Երասխի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր․ ՊՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 03 2025
  • $
    391.74
  • RUBLE
    4.57
  • 426.88
WEATHER
+21.09 oC

Երասխի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր․ ՊՆ

00:17 20.07.2021

Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Իրադրությունը, ժամը 23:00-ի դրությամբ, շարունակում է լարված մնալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին նախազգուշացնում է, որ սահմանային ցանկացած սադրանք արժանանալու է կոշտ արձագանքի, և իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- ասված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանի ՊՆ-ի կեղծ հաղորդագրությունների նպատակն Ալիևի հայտարարությունն արդարացնելն է. Ալեն Սիմոնյան

14:41 17.03.2025

Ադրբեջանի ՊՆ-ի կեղծ հաղորդագրությունների նպատակն Ալիևի հայտարարությունն արդարացնելն է. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձավ ադրբեջանական կողմի ապատեղեկատվության տարածմանը, թե հայկական զինված ուժերը իբր մարտի 16-ին կրակել են սահմանի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե արդյոք ադրբեջանական կողմից նման ապատեղեկատվության տարածումը չի վկայում խաղաղության գործընթացի ձախողման մասին, Սիմոնյանը պատասխանեց. «Չէ, կարծում եմ, որ չհաջողության մասին […] ...

ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավարը կարծում է, որ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցն արդյունավետ կլինի

14:37 17.03.2025

ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավարը կարծում է, որ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցն արդյունավետ կլինի

ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը կարծում է, որ ամերիկացի և ռուս առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի զրույցը արդյունավետ կլինի։ «Վստահ եմ, որ համապատասխան պահին նախագահ Թրամփը շատ արդյունավետ զրույց կունենա Պուտինի հետ, ինչը կվերահաստատի նրա (Սպիտակ տան ղեկավարի) անդրդվելի հավատարմությունը խաղաղությանը», – ասել է Գաբարդը։ Նա նշել է, որ Թրամփը «շատ սթափ է […] ...

Կրեմլը հաստատել է Պուտինի ու Թրամփի՝ սպասվող հեռախոսազրույցը

14:26 17.03.2025

Կրեմլը հաստատել է Պուտինի ու Թրամփի՝ սպասվող հեռախոսազրույցը

Երեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած՝ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ զրույցն իսկապես պատրաստվում է, ճեպազրույցում հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։ «Այո, դա իսկապես այդպես է։ Նման հեռախոսազրույց պատրաստվում է երեքշաբթի», – ասել է նա։ ...

Մատվիենկոն Ալիևին է փոխանցել Պուտինի ողջույնները

14:21 17.03.2025

Մատվիենկոն Ալիևին է փոխանցել Պուտինի ողջույնները

Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնները։ «Ես Վլադիմիր Վլադիմիրովիչի ողջույնները փոխանցեցի հարգարժան Իլհամ Հեյդարովիչին»,- ասել է Մատվիենկոն Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սագիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։ Մատվիենկոն Ալիևի հետ իր հանդիպումը բովանդակալից է անվանել։ ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:15 17.03.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Մարտի 18-ին հատկապես ցերեկային ժամերին Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ, մնացած շրջաններում 15-20մ/վրկ արագությամբ։ Երևանում մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-22-ին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարզերում մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի […] ...

«Հաղթանակ» զբոսայգին կարդիականացվի

14:09 17.03.2025

«Հաղթանակ» զբոսայգին կարդիականացվի

«Հաղթանակ» զբոսայգին կարդիականացվի: Արդեն իսկ մեկնարկել է գույքագրումը: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստի ընթացքում հանձնարարել է հայեցակարգը մշակել նորարարական լուծումների համատեքստում: ...

BACK_TO_TOP