցամաքներում, որպեսզի ոչ […] ...

Իրանը և ԱՄՆ-ը քննարկում են միջուկային սահմանափակումների դիմաց պատժամիջոցների չեղարկումը

17:23 12.04.2025

Իրանը և ԱՄՆ-ը քննարկում են միջուկային սահմանափակումների դիմաց պատժամիջոցների չեղարկումը

Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները քննարկում են Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների թուլացումը՝ Օմանի Մուսկատ քաղաքում անուղղակի բանակցությունների ընթացքում Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների խորհրդակցությունները նպատակ ունեն նվազեցնել տարածաշրջանում լարվածությունը, փոխանակել բանտարկյալներին և թուլացնել պատժամիջոցները՝ իրանական միջուկային ծրագրի «վերահսկողության» դիմաց։ Գործակալության աղբյուրը բանակցությունների […] ...

BACK_TO_TOP