Քննարկվել են գիտության ոլորտի խնդիրները և լուծման ճանապարհները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+12.09 oC

Քննարկվել են գիտության ոլորտի խնդիրները և լուծման ճանապարհները

13:03 22.07.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը Բյուրականի աստղադիտարանում գիտական համայնքի հետ քննարկել է ոլորտի խնդիրներին և զարգացման հնարավորություններին վերաբերող հարցեր, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ գիտության և կրթության ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ/ANSEF) գիտնականների, Հայ օգնության ֆոնդի, երիտասարդ աստղագետների հանդիպման նպատակը քննարկումների ու մտագրոհների միջոցով գիտությանն ու մասնավորապես ԳԿՀԱՀ-ի շրջանակում դրամաշնորհ ստացած գիտնականներին վերաբերող խնդիրների բարձրաձայնումը և դրանք ոլորտի ներկայացուցիչների, գիտության քաղաքականությունն առաջ տանողների հետ քննարկելն էր:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, շնորհակալություն հայտնելով ՀՕՖ-ին սեմինար-խորհրդակցության կազմակերպման համար, շեշտել է պարբերաբար նման հանդիպումներ անցկացնելու և այդպիսով ոլորտի բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքներն առավել նպատակային ու արդյունավետ դարձնելու կարևորությունը: Կարեն Թռչունյանի խոսքերով՝ բոլոր ծրագրերի հիմքում պետք է լինեն հենց ոլորտի ներկայացուցիչների առաջարկությունները և նկատառումները:

ՀՕՖ-ի Գիտական և կրթական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը, ընդգծելով ԳԿՀԱՀ-ի երկարամյա դերը հայաստանցի գիտնականներին աջակցելու ու ոլորտում նրանց կայացման գործում, խոսել է կատարած և առաջիկա անելիքների, համագործակցության նոր ուղիների մասին. «2001-ին՝ ԳԿՀԱՀ-ի ստեղծման ժամանակ, խնդիրներն այլ էին. մենք փորձում էինք կասեցնել գիտական մտքի արտահոսքը, աջակցել գիտահետազոտական ինստիտուտներին, քանի որ շատերը նույնիսկ համակարգիչ չունեին: Մինչ օրս ԳԿՀԱՀ հետազոտական խմբին ներկայացվել է շուրջ 3100 գիտական աշխատանք, դրամաշնորհ է ստացել ավելի քան 500 գիտական խումբ, որոնցում ընդգրկված են մոտ 2000 գիտնականներ, իսկ դրամաշնորհային ընդհանուր գումարը կազմել է 2 մլն 700 հազար դոլար»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն առկա համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու պատրաստակամություն է հայտնել՝ ընդգծելով, որ կձեռնարկվեն անհրաժեշտ քայլերը պետական կառավարման համակարգին առնչվող հարցերին արդյունավետ լուծումներ տալու համար:

ՀՀ ԳԱԱ նորանշանակ քարտուղար, ԳԿՀԱՀ դրամաշնորհառու Արթուր Իշխանյանն ընդգծել է ԳԿՀԱՀ-ի առանձնահատկությունը Հայաստան-Սփյուռք համատեքստում, խոսել գիտության հանրայնացման կարևորության մասին՝ հասարակության շրջանում դիսկուրսի փոփոխություն մտցնելու առումով, իսկ ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը զեկույց է ունեցել «Աստղագիտությունը միջճյուղային և բազմաճյուղային գիտությունների քառուղիներում» խորագրով և ներկայացրել աստղագիտության զարգացման ներկայիս միտումները: Քննարկվել են նաև դպրոցներում գիտության դերի բարձրացման ներկայիս հնարավորությունները և հեռանկարները:

Հանդիպման մասնակիցներն այցելել են նաև Վ. Համբարձումյանի տուն-թանգարան, ծանոթացել Շմիդտի համակարգի 1 մ հայելու տրամագծով ու 2.6 մ հայելու տրամագծով աստղադիտակների հնարավորություններին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

00:00 30.04.2025

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

23:58 29.04.2025

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

23:57 29.04.2025

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

Աշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

23:56 29.04.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

23:53 29.04.2025

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

Պարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

23:49 29.04.2025

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

Ապրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...

BACK_TO_TOP