Ռուսաստանն Ուկրաինայի դեմ բողոք է ներկայացրել ՄԻԵԴ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Ռուսաստանն Ուկրաինայի դեմ բողոք է ներկայացրել ՄԻԵԴ

13:12 22.07.2021

Ռուսաստանը միջպետական բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 33-րդ հոդվածի հիման վրա: Газета պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է ՌԴ գլխավոր դատախազության կայքում: Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինայի իշխանություններին մեղադրում է 2014 թ. Կիևի Անկախության հրապարակում և Օդեսայի արհմիությունների տանը, ինչպես նաև Դոնբասում քաղաքացիական անձանց մահվան, ապօրինի ազատազրկման և մարդկանց նկատմամբ դաժան վերաբերմունքի համար:

Բացի դրանից՝ բողոքը վերաբերում է «խոսքի ազատությունը ճնշելու և այլախոհներին հետապնդելու գործելակերպին, որը դրսևորվել է լրատվամիջոցների աշխատանքի արգելքով», կայքերի աշխատանքի արգելքով, լրագրողների, քաղաքական գործիչների և շարքային քաղաքացիների հետապնդումներով:

Դիմումում խոսվում է նաև ռուսախոս բնակչության, ռուսական ընկերությունների և ձեռնարկատերերի նկատմամբ խտրականության, Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական, հյուպատոսական և այլ ներկայացուցչությունների վրա հարձակումների մասին:

Մոսկվան նաև անօրինական է համարում Ուկրաինայի հարավ-արևելքի որոշ տարածքների կենտրոնական իշխանությունների մարմինների ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկելը, Հյուսիսային Ղրիմի ջրանցքի արգելափակումը, որը Ղրիմի թերակղզու բնակիչների քաղցրահամ ջրի հիմնական աղբյուրն է հանդիսանում:

Բողոքի մի առանձին կետ վերաբերում է 2014 թվականի հուլիսի 17-ին Մալայզիական ավիաուղիների MH17 չվերթի ինքնաթիռի կործանմանը:

«Դիմումը նպատակ ունի Եվրոպական դատարանի և ամբողջ համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել ուկրաինական իշխանությունների կողմից մարդու իրավունքների կոպիտ և համակարգված խախտումների վրա, արձանագրել միջազգային իրավունքի ոլորտում կատարված հանցավոր արարքների բազմաթիվ փաստեր, ուկրաինական իշխանություններին ստիպել դադարեցնել դրանց իրականացումը, պատշաճ հետաքննություն անցկացնել և անմիջապես մեղավորներին պատասխանատվության ենթարկել, վերականգնել խաղաղությունն ու ներդաշնակությունը Ուկրաինայի տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

00:00 25.11.2024

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

Ինդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

23:55 24.11.2024

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

Նոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

23:50 24.11.2024

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Ռումինիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ, վարչապետ Մարսել Չոլակուն կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների 25%-ը։ Երկրորդ արդյունքը ցույց է տվել Ելենա Լասկոնին՝ «Ռումինիայի փրկության միություն» աջ կենտրոնամետ կուսակցությունից, որը ստացել է ձայների 18,1%-ը։ Էքզիթ փոլի այս տվյալները հրապարակվել են ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո՝ ժամը 23:00-ին, Քաղաքային և տարածաշրջանային սոցիոլոգիայի կենտրոնի կողմից: Ընտրություններին […] ...

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

23:40 24.11.2024

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

ԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը մտադիր են դեկտեմբերին Թայվանում ռազմական ճգնաժամի դեպքում մշակել համատեղ գործողությունների առաջին պլանը, որը կներառի, մասնավորապես, ամերիկյան հրթիռային ուժերի տեղակայումը հարակից Ֆիլիպիններում և ճապոնական կղզիների հարավ-արևմուտքում: Այնտեղ կտեղակայվեն հատուկ հենակետեր, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը ընդգծում է, որ Թայվանի ճգնաժամի դեպքում այդ ամբողջ հսկայական տարածքը վերածվելու է պատերազմի […] ...

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

23:20 24.11.2024

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

Թբիլիսիում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ցուցարարների ավտոշարասյանը խորհրդարանի շենք հասնել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը հանրահավաքի վայրից։ Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդարանի մոտ նախատեսվող բողոքի ակցիայի անվտանգության միջոցառումներից ելնելով։ Մինչդեռ իրավապահները խնդիր չունեն թույլ տալ ոտքով մարդկանց մոտենալ խորհրդարանին։ Ընտրությունների արդյունքների դեմ Թբիլիսիում հանրահավաքը սկսվել է նոյեմբերի 24-ի երեկոյան։ […] ...

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

23:00 24.11.2024

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

Falcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը: «Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ […] ...

BACK_TO_TOP