Իլոն Մասկը հնարավոր է համարել Tesla էլեկտրական մեքենաների վաճառքը բիթքոիններով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Իլոն Մասկը հնարավոր է համարել Tesla էլեկտրական մեքենաների վաճառքը բիթքոիններով

11:53 22.07.2021

Ամերիկյան էլեկտրական մեքենաների արտադրող Tesla- ի ղեկավար Իլոն Մասկը հնարավոր է համարել, որ ընկերությունը կրկին ավտոմեքենաները վաճառի բիթքոինով, հայտնում է Reuters- ը:

Ելույթ ունենալով B-Word համաժողովում՝ Մասկն ընդգծել է, որ վերականգնվող էներգիայի աղբյուրները գնալով ավելի շատ են օգտագործվում բիթքոինի արդյունահանման ոլորտում: Նա հույս ունի, որ ծպտյալ արժույթի արդյունահանումը առնվազն 50 տոկոսով հիմնված է կանաչ էներգիայի վրա:

«Եթե դա ճիշտ է, ապա Tesla- ն, ամենայն հավանականությամբ, նորից բիթքոին կընդունի»,- ասել է ձեռնարկատերը:

Դեռ 2021 թվականի սկզբին Tesla-ն հայտարարել էր բիթքոինի մեջ 1,5 միլիարդ դոլար ներդրման մասին: Այն ժամանակ ընկերությունը հայտարարել էր, որ սկսում է ընդունել ծպտյալ արժույթը որպես վճարման միջոց: Սակայն արդեն  մայիսին Մասկը հայտարարել է, որ Tesla-ն դադարեցնում է բիթքոինների ընդունումը դրա արդյունահանման ոչ էկոլոգիապես մաքուր մեթոդների պատճառով:

Հունիսի կեսերին Մասկը նշել էր  Tesla մակնիշի մեքենաների բիթքոինով վաճառքի պայմանը: Այդ ժամանակ նա նույնպիսի պահանջ էր ներկայացրել՝ հայտարարելով, որ ծպտյալ արժույթը պետք է դառնա էկոլոգիապես ավելի մաքուր:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիբանանում խորհրդարանի նախագահը կոչ է արել ամրապնդել պետականությունը

21:44 27.11.2024

Լիբանանում խորհրդարանի նախագահը կոչ է արել ամրապնդել պետականությունը

Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրին հայտարարել է երկրի միասնության ապահովման անհրաժեշտության մասին՝ ապագայում հակամարտություններից խուսափելու համար, չորեքշաբթի հաղորդում է լիբանանյան LBC հեռուստառադիոալիքը։ «Այժմ անհրաժեշտ է պահպանել Լիբանանի միասնությունը, որպեսզի երկիրը կարողանա ավելի հեշտությամբ հաղթահարել այս ցնցման հետևանքները (Իսրայելի հետ հակամարտությունը) և ապագայում Լիբանանը պաշտպանել սպառնալիքներից»,-ասել է Բերրին։ Նրա խոսքով՝ դրան, մասնավորապես, պետք է նպաստի այնպիսի […] ...

Ամփոփվել է Հայաստանի արոտավայրերի և խոտհարքների բարելավմանն ուղղված «ԷԿՈսերվ Հայաստան» ծրագիրը

21:36 27.11.2024

Ամփոփվել է Հայաստանի արոտավայրերի և խոտհարքների բարելավմանն ուղղված «ԷԿՈսերվ Հայաստան» ծրագիրը

Միջոցառումն իրականացվել է «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ԷԿՈսերվ) տարածաշրջանային ծրագրի շրջանակում: Ծրագիրն աջակցում է Հայաստանի կառավարությանը բարելավել արոտավայրերի և խոտհարքների կայուն և կենսաբազմազանության տեսանկյունից բարենպաստ օգտագործման պայմանները՝ հաշվի առնելով գյուղական բնակչության էներգետիկ անվտանգությունը: Միջոցառմանը ներկայացվելու էին ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացված գործողությունների արդյունքներն ու ձեռքբերումները: Միջոցառման […] ...

Կամակատարն իրենք են իրենց մարիազախարովաներով. Արամ Սարգսյանը` ՌԴ հետախուզության հայտարարության մասին

21:28 27.11.2024

Կամակատարն իրենք են իրենց մարիազախարովաներով. Արամ Սարգսյանը` ՌԴ հետախուզության հայտարարության մասին

Իշխանությունը կարծես հակված է խորհրդարանում ընդունել «Եվրաքվե»-ի նախաձեռնությունը և նոր թափ հաղորդել Հայաստանի՝ եվրաինտեգրման գործընթացին: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնարկեց իր վերջին հարցազրույցի ժամանակ: Այս ամենի ֆոնին այսօր հաղորդագրություն տարածեց նաև ՌԴ ԱԴԾ-ն՝ նշելով. «Ամերիկացիները մտածում են՝ ինչպես թույլ չտալ Երևանին հեռանալ, այսպես կոչված, ժողովրդավարական ճանապարհից, նրանք ելքը տեսնում են Հայաստանում գործող իշխանության «ոչ […] ...

Տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի քննարկման նպատակով այցելել ենք  Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն․ քաղաքապետ

21:20 27.11.2024

Տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի քննարկման նպատակով այցելել ենք Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն․ քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Երևանցիների համար տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի քննարկման նպատակով այցելել ենք Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն։ Այս կառույցը շուրջօրյա վերահսկում է քաղաքը՝ տեսախցիկներով և լուսացույցներով, ինչպես նաև մատուցում է 52 ծառայություն՝ ավտոկայանատեղիների կառավարումից մինչև անվտանգության ապահովում։ Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է աջակցել նմանատիպ կենտրոնի ստեղծմանը […] ...

ՊՍԺ-ը ՉԼ հիմնական փուլում չի կարողանա հայտնվել թոփ-8-ում․ Opta

21:12 27.11.2024

ՊՍԺ-ը ՉԼ հիմնական փուլում չի կարողանա հայտնվել թոփ-8-ում․ Opta

Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը» Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի արդյունքներով չի կարողանա դուրս գալ 1/8 եզրափակիչ, եզրակացրել է Opta վիճակագրական պորտալը։ Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ի՝ լավագույն ութնյակում հայտնվելու շանսերը զրոյական են, իսկ փլեյ-օֆֆ փուլ դուրս գալը՝ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցնելը, կազմում է 55%: Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 5-րդ տուրի խաղում ՊՍԺ-ն նվազագույն հաշվով պարտվել էր Մյունխենի «Բավարիային»: […] ...

Իրանը մտադիր է ուրանի հարստացման համար մի քանի հազար ցենտրիֆուգ գործարկել

21:04 27.11.2024

Իրանը մտադիր է ուրանի հարստացման համար մի քանի հազար ցենտրիֆուգ գործարկել

Իրանը պատրաստ է գործարկել հայրենական արտադրության մի քանի հազար նոր առաջադեմ ցենտրիֆուգներ՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի վերջին որոշման, իր իսպանացի գործընկեր Խոսե Մանուել Ալբարեսին ասել է արտգործնախարար Աբաս Արաղչին։ Այս մասին հայտնում է իրանական Press TV հեռուստաալիքը։ Ըստ Արաղչիի, խոսքը վերաբերում է «հակաիրանական» բանաձևին, որն առաջարկվել է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի կողմից՝ ԱՄՆ-ի աջակցությամբ։ […] ...

BACK_TO_TOP