ԱՀԿ-ն կոչ է անում կորոնավիրուսային սահմանափակումները արագ չվերացնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+9.09 oC

ԱՀԿ-ն կոչ է անում կորոնավիրուսային սահմանափակումները արագ չվերացնել

14:07 19.07.2021

Համավարակը դեռ չի ավարտվել. անցյալ ամառվա սխալները՝ կորոնավիրուսի սահմանափակումների արագ վերացման հետ կապված, չեն կարող կրկնվել: Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի մեկնաբանություններում, որոնք տրամադրել է ТАСС-ը:

«Թեպետ ամառը եկել է, համավարակն ավարտված չէ: Համավարակային իրավիճակից հոգնածությունը վնաս է հասցրել մեր հավաքական հոգեկան առողջությանը, և բնական է, որ մարդիկ ցանկանում են հանգստանալ բոլորի համար այդքան ծանր ժամանակաշրջանից հետո: Անցյալ ամառ արդեն մենք այդ վիճակում հայտնվել ենք: Երբ սահմանափակումները շատ արագ վերացվեցին, մենք տարածաշրջանում բախվեցինք նոր դեպքերի և մահերի աղետալի աճի, ինչը մեզ ստիպեց վերադառնալ լոքդաուններին»,- ասել է նա:

«Անցել է մեկ տարի, որի ընթացքում մեր առողջապահական համակարգերը, կրթությունը, տնային տնտեսությունները, տնտեսությունը, ֆիզիկական և հոգեկան առողջությունը դիմագրավել են հսկայական բեռի, և այսօր մենք չենք կարող թույլ տալ նույն սխալը»,- ընդգծել է Կլյուգեն:

Եվրոպայում պատվաստումները բուռն ընթացքի մեջ են, հասարակության նախազգուշական միջոցները թուլացել են, բայց տարածաշրջանի բնակչության մեծ մասը մնում է չպատվաստված, ինչը հանգեցնում է վիրուսի ավելի հեշտությամբ փոխանցվող տարբերակների տարածմանը: «Այնտեղ, որտեղ պատվաստումների մակարդակը ցածր է, հատկապես ամենախոցելի բնակչության շրջանում, արդյունքը հոսպիտալացումների ավելացումն է, առողջապահական համակարգի գերբեռնվածությունը և կորցրած կյանքերը»,- ասել է ԱՀԿ ներկայացուցիչը:

Անդրադառնալով պատվաստումների տեմպերին՝ նա նշել է, որ եվրոպական տարածաշրջանի բնակչության մեկ երրորդից պակասն է, որտեղ ԱՀԿ-ն ընդգրկում է Ռուսաստանը, ամբողջովին պատվաստված կորոնավիրուսի դեմ:

«Ներկայումս Եվրոպական տարածաշրջանում բնակչության 41%-ը ստացել է պատվաստանյութի մեկ դեղաչափ և 29%-ն ամբողջությամբ պատվաստված է: Տվյալները հստակ ցույց են տալիս, որ համավարակն ավարտված չէ: Դա վերաբերում է նույնիսկ այն երկրներին, որոնք պատվաստումների բարձր մակարդակ են ունեցել: Մեր ամենամեծ խնդիրները շարունակում են մնալ տարածաշրջանում պատվաստումներին հասնելու անհավասարությունը»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է սպորտային և մշակութային միջոցառումներին, ապա, Կլյուգեի խոսքերով, կարևոր է թույլ չտալ, որ խոշոր սպորտային և մշակութային իրադարձությունները դառնան կորոնավիրուսային վարակի «գերտարածողներ»:

«Անհրաժեշտ է կանխել իրավիճակները, երբ սպորտային մեծ իրադարձությունները և փառատոները դառնում են վարակի «գերտարածող», այսինքն՝ անհրաժեշտ է սանիտարական և սոցիալական միջոցներն ուժեղացնել նման միջոցառումների ժամանակ»,- ասել է նա:

ԱՀԿ խոսնակը հիշեցրել է, որ «պատվաստանյութերն արդեն ազդում են և խոստումնալից հեռանկարներ ունեն հոսպիտալացման, մահվան դեպքերի և առողջապահական համակարգերի բեռի կրճատման համար»: «Այնուամենայնիվ, վարակման առավելագույն ռիսկի ենթակա մարդկանց համար, որոնցից շատերը դեռ սպասում են պատվաստանյութի առաջին չափաբաժնին, պատվաստանյութերի միլիոնավոր չափաբաժիններ են պահանջվում»,- շեշտել է Կլյուգեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիտվան կկատարի Նեթանյահուի ձերբակալման օրդերը

15:25 26.11.2024

Լիտվան կկատարի Նեթանյահուի ձերբակալման օրդերը

Լիտվայի արդարադատության նախարարությունը և Լիտվայի նախագահի գրասենյակը հայտնել են, որ երկիրը կկատարի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալման հրամանը, եթե նա այցելի երկիր, քանի որ դա են պահանջում միջազգային պարտավորությունները: «Հռոմի ստատուտի բոլոր անդամ պետությունների, ներառյալ Լիտվայի համար ՄՔԴ-ի կողմից տրված օրդերները պարտադիր են և ենթակա են կատարման: Լիտվայի ինստիտուտները, քանի որ պատկանում են օրենքի գերակայության […] ...

Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը

15:15 26.11.2024

Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը

Նոյեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Առաջին օրը սպաները հանձնել են քննություն ֆիզիկական պատրաստություն առարկայից։ Քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Սպաները հանձնել են քննություններ՝ ձգումներ պտտաձողի վրա, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։ Սուրեն Պապիկյանը ողջունել է […] ...

Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը

15:12 26.11.2024

Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը

Չեմպիոնների լիգայում այսօր կմեկնարկի 5-րդ տուրը, կկայանա 9 հանդիպում: Բրատիսլավայի «Սլովանը» կընդունի իտալական «Միլանին», Իտալիայի չեմպիոն «Ինտերը» կմրցի գերմանական «Լայպցիգի» հետ, իսկ տուրի կենտրոնական խաղում կհանդիպեն Մյունխենի «Բավարիան» ու ֆրանսիական ՊՍԺ-ն: Կկայանան նաև հետևյալ հանդիպումները․ «Սպարտա (Չեխիա) – «Աթլետիկո» (Իսպանիա) «Բարսելոնա» (Իսպանիա) – «Բրեստ» (Ֆրանսիա) «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) «Սպորտինգ» (Պորտուգալիա) – «Արսենալ» […] ...

Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից

15:05 26.11.2024

Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Հարությունյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,-նշված է որոշման տեքստում: ...

SHANTNEWS

15:00 26.11.2024

SHANTNEWS

Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույն անձնակազմի ամենամյա մրցույթը

14:55 26.11.2024

Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույն անձնակազմի ամենամյա մրցույթը

Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույն անձնակազմի ամենամյա մրցույթը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ ...

BACK_TO_TOP