19:28 22.07.2021
Գյումրիի թիվ 41 հիմնական դպրոցում այսօր բողոքի ակցիա են կազմակերպել ուսուցիչներն ու ծնողները: Բողոքում են Շիրակի մարզպետի հուլիսի 19-ին կայացրած որոշման դեմ, համաձայն որի՝ երկու ամիս առաջ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար անցկացված մրցույթի արդյունքները համարվել են անվավեր, և մրցույթով տնօրեն ընտրված Արմինե Գևորգյանն ազատվել է պաշտոնից: Վերջինիս էլ իր պաշտոնից ազատելու որոշումը, մարզպետարանում բացատրել են սրանով, որ մրցույթն անցկացվել է ընթացակարգային խախտումով և երկրորդ թեկնածուն, որը մրցույթում պարտվել է 3:5 ձայների հարաբերակցությամբ, բողոքարկել է մրցույթի արդյունքները: Տնօրենի մրցույթն անցկացվել է ապրիլի 13-ին, իսկ ըստ աշխատանքային օրերի հաշվարկի, պետք է անցկացվեր ապրիլի 14-ին:
«Մարզպետարանի կայքում հայտնվեց մայիսի 14-ի որոշումն այն մասին, որ Շիրակի մարզպետը փաթեթ է կազմում, որ ընթացակարգային խախտումը իբր թե քննվի ԿԳՄՍ-ում: Իսկ մայիսի 17-ին Շիրակի մարզպետն ինձ հետ աշխատանքային պայմանագիր է կնքել: Ստացվում է, որ մարզպետը՝ շրջանցելով նախարարության որոշումը, կնքել է աշխատանքային պայմանագիր: Հոգու խորքում նա, իհարկե, գիտեր, որ իմ լիցենզիայի ժամկետը լրանում է մայիսի 25-ին և շատ բարեկիրթ է գտնվել, որ ես աշխատեմ մի երկու ամիս և շատ պատահական դուռը ծեծեն և բերեն իմ որոշումը: Սա վաղօրոք պլանավորած ինչ-որ բան է: Իհարկե, ես կվիճարկեմ դատարանում, իհարկե լիքը խախտված կետեր կան»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի թիվ 41 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Արմինե Գևորգյանը:
Դպրոցի կառավարման խորհրդի նախագահը նշել է, որ մրցույթի ընթացակարգը լիովին համաձայնեցված է եղել ԿԳՄՍ նախարարության հետ և ոչ մի խախտում չի արձանագրվել: Հաղթող ճանաչված թեկնածուի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր: Նոր տնօրենի երկու ամիս աշխատելուց հետո միայն բարձրաձայնում են ընթացակարգային խախտման մասին:
Այսօր, ըստ արդեն նախկին տնօրենի, դպրոցում պետք է ընդունման հանձնման գործընթաց տեղի ունենար: Ընդունում-հանձնում, սակայն, այսօր տեղի չի ունեցել: Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պատասխանատուները տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հետ այսօր դպրոց չեն եկել:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
00:00 30.04.2025
PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաԵվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...
23:58 29.04.2025
Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունումԿաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...
23:57 29.04.2025
Հաջողության պատմություն՝ Նոր ԿյանքիցԱշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 29.04.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահինԱպրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...
23:53 29.04.2025
Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբՊարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...
23:49 29.04.2025
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դինԱպրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...