17:57 19.07.2021
Այսօր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր բեմում ազդարարվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հանրապետական փուլի մեկնարկը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ հուլիսի 19-31-ը կիրականացվի «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը։ Այն նախատեսված է հանրապետության ավագ դպրոցների ու միջին մասնագիտական հաստատությունների աշակերտների համար և միտված է ամրապնդելու դպրոց-թատրոն կապը։ Այս անգամ ծրագրի առանցքում դերասանի վարպետության դասընթացն է։
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը ողջունել է ծրագրի մասնակից աշակերտներին և ներկայացրել նախագծի նպատակն ու ընթացքը: Խոսելով ծրագրի անցած ուղու մասին՝ Վարդան Մկրտչյանը տեղեկացրել է, որ երեք տարիների ընթացքում «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրը մեծ ճանապարհ է անցել՝ լինելով Հայաստանի բոլոր այն քաղաքներում, որտեղ կա պետական թատրոն:
«Հատկանշական է, որ թատրոնը դարձել է տվյալ քաղաքը լուսաբանող, քաղաքի վրա նոր լույս սփռող կարևոր մի օղակ: Այսօր ծրագիրն արդեն ճյուղավորվում է, և առաջին ճյուղը, բնականաբար, պետք է լիներ դերասանի վարպետությունը»,- նշել է թատրոնի տնօրենը և շնորհակալություն հայտնել ծրագրում ներգրավված այն դերասան-գործընկերներին, որոնք պատրաստակամություն են հայտնել աշխատելու աշակերտների հետ՝ արդյունքում ստեղծելով համատեղ ներկայացումներ:
Վարդան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել նաև ԿԳՄՍ նախարարությանը՝ «Դասարան+Դասական» կրթամշակութային ծրագրին հետևողական աջակցելու համար, և շեշտել, որ այդպիսով կարևորվում են ոչ միայն առանձին վերցրած մշակույթի և կրթության ոլորտները, այլև ծրագրում ներառված այդ երկու բաղադրիչների մեկտեղումը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ողջունել է աշակերտներին և շնորհավորել ծրագրին մասնակցելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրը պետական աջակցությամբ իրականացվող ամենահետաքրքիր, գրավիչ, օգտակար ծրագրերից է, որի ընթացքում աշակերտները հնարավորություն ունեն աշխատելու և շփվելու իրենց վաստակով, մասնագիտական նկարագրով առանձնացող արվեստագետների հետ և ստանալու բանալիներ, որոնցով ընկալվելու է այն բարդ ոլորտը, որը կոչվում է թատրոն:
«Մենք չենք ակնկալում, որ դուք բոլորդ դառնաք ռեժիսորներ և դերասաններ: Մեր նպատակն է ձևավորել և վերափոխել թատրոնի հանդեպ ձեր ընկալումները, որովհետև թատրոնը հսկայական գիտություն է, բարդագույն մասնագիտություն: Թատրոնն արդյունաբերություն է, և հենց դրա համար մենք ուզում ենք, որ դուք մուտք գործեք կուլիսներ, թատերական արտադրամասեր, հարդարանքի սենյակներ և տեսնեք, թե ինչպիսի մեծ գործարան է աշխատում մեկ ներկայացում պատրաստելու համար: Ես չգիտեմ, թե ի վերջո դուք ինչ մասնագիտություն եք ընտրելու, բայց կարծում եմ, որ բեմի վարպետները փորձելու են ձեզ տալ ամենակարևորը՝ հետաքրքիր լինելու արվեստը, որը բոլոր մասնագիտություններում հաջողության գրավականն է»,- եզրափակել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Այնուհետև ծրագրի մենթորները՝ ՀՀ վաստակավոր արտիստներ Նելլի Խերանյանը, Արթուր Կարապետյանը, Դավիթ Հակոբյանը, ռեժիսոր, դերասան Լիլի Էլբակյանը, դերասան, պարող Ստեփան Ղամբարյանը ողջունել են աշակերտներին, ծանոթացրել ծրագրի մանրամասներին և առաջիկա անելիքներին:
Նշենք, որ երկշաբաթյա ծրագրի ընթացքում աշակերտները կաշխատեն խմբերով՝ իրենց մենթորների ղեկավարությամբ, կունենան բեմական խոսքի և դերասանի վարպետության դասեր։ Հուլիսի 31-ին որպես ծրագրի եզրափակում խմբերը հանդիսատեսին կներկայացնեն նախագծի ընթացքում ստեղծված ներկայացումները։
Հիշեցնենք, որ «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի առաջին փուլն իրականացվել է 2019 թվականին։ Համավարակի ժամանակ ծրագիրն ունեցել է երկու առցանց փուլ։
16:44 28.04.2025
Անչելոտին ամենայն հավանականությամբ կգլխավորի Բրազիլիայի հավաքականըՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ամենայն հավանականությամբ, շուտով աշխատանքի կանցնի Բրազիլիայի ազգային հավաքականում, գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Իտալացուն այժմ մեկ քայլ է բաժանում հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց։ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) ներկայացուցիչների ու Անչելոտիի միջև բանակցությունները հաջող են ընթանում։ CBF-ում վստահ են, որ առաջիկա օրերին վերջնական համաձայնության կհասնեն իտալացու հետ։ Անչելոտին մինչև […] ...
16:34 28.04.2025
«Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են օտարերկրացի հետախուզվողներիՀամայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 25-ին` գիշերվա ժամը 1-ին, Դոհա-Երևան չվերթի ժամանումից հետո, բաժին է բերվել և ձերբակալվել օտարերկրյա 28-ամյա քաղաքացի, որը 2022 թվականից Ուզբեկստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Ոստիկանները նաև ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ նույն օրը Ուզբեկստանի իրավապահների կողմից հետախուզվող 50-ամյա […] ...
16:25 28.04.2025
Դեսպան Վահագն Աֆյանն իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի նախագահինՀՀ դեսպան Վահագն Աֆյանն (նստավայրը՝ Նյու Դելի) իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նախագահ Մոհամմեդ Շահաբուդդինին։ Ինչպես տեղեկացնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից, Բանգլադեշում ՀՀ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր ներդնել երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության ակտիվացման գործում, ում հաջողություններ է մաղթել Բանգլադեշի նախագահը։ Մինչ այդ դեսպան Վ. Աֆյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Բանգլադեշի […] ...
16:16 28.04.2025
«Բարսելոնան» ջախջախել է «Չելսիին» և դուրս եկել եզրափակիչ. Կանանց Չեմպիոնների լիգաԿանանց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ երկրորդ խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթել է Լոնդոնի «Չելսիին»։ Երկու խաղի արդյունքներով «Բարսելոնան» 8:2 հաշվով առավելության է հասել և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի «Արսենալ»-«Լիոն» զույգի հաղթողի հետ։ Կանանց Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին՝ Լիսաբոնում: ...
16:09 28.04.2025
Երևանում տղամարդը 5-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկելԱյսօր՝ ապրիլի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Գուսան Շերամի 105 շենքի 5-րդ հարկի բնակիչը, ըստ նախնական տեղեկությունների, անզգուշաբար պատուհանից վայր է ընկել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նրան ընկած հայտնաբերել են հարևանները, ովքեր ահազանգել են շտապօգնություն, և ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տուժածին տեղափոխել է […] ...
16:00 28.04.2025
Reuters. Կոնկլավը կհանդիպի մայիսի 7-ին՝ ընտրելու նոր պապինՎատիկանում Հռոմի նոր պապի ընտրության համար կոնկլավը կհանդիպի մայիսի 7-ին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը ՝ հղում անելով իր աղբյուրին։ Նրա խոսքով՝ ամսաթիվը որոշվել է կարդինալների փակ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունից հետո։ Ավելի ուշ Վատիկանը հաստատել է այս տեղեկությունը։ ...