Երասխ համայնքի ղեկավարը բեկորային վնասվածք է ստացել. հարուցվել է քրեական գործ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 03 2025
  • $
    391.74
  • RUBLE
    4.57
  • 426.88
WEATHER
+13.09 oC

Երասխ համայնքի ղեկավարը բեկորային վնասվածք է ստացել. հարուցվել է քրեական գործ

12:22 20.07.2021

Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Ռաֆիկ Օղիկյանի՝ բեկորային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու հատկանիշներով:

2021թ. հուլիսի 19-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Արարատի մարզի Երասխ գյուղի վարչական շրջանի ղեկավար Ռադիկ Ռաֆիկ  Օղիկյանը, գտնվելով ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, հակառակորդի հետ փոխհրաձգության ընթացքում ստացել է բեկորային վնասվածք՝ աջ բազկի շրջանում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իջևան համայնքի Աճարկուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:51 17.03.2025

Իջևան համայնքի Աճարկուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մարտի 18-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Աճարկուտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Ժնևում ներկայացվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դրական փորձը

10:42 17.03.2025

Ժնևում ներկայացվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դրական փորձը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը Ժնևում մարտի 11-ին և 12-ին մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) ամենամյա նիստի շրջանակներում անցկացված Գլխավոր վեհաժողովին, ինչպես նաև միջազգային համաժողովին՝ նվիրված կանանց և աղջիկների իրավունքներին ու գենդերային հավասարության խթանմանը։ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում գլոբալ դաշինքի անդամ՝ մարդու իրավունքների ազգային հաստատությունները փորձի փոխանակման քննարկումներ են […] ...

Թրամփը հայտարարել է, որ մարտի 18-ին կխոսի Ռուսաստանի նախագահի հետ

10:31 17.03.2025

Թրամփը հայտարարել է, որ մարտի 18-ին կխոսի Ռուսաստանի նախագահի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է երեքշաբթի՝ մարտի 18-ին հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Հնարավոր է՝ ես խոսեմ նախագահ Պուտինի հետ երեքշաբթի օրը», – ասել է Թրամփը լրագրողներին Սպիտակ տան մամուլի հրապարակում։ Նա ընդգծել է, որ մտադիր է Ռուսաստանի ղեկավարի հետ քննարկել տարածքների հարցը։ «Կարծում եմ՝ մենք կխոսենք տարածքների մասին։ […] ...

Տարադրամի փոխարժեքները մարտի 17-ին

10:19 17.03.2025

Տարադրամի փոխարժեքները մարտի 17-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 394 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 423 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 428 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․63 դրամ: ...

Չարենցի փողոցի թիվ 22 շենքի մոտակա ձորում տղամարդու դի է հայտնաբերվել

10:14 17.03.2025

Չարենցի փողոցի թիվ 22 շենքի մոտակա ձորում տղամարդու դի է հայտնաբերվել

Մարտի 16-ին, ժամը 17։45-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 22 շենքի մոտակա ձորում տղամարդու դի է հայտնաբերվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ձորից (մոտ 150 մետր) դուրս […] ...

ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել հութիների կողմից գրավված Galaxy Leader նավի վրա

10:00 17.03.2025

ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել հութիների կողմից գրավված Galaxy Leader նավի վրա

ԱՄՆ զինուժը հարվածներ է հասցրել իսրայելական Galaxy Leader նավի վրա, որը գրավել էր Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» (Հութի) շարժումը 2023 թվականի նոյեմբերին։ Այս մասին հայտնում է ապստամբների կողմից վերահսկվող Al Masirah հեռուստաալիքը։ «Ամերիկյան թշնամին երկու հարված է հասցրել կալանավորված իսրայելական Galaxy Leader նավի նավապետի խցիկին»,- պնդում են հեռուստաալիքի աղբյուրները։ 2023 թվականի նոյեմբերի 19-ին Գազայի հատվածում […] ...

BACK_TO_TOP